4 de jun de 2022

Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երիտասարդ սերնդի նկատմամբ հոգատարությունը մեր Հայրենիքի գլխավոր առաջնահերթությունն էր, երբ այն հպարտությամբ կոչվում էր Խորհրդային Միություն։ Հենց ԽՍՀՄ-ն դարձավ առաջին պետությունը, որն արձագանքեց Կանանց Միջազգային Դեմոկրատական Ֆեդերացիայի կոչին` պաշտպան կանգնելու մայրությանը և մանկությանը: Խորհրդային պետությունն իր առաջին իսկ օրերից ամեն ինչ արեց, որպեսզի իր երիտասարդ քաղաքացիները մեծանան խաղաղության և ներդաշնակության մեջ, իրենց մեջ զարգացնեն բարության և արդարության տենչը։

Խորհրդային Միության յուրաքանչյուր երեխա ուներ մատչելի կրթության և բուժման իրավունք։ Նրանք մշտապես գտնվում էին պետության հովանավորության ներքո և իրենց առաջ բաց էր ապագայի բոլոր դռները։

Ավաղ, լիբերալ բարեփոխումները շատ բան ոչնչացրին, խեղաթյուրեցին ու խլեցին։ Մեր ընդհանուր խնդիրն է մեր Հայրենիքում վերակենդանացնել մանկության իրական երկիրը, պաշտպանել երեխաներին ու դեռահասներին վշտերից ու վիրավորանքներից, անօթևանությունից ու աղքատությունից, նրանց համար մեծ նվաճումների ճանապարհ բացել։

Այս ամենին հնարավոր է հասնել, միայն սոցիալիստական հասարակարգի վերականգնման շնորհիվ։