28 de ago de 2022

Հայաստանը լռություն է պահպանում Եվրոպական Միության բարբարոսության դեմ

Նորմալ երկրում, որտեղ իրապես հարգում են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը, նման նվաստացումն ու թքելը զոհված խորհրդային զինվորների շիրիմներին, արդար վրդովմունք կառաջացներ։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ

Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին Եվրոպական միության մի շարք երկրներում սկսվել է հակասովետիզմի նոր ալիք։ Չեխիայում, Էստոնիայում, Լատվիայում բարբարոսաբար ոչնչացվում են ֆաշիզմից Եվրոպայի ազատագրողներին նվիրված հուշարձանները։ Լատվիայի մայրաքաղաքում, Ռիգայում ապամոնտաժվել է Հայրենական մեծ պատերազմում Ազատամարտիկների հուշարձանը, քանդել են երեք խորհրդային զինվորի քանդակը, "Մայր Հայրենիք" քանդակը եւ 79 մետրանոց կոթողը:

Միջազգային քաղաքականության մեջ վանդալիզմի նման գործողությունների համար ընդունված է պատասխաններ տալ, դրանք կարող են լինել դեսպանատան բողոքի նոտայի, դիվանագիտական հարաբերությունների խզման, դատապարտման, պատժամիջոցների կամ այլ պատասխան միջոցների տեսքով։ Նորմալ երկրում, որտեղ իրապես հարգում են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը, նման նվաստացումն ու թքելը զոհված խորհրդային զինվորների շիրիմներին, արդար վրդովմունք կառաջացներ։ Հենց այդպես էլ վարվեց Ռուսաստանը, որտեղ հարգում են խորհրդային զինվորների հիշատակը, Լատվիայում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Լատվիայի ԱԳՆ՝ Ռիգայի Ազատամարտիկների հուշարձանի ապամոնտաժման կապակցությամբ: Դրանում նշվում է, որ այդ որոշումը ռուսատյացության և բարբարոսության դրսևորում է։ Բացի այդ, իր գործողություններով Ռիգան անարգում է այն զինվորների հիշատակը, որոնք զոհվել են ֆաշիզմից քաղաքի եւ ամբողջ Եվրոպայի ազատագրման ժամանակ:

Հայաստանի ԱԳՆ-ն գերադասում է լռել եւ ոչ մի կերպ չարձագանքել Արեւմուտքի կողմից խորհրդային զինվորների հիշատակի նկատմամբ վանդալիզմի եւ անարգանքի նման գործողություններին: Ի դեպ, միանգամայն զուր գործ է, Հայաստանի իշխող դասակարգից հարգանք սպասել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների նկատմամբ, եթե Հայաստանի իշխող դասը չի հարգում նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորներին։

Այսպիսով, Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, նույնքան բարբարոսներ են, որքան Լատվիայի իշխանությունները։