6 de sep de 2021

Փաշինյանի իշխանությունը հաշվետվություն է տալիս իրենց արևմտյան տերերին

Փաշինյանի ոստիկանապետ Վ. Ղազարյանը հաշվետվություն է տվել Հայաստանի արևմտյան տերերի ներկայացուցիչներին:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ

Հերթական լուրը ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի Արևմտյան կիսագաղութային դեմքը: Վերահսկողության նպատակով, թե ինչպես են ծախսվում Արևմուտքի տրամադրած վարկերը, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լ. Թրեյսին և ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յ. Պլեշինգերը Փաշինյանի փոխվարչապետ Մ. Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են ոստիկանության պարեկային ծառայություն: Որտեղ Փաշինյանի ոստիկանապետ Վ. Ղազարյանը հաշվետվություն է տվել Հայաստանի արևմտյան տերերի ներկայացուցիչներին:

Այդ այցի ընթացքում պարզվել է, որ Արևմուտքը ֆինանսավորում է արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումները։ Բացի այդ, Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ն "աջակցում" է Հայաստանի պարեկային ծառայությանը՝ ներառյալ ոստիկանական մեքենաների պարկի համալրումը։ Պարզվում է, որ ԱՄՆ-ն ապահովում է նաեւ պարեկային ծառայության աշխատակիցների ուսուցումը:

Այսպիսով, արձանագրենք, որ Հայաստանն այնպիսի "պետություն" է, որը ունակ չէ ոստիկանությանը մեքենաներով ապահովել, ֆինանսավորել եւ կազմակերպել բարեփոխումներ եւ ի վիճակի չէ կրթություն տալ ոստիկաններին:

Այս ամենը ֆինանսավորում և անում է Արևմուտքը, ոչ թե Հայաստանի, այլ իր շահերի համար։

Գաղտնիք չէ, որ ամերիկացիները կազմակերպում են տարբեր սեմինարներ և դասընթացներ։ Այդ միջոցառումների նպատակն է Արևմուտքին հավատարիմ կադրերի դաստիարակումը։ Այս բոլոր ոստիկանները, ովքեր մասնակցում են Արևմուտքի կազմակերպած կրթական ծրագրերին, ի վերջո ստիպված են արևմտամետ դառնալ: Եթե նրանք արեւմտամետներ չդառնան, նրանց կարող են ազատել աշխատանքից: Մտածել և աշխատել Արևմուտքի չափանիշներով նշանակում է աչք փակել այն բանի վրա, թե ինչպես է Փաշինյանի հանցավոր իշխանությունը կառավարում Հայաստանը:

Այսպես կոչված "Հայաստանի ոստիկանությունը" նույնպիսի կառույց է Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող, ինչպիսին Կենտրոնական բանկն է։ Արևմուտքը չի սահմանափակվում իր վերահսկողության տակ գտնվող վարչապետով կամ նախագահով: Արևմուտքը տոտալ վերահսկողություն է սահմանում պետության բոլոր ինստիտուտների նկատմամբ։ Երբ Փաշինյանը սկսեց խախտել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները, նրան հայտնի էր, որ նրան ոչ ոք չի ձերբակալելու։ Քանի որ նրանք, ովքեր պետք է ին Փաշինյանին ձերբակալեին ակնհայտ հանցագործությունների համար և դատեին, ծառայում են ոչ թե Հայաստանին և օրենքներին, այլ ծառայում են Արևմուտքին և անօրինականությանը, ինչպես ինքը՝ Փաշինյանը։

Փաշինյանի լիբերալ ազգադավ կառավարությունը վաղուց է անցել քաղաքականության հակապետական մակարդակը եւ գերազանցել է բոլոր ռեկորդները: Փաշինյանի քաղաքականությունը իր դավաճանության, իր ստորությամբ, իր ծախվածության, իր ցինիզմի, իր ստախոսության, պետական շահերն անտեսելու եւ այլոց շահերին ծառայելու առումով ոչ մի սահման չունի: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Փաշինյանը Հայաստանը վերածել է փալասի, որտեղ Ալիևից սկսած մինչև ԱՄՆ դեսպան բոլորը սրբում են իրենց ոտքերը:

https://www.gov.am/am/news/item/15096/

https://www.police.am/news/view/parekayc090821.html