29 de ene de 2023

Առանց ԱՄՆ-ի աշխարհը կլինի ավելի պայծառ, անվտանգ և հանգիստ, քան հիմա

ԱՄՆ-ը և արևմտյան երկրները, որոնք, լիովին անտեսելով Ռուսաստանի անվտանգության մտահոգությունը, աստղաբաշխական գումարներ են փոխանցում Ուկրաինային, ոչնչացնում են գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ

Կորեայի Աշխատավորների Կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չենը հունվարի 27-ին մամուլի համար հրապարակել է հետեւյալ հայտարարությունը:

Ահա որոշ հատվածներ, -"ԱՄՆ-ի գաղտնի գործողությունները, որոնք պատերազմի լուրջ սպառնալիք էին ներկայացնում ողջ եվրոպական մայրցամաքին եւ տագնապ էին առաջացնում, այժմ անցնում են ավելի վտանգավոր սահմանների։ ԱՄՆ-ը, շատ սպառազինություններով զինելով Ուկրաինաին, աչքի ընկավ համաշխարհային անկայուն իրադարձությունների շարունակման խթանման գործում, իսկ վերջերս հստակեցրեց իր տանկերի մատակարարումների մասին պաշտոնական հայտարարությամբ։ Սա է ԱՄՆ-ի նողկալի դեմքը, որոնք փորձում են հասնել իր հեգեմոն նպատակին՝ հետագայում ընդլայնելով միջնորդավորված պատերազմը, որն ուղղված է Ռուսաստանի ոչնչացմանը։ Առանց ԱՄՆ-ի աշխարհը կլինի ավելի լուսավոր, անվտանգ և հանգիստ, քան հիմա է։ Հենց ԱՄՆ-ն է գլխավոր մեղավորը, որը լուրջ սպառնալիք և մարտահրավերներ է ստեղծում Ռուսաստանի ռազմավարական անվտանգության համար, տարածաշրջանում իրավիճակը հասցնում է վտանգավոր եզրին, ինչպես այսօր։ ԱՄՆ-ը և արևմտյան երկրները, որոնք, լիովին անտեսելով Ռուսաստանի անվտանգության մտահոգությունը, աստղաբաշխական գումարներ են փոխանցում Ուկրաինային, ոչնչացնում են գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, ոչ մի իրավունք չունեն դատապարտելու ինքնիշխան պետության ինքնապաշտպանության իրավունքները։ Որքան էլ իմպերիալիստական կոալիցիոն ուժերը կատաղեն, ոչ մի դեպքում նրանց չի կարելի կոտրել Ռուսաստանի բանակի և ժողովրդի հերոսական ոգին, որոնք ունեն բարձր հայրենասիրություն, համառություն և համառ հոգևոր ուժ։ Մենք միշտ նույն խրամատում կլինենք Ռուսաստանի բանակի և ժողովրդի հետ միասին, որը պայքարի է դուրս եկել պետության արժանապատվությունն ու պատիվը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար":

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, անշուշտ, հարգանք է առաջացնում, հարգանք այն բանի համար, որ հյուսիսային կորեացիները պահպանեցին իրենց անկախությունը: ԿԺԴՀ-ն նման արտաքին քաղաքականություն է վարում, ինչի մասին այլ երկրներ չեն կարող խոսել: Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունն ազատ եւ սոցիալիստական երկիր է, որը բացահայտ արտահայտում է իր կարծիքը միջազգային քաղաքականության վերաբերյալ։ Իր տնտեսական եւ քաղաքական զարգացումը, իր բանակը, իր ապագան նա հիմնավորում է ոչ թե Արեւմուտքի վարկերի, այլ սեփական ուժերի վրա:

Դժբախտաբար Հայաստանում նման բան չկա։ Հայաստանը կապիտալիստական երկիր է՝ հետամնաց տնտեսությամբ և աղքատ բնակչությամբ, որտեղ իշխում են Արեւմուտքի խամաճիկները: Հայաստանը, ինչպես վայել է կապիտալիստական երկրին, ֆինանսապես կախված է Արևմուտքից, և հենց այդ պատճառով Հայաստանը միջազգային ասպարեզում իրեն պահում է ոչ թե որպես ինքնիշխան երկիր, այլ որպես Արևմուտքի կիսագաղութ: Այն, որ Հայաստանն Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունում սատարում է Արևմուտքի կողմը, մեծ խայտառակություն է, մեծ սպառնալիք է նոր տարածքների կորստի և հայոց նոր ցեղասպանությունների, ընդհուպ մինչև պետականության կորստի համար։