feb 16

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի նկատմամբ

Վարչապետ Կալլասը նաև աջակցել է Էստոնիայում Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված խորհրդային հուշարձանների քանդմանը։

Ռուսաստանի Ներքին Գործերի Նախարարության բազայի համաձայն՝ հետախուզվում են Էստոնիայի վարչապետ Կ. Կալլասը, Լիտվայի մշակույթի նախարար՝ Ս. Կայրիսը և Լատվիայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ:

Ինչպես ճշտել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովը, ՆԳՆ-ի որոշումը պատասխան էր Մերձբալթյան երկրներում պատմական հիշողության նկատմամբ անարգանքներին, "թշնամական գործողություններին և պատմական հիշողության, և մեր երկրի նկատմամբ":

Կալլասը բազմիցս հանդես է եկել ռուսատյաց հայտարարություններով։ Նա Ռուսաստանին անվանել է մշտական սպառնալիք արևմտյան երկրների անվտանգության համար, ցանկություն է հայտնել անձամբ գլխավորել ՆԱՏՕ-ն՝ Մոսկվային դիմակայելու համար, և կոչ է արել մեկուսացնել Ռուսաստանը "ազատ աշխարհից"։

Վարչապետ Կալլասը նաև աջակցել է Էստոնիայում Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված խորհրդային հուշարձանների քանդմանը։ Բացի այդ, Կալլասը ձգտում էր հասնել ռուսաստանցիներին վիզաների տրամադրման համաեվրոպական արգելքի։ Էստոնիայի վարչապետը հայտարարել է Էստոնիայի Սահմանադրությունը փոխելու պատրաստակամության մասին, որպեսզի ռուսներին և բելառուսներին զրկեն տեղական ընտրություններում քվեարկելու իրավունքից:

Այս կապակցությամբ մնում է հուսալ և սպասել, որ մի օր Ռուսաստանը ուշադրություն կդարձնի նաև Հայաստանի վարչապետի բազմաթիվ ռուսատյաց հայտարարություններին և գործողություններին: Իրականում Էստոնիայի վարչապետ Կալլասը չէր էլ կարող պատկերացնել այն, թե ինչ կարող էր իրեն թույլ տալ Փաշինյանը: Փաշինյանն իր "Երկրի հակառակ կողմը" գրքում գրում է, որ ռուսները "գանդոն են" (տես Գլուխ 5. Մահ կամ ազատություն): Այնուհետև այս գիրքը Հայաստանի պետական բյուջեի հաշվին թարգմանվում է աշխարհի շատ լեզուներով և լայնորեն տարածվում: