feb 1

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը դատապարտում է

Լենինգրադի բլոկադան նաև մեր պատմությունն է։ Այստեղ չկա և չի կարող լինել երկրորդ կարծիք:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ տեղի ունեցած հակամարդկային արարքը։ Տվյալ արարքն իրականացրած անձը, ինչ պատճառաբանություն էլ, որ բերի, չունի արդարացում։

Լենինգրադի բլոկադան նաև մեր պատմությունն է։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ բաղկացուցիչ մասն էր և հետևաբար Մեծ Հայրենական պատերազմը հիրավի Հայրենական էր նաև մեր համար։ Այստեղ չկա և չի կարող լինել երկրորդ կարծիք, իսկ այն պատմաբաններն ու ծախու գրչակները, օտարերկրյա դրամաշնորհներով սնվող տզրուկները, ովքեր փորձում են խեղաթյուրել պատմությունը և Մեծ Հայրենականը ներկայացնել, զուտ որպես երկրորդ աշխարհամարտ, իսկ հայերի մասնակցությունը թյուրիմացություն՝ պարզապես տականքներ են։ Դրանք սերունդներն ու ժառանգներն են այն դավաճանների, ովքեր համագործակցելով Հիտլերի հետ, դուրս էին եկել Սովետական Միության՝ հետևաբար նաև Հայաստանի դեմ։

Մեկ անգամ ևս դատապարտելով այս զազրելի քայլը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու, որպեսզի հանցանքն իրականացրած անձը ստանա իր արժանի պատիժը։