top of page

ԱՄՆ-Ռուսաստան՝ 143:5

Ռուսաստանը, քաղաքական օրակարգ ձևավորելու փոխարեն, սկսում է գործել այն օրակարգով, որը ստեղծում է Արևմուտքը։ Դա նշանակում է, որ մի օր Ռուսաստանը կընկնի փակուղի։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է "Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների պաշտպանությունը" հակառուսական բանաձեւը, որը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժյաի եւ Խերսոնի մարզերում հանրաքվեների կազմակերպման վերաբերյալ: Բանաձևին կողմ է քվեարկել 193 պետություններից 143-ը, դեմ՝ 5 երկիր, ձեռնպահ՝ 35 երկիր։


ԱՄՆ-ի եւ Ալբանիայի նախաձեռնությամբ քվեարկության դրված բանաձեւի նախագծի ընդունման օգտին քվեարկել է 143 պետություն: Նրանց թվում են Սերբիան, Հունգարիան, Բրազիլիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և այլն։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, ԿԺԴՀ-ն, Սիրիան, Նիկարագուան։ Ձեռնպահ է մնացել 35 երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Կուբան, Ալժիրը, Հայաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Պակիստանը, Բոլիվիան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Էրիթրեան, Եթովպիան և այլն։ Բացի այդ, մի քանի պատվիրակություններ հրաժարվել են մասնակցել քվեարկությանը։ Նրանց թվում են Ադրբեջանը, Կամերունը, Բուրկինա Ֆասոն, Ջիբութին, Սալվադորը, Իրանը, Վենեսուելան, Թուրքմենստանը և այլն։


Հիշեցնենք, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժյաի մարզերի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը: Նման որոշման օգտին ԴԺՀ–ում արտահայտվել է քվեարկածների 99 տոկոսը, ԼԺՀ–ում՝ 98 տոկոսը, Խերսոնի մարզում՝ 87 տոկոսը, Զապորոժեում՝ 93 տոկոսը: Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը սեպտեմբերի 30-ին Կրեմլում պայմանագրեր է ստորագրել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժեի մարզերի ղեկավարների հետ՝ տարածաշրջանները Ռուսաստանի կազմ ընդունելու մասին:


ԱՄՆ նախագահ Բայդենը ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձեւը որակել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների նկատմամբ աշխարհի վերաբերմունքը: Այլ կերպ կարելի է անվանել նման հակառուսական բանաձևի ընդունումը՝ որպես ռուսական դիվանագիտության խայտառակություն։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հակառուսական բանաձեւի ընդունման հայտարարության մեջ ասվում է, որ "Կասկած չի հարուցում այն փաստը, որ տվյալ բանաձեւը, ի հեճուկս իր անվանման, ոչ մի կապ չունի ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների պաշտպանության հետ: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների կողմից միջազգային իրավունքին հավատարմության մասին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան երկակի ստանդարտների վկայություն, եւ այդ կապակցությամբ համոզիչ օրինակները բազմաթիվ են":


Հայտարարության մեջ նշվում է նաև, որ. "Դրա հետ մեկտեղ, չնայած բոլոր հնարքներին եւ աննախադեպ ճնշմանը (գործի են դրվել ֆինանսական աջակցության կամ հումանիտար օգնության դադարեցման ուղղակի սպառնալիքները, եթե անդամ պետությունները չհնազանդվեն Վաշինգտոնին), անվերապահ աջակցություն հակառուսական փաստաթուղթը չի ստացել":

Ստացվում է, որ Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ իր քաղաքականության մեջ օգտագործում է տարբեր սպառնալիքներ, ֆինանսական շանտաժ, ճնշումներ, միջամտություն ներքին գործերին, ապօրինի պատժամիջոցներ, պետական կոռուպցիա և այլն՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար, իսկ Ռուսաստանն այդ ժամանակ նախընտրում է ուշադրություն չդարձնել, այսպես ասած՝ "լիբերալիզմ խաղալ"։ Նման քաղաքականության արդյունքը հօգուտ Ռուսաստանի չէ, 143: 5


Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանը, քաղաքական օրակարգ ձևավորելու փոխարեն, սկսում է գործել այն օրակարգով, որը ստեղծում է Արևմուտքը։ Դա նշանակում է, որ մի օր Ռուսաստանը կընկնի փակուղի։ Օրինակ, Կրեմլը բազմիցս ամենատարբեր խնդիրների շուրջ հայտարարել է, որ Ռուսաստանը հավատարիմ է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։ Բայց եթե դու չես միջամտում այլ երկրների ներքին գործերին, և միաժամանակ թույլ ես տալիս միջամտել այլ երկրների ներքին գործերին, հատկապես հարևան երկրներին, Արևմուտքին, ապա ոչ մի օգուտ քո չմիջամտությունից չկա։ Ստացվում է դու ինքդ քեզ վնասում ես, քո անհեռատես քաղաքականությամբ։ Օգտվելով դրանից՝ Արևմուտքը բացահայտ միջամտում է Ռուսաստանի հարևան երկրների ներքին գործերին, փոխում կառավարությունները, խաթարում Ռուսաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, ձևավորում Ռուսաստանի նկատմամբ թշնամական երկրների գոտի։ Ուստի, ոչ մի տարօրինակ բան չկա, երբ նախկին Խորհրդային Միության շատ հանրապետություններ ղեկավարում են արևմտյան խամաճիկները, եւ որոնք քվեարկում են ՄԱԿ-ում՝ իրենց կարգավիճակին համապատասխան:


https://www.mid.ru/ru/foreign_policy/news/1833782/

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page