top of page

Քուրդ Հանրահայտ կանայք ընդդեմ Թուրքիայի և ցեղապաշտ վարչակարգի ոճիրների

Քուրդ Հանրահայտ կանայք ընդդեմ Թուրքիայի և ցեղապաշտ վարչակարգի ոճիրների՝ հայ, քուրդ, ասորի, հույն, եզիդի և այլ ժողովուրդների կոտորածներով և ցեղասպանությամբ:

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ (հեռախոսով)


ՖՈԶԵ ԱԼ-ՅՈՒՍԵՖ – Լեգենդար քրդուհի, ռազմաքաղաքական գործիչ, հյուսիս – արևելյան Սիրիայի ինքնավար մարզի ղեկավարության անդամ (Կամիշլի) Թուրքիան ցանկանում է տարածաշրջանը վերադարձնել Օսմանյան տիրապետության։


«Ցանկանում է վերադարձնել այն ինչ որ կորցրել էր Համաշխարհային Առաջին Պատերազմի տարիներին։ Որպեսզի այն իրականացնի՝ օգտագործում է ահաբեկչական բոլոր միջոցները և ահաբեկչական կազմակերպություններին։ Թուրքիան տակավին չի ձերբազատվել ազգայնամոլ և ցեղապաշտ, կրոնամոլ և ֆաշիստական մտայնությունից՝ ընդդեմ ժողովուրդների, կրոնների, հավատամքների։ Ան մինչև հիմա սպառնում է հայերի, քրդերի, ասորիների, ալեվիների, եզիդիների գոյությանը։ Նրանք, կանանց ու երեխաների սպաննողներ են։ Այն ինչ որ տեղի է ունենում Աֆրինում, Թել Աբյատում, Սրքանիայում (Ռաս ուլ-Այն) փաստեր են այդ բոլոր արհավիրքների մասին։ Թուրքիան ահաբեկչական երկիր է և ինքն է որ ֆինանսավորում է ահաբեկչական կազմակերպություններին՝ նեցուկ կանգնելով նրանց, լինի ԴԱՀԵՇ-ին կամ «Ջեբհեթ ալ-Նուսրա»ին կամ Սիրիայի վարձականներին։ Նա ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային անվտանգության սպառնալիք է։


Պետք է Թուրքիան հաշվեհարդարի ենթարկվի հայերի, ասորիների և քրդերի ոչնչացման համար։ Պետք է դատել այդ պետությանը, իր գործած եվ գործող պատերազմական ոճիրների համար։ Մենք, թրքական սպառնալիքների տակ ապրող ժողովուրդներս, պետք է մեր ջանքերը դիվանագիտական ասպարեզում և պայքարը միավորենք թրքական սպառնալիքների դեմ, որովհետև մեր ճակատագիրն ու ապագան մեկ են…»:


ԴԵՐՎԻՄ ԿԱՎԱԼԼԻ – Դերսիմցի քուրդ-ալեվի հանրաճանաչ երգչուհի, արվեստագիտուհի, ժողովուրդների ցեղասպանությանց դեմ պայքարի դրոշակակիր, երգարվեստի ու երաժշտության միջոցով – Շտուտկարտ, Գերմանիա:


«Հայ ժողովրդի և Դերսիմի ցեղասպանության ենթարկված զավակների ժառանգների հետ, արդեն երկար տարիներ համագործակցում ենք։ Մեծ նահատակ Հրանդ Դինքի հիշատակը դարձյալ հավերժացնելու համար, իմ որդին կոչեցի իր անունով, իսկ դուստրս, հայ ժողովրդի զավթված մայրաքաղաք Անիի…։ Լինելով նաև 1938 թ.ի Դերսիմի ցեղասպանության զոհ քուրդ-ալեվի գերդաստանի վերապրող, այժմ վտարանդի ապրելով Գերմանիայում՝ Մայիսի 19-ն ինձ համար նաև թանկագին Պոնտոսի հույների ցեղասպանության ոգեկոչման օր էր։ Իմ միտքերն և ապրումները քեզ եմ փոխանցում, պայքարի ընկեր…։


Այսօր, Պոնտոսի հույների ցեղասպանության 101-րդ տարելիցն է (19 Մայիս 2019)։ Այս ցեղասպանությունը մինչև այսօր ժխտվում է։ Զարմանալի է, որ 19 Մայիսը Թուրքիայում որպես «ազատագրական պատերազմ»ի սիմվոլ, տոնի է վերածվել…։ Իրականության մեջ, այն Պոնտոսի հույներին բնաջնջելու պատմական առաջին քայլն էր ցեղասպանության հանցանքի ճանաչման համար։ Պոնտոսի հույների պայքարը արդարության համար պետք է բոլոր ժողովրդավարական ուժերի կողմից որդեգրվի։ Ցեղասպանության մեջ համատեղ հանցանք գործած բոլոր ժողովուրդները պետք է առերեսվեն իրենց անցյալի հետ և պայքար տանեն ուրացման դեմ։ Որևե հանցանք եթե չի պատժվում, ապա և նոր հանցանքներ հետևելու են։ Թուրքիայի պատմությունը այսպիսի հանցանքներով, իրարահաջորդ շարանով, այսպիսի օրինակներով լեցուն է։ Իսկական ժողովրդավարությունը այն է որ անցյալի հանցանքները կարողանում է պատժել։ Հայերի, ասորիների-աշուրիների, Պոնտոսի հույների ցեղասպանությանց ընթացքում իրենց կյանքից զրկված զոհերին արդարություն է պետք։ Այն կարող է նրանց զրկանքներին, տառապանքներին սպեղանի լինել, հանուն արդարության։


Վաղվան գեղեցիկ ժողովրդավարության համար առերեսվենք։


353 հազարը թիվ չէ, մարդ էակներ են։


1,5 միլիոնը թիվ չէ, մարդ էակներ են։


500 հազարը թիվ չէ, մարդ էակներ են…։


Անշիրիմ զոհերին հանգիստ ննջելու համար՝ Արդարություն»։


ՀԱՆԱՆ ՕՍՄԱՆ – Լիբանանի քրդական «Նեֆրոզ» միության նախագահուհի, հայ ժողովրդի պայքարի անխոնջ մարտիկ ընդդեմ ցեղասպան Թուրքիայի վարչակարգին:


«Կոտորածները, որ Թուրքիան գործադրեց ժողովուրդների և կրոնների դեմ՝ ամոթի դրոշմ է այդ երկրի ճակատին։ Թուրքիան պետք է ճանաչի զանգվածային բնաջնջման ոճիրները հայերի և ուրիշ քրիստոնյա ժողովուրդների հանդեպ։ Եթե այն չի ճանաչվում, ապա և այդ ոճիրների ահավորությունը բազմապատկվում է։


Այս շատ ցավալի ողբերգություն է։ Այս ժողովուրդները դարձել են կորուսյալ, առանց պատժի ողբերգական պատմության անբաժանելի մասը։ Իրավունքը կորչում է, հակառակ որ տասնամյակներ են անցել։


Մենք, «Նեվրոզ» միությունը, ամբողջապես պաշտպանում ենք հայկական հարցը՝ որ մի մասնիկն է աշխարհի բոլոր ազատատենչների խղճում։ Ողջույն բոլոր հերոս նահատակներին և տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, որոնք հիմնաքարն են մեր տարածաշրջանի պատմության և փառահեղ քաղաքակրթության։ Նաև որպես դիմադրողներ Էրդողանի և իր վարձկանների նման չարանենգ մերօրյա բռնատերերի»։


留言


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page