18 de oct de 2023

Հոգեկան խնդիրներ

Պաղեստինցիների հնարամտությունը սովորելու փոխարեն, հայերի մի մասը երազում է ցեղասպան իշխանության օրինակով պետություն դառնալ:

Երվանդ Խոսրովյան

Երբ հայերը կդադարեն Իսրայել դառնալու երազանք փայփայելուց, երբ կսովորեն պաղեստինցիներից, թե նրանք ինչպես են տասնամյակներ շարունակ դիմադրում բռնազավթիչ ռեժիմին, այդ ժամ էլ կհաջողվեն թուրք-ադրբեջանական զավթողական քաղաքականության դիմադրության մեջ:

Երազել նմանվել այնպիսի մի պետություն, որը տասնամյակներ շարունակ ոչնչացնում է մի ամբողջ ժողովուրդ, բռնազավթում է նրա բնօրրանը, նրանց շուրջ բոլորը երկու մետրանոց պատ շարելով՝ բաց երկնքի տակ բանտարկում է երկու միլիոն պաղեստինցիների, այլ բան չէ, քան հոգեկան խնդիրներ ունենալու հետևանք:

Պաղեստինցիների հնարամտությունը սովորելու փոխարեն, թե ինչպես է նրանց հաջողվում շրջափակված տարածքում ստեղծել 30-50 հազար հրթիռ (ըստ Իսրայելի տվյալների), ստեղծել զենք ու զինամթերք, թե ինչպես են կարողանում այդ «բաղձալի» ռազմական հզոր մեքենայի դեմ կռվել, որին աջակցում են նաև Վաշինգթոնը, Լոնդոնն ու Փարիզը, երազել ցեղասպանված ժողովրդի ցեղասպան իշխանության օրինակով պետություն դառնալ, նույնպես հոգեկան խնդիրներ ունենալու հետևանք է:

Խոսքը, իհարկե, չի վերաբերում հրեա ժողովրդին. հրեա ժողովուրդը նույնպես պատանդ է դարձել այդ կեղեքիչ սիոնիստական ռեժիմի ձեռքում: Խոսքը մի ռեժիմի մասին է, որը ժամանակին Արևմուտքի կողմից արհեստականորեն ստեղծվել է որպես ռազմական գործողությունների ռազմաբազա՝ Միջին Արևելքում ազգային պետությունների դեմ:

Եվ, վերջապես, երբ հայերի կողմից կդատապարտվեր Իսրայելի պետության կողմից 2 միլիոն պաղեստինցիների շրջափակումն ու նրանց բնաջնջումը, նրանց բնօրրանից վտարումը, այն ժամանակ էլ կարելի էր սպասել Արցախի ժողովրդի շրջափակմումը դատապարտող իրական ձայնի, որը կհնչեր ամբողջ իսլամական աշխարհի կողմից:

Բայց դրա փոխարեն դեսպանատուն բացել անիմսատ գաղափարն էր առաջ քաշվել այն դեպքում, երբ այդ նույն հյուրընկալ երկիրը 44-օրյա պատերազմի ընթացքում չդադարեց Ադրբեջանին զենք մատակարարել՝ քաջ գիտակցելով, որ դա օգտագործվում է արցախահայության բնաջնջաման համար: