top of page

Հայաստանի Հանրապետության դրոշի մասին

Պետության դրոշը նույնպես քաղաքականություն է, յուրաքանչյուր դրոշ իրենից ներկայացնում է որոշակի գաղափարախոսություն, խորհրդանիշներ և արժեքներ։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Ցավոք, պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս դրոշը Հայաստանի առաջին բուրժուական հանրապետության՝ 1918-1920 թվականների դրոշն է:


Ինչու՞, ցավոք. քանի որ շատ հայրենակիցներ դեռ այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ իմաստ ու խորհրդանիշ է ներկայացնում այդ դրոշը։ Շատ հայրենակիցներ հենց այնպես մանկական միամտությամբ են ընկալում պետական խորհրդանիշը։ Ահա ինչ-որ "քեռիներ" հավաքվել և որոշել են, որ Հայաստանն այժմ նման գույներով դրոշ պետք է ունենա, և մնացած բոլորը առանց ավելորդ հարցեր տալու, լուռ ընդունում են այդ դրոշն ու վերջ։ Չէ որ Հայաստանը պետություն է, իսկ պետությունը պետք է ունենա իր դրոշը։ Հայաստանի Հանրապետության գոյության 30 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխող դասի որոշումը երկրի դրոշ դարձնել, այն դրոշը, որը եղել է առաջին հանրապետության ժամանակաշրջանում, ոչ թե պատահականություն է, և ոչ է ել ծույլություն, որպեսզի ստեղծվի բոլորովին նոր դրոշ, այլ միանգամայն հստակ մտածված քաղաքականություն:


Պետության դրոշը նույնպես քաղաքականություն է, յուրաքանչյուր դրոշ իրենից ներկայացնում է որոշակի գաղափարախոսություն, խորհրդանիշներ և արժեքներ։ Հայաստանի դրոշը բացառություն չէ այդ ցուցակում, ՀՀ դրոշի մասին օրենքի համաձայն. -"Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից մեկն է: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է հավասարաչափ հորիզոնական շերտերով՝ վերեւից ներքեւ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի մշտական պայքարը գոյատեւման, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության եւ ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը։ Նարնջագույն գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը"։


Առաջին հայացքից ամեն ինչ գեղեցիկ է գրված, -Հայկական լեռնաշխարհը, քրիստոնեական հավատ, խաղաղ երկինք, ստեղծագործ տաղանդ ու աշխատասիրություն... իսկ նրանց համար, ովքեր ծանոթ չեն այս դրոշի պատմությանը ընդհանրապես հրաշալի է: Թեեւ իրականությունն այլ տեսք ունի:

Անդրկովկասը և Արևելյան Հայաստանը Խորհրդային Ռուսաստանից տարանջատելու համար Արևմուտքը, ի դեմս Գերմանիաի, Օսմանյան կայսրության, Մեծ Բրիտանիաի եւ ԱՄՆ-ի ակտիվորեն մասնակցել է, որպեսզի սկզբից ստեղծվի Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետություն և հետո բաժանվի երեք "անկախ" հանրապետությունների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի: Այս Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության դրոշը ոչ զարմանալիորեն նման է Գերմանիայի դրոշին՝ դեղին, սև, կարմիր։ Հավանաբար դա ինչ-որ կերպ ազդել է Դաշնակցության ներկայացուցիչների վրա, Հայաստանի դրոշը ստեղծելիս, միայն թե ոչ երկար մտածելով, սեւ գույնը փոխարինել են կապույտով:


Այսպիսով, 1918թ.-ին Թիֆլիսում հայտարարված "անկախ" Հայաստանի Հանրապետության ստեղծումը տեղի ունեցավ գերմանա-թուրքական գործոնի ազդեցության տակ: Հայաստանի կառավարությունը Թիֆլիսից Երեւան է ժամանել թուրք սպաների ուղեկցությամբ: 1918 թվականին դաշնակները թուրքերի հետ կնքեցին Բաթումիի պայմանագիրը, որտեղ Հայաստանը դրեցին թուրքական կրնկի տակ: 1920թ. դեկտեմբերի 2-ին դաշնակները Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքեցին թուրքերի հետ, դրանով իսկ դաշնակները իրավաբանորեն ճանաչեցին հայկական տարածքների թուրքական նվաճումները: Իսկ 1921 թվականին, երբ դաշնակները խռովություն բարձրացրին, դաշնակները Վրացյանի բերանով հայտարարեցին, որ հայ ժողովուրդը կարող է փրկվել միայն այն դեպքում, եթե ընդունի թուրքական կողմնորոշումը, և դա այն ժամանակ էր, երբ թուրքերը ցեղասպանություն էին իրականացնում Արևելյան Հայաստանում:


Կարևոր է նշել, որ Սարդարապատի մայիսյան հերոսամարտերում, հայկական դրոշ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն գույներով դեռ գոյություն չուներ։ Ըստ Ս. Վրացյանի. "Հայաստանի Հանրապետության ազգային դրոշակը հորիզոնական կարմիր, կապույտ և նարնջագույն գույններով, ընդունվել է 1918 թ. հուլիսին Թիֆլիսի և Երևանի Հայոց ազգային խորհուրդների՝ Երևանում կայացած՝ համատեղ նիստերում, խնդրի վերջնական հանգուցալուծումը թողնելով Սահմանադիր ժողովին, որը իրադարձությունների որոշակի սցենարով զարգացման հետեւանքով այդպես էլ երբեք չի գումարվում: Ըստ այդմ, ազգային պետական դրոշը չի հաստատվել ՀՀ պետական մարմինների՝ խորհրդարանի և կառավարության, այսինքն՝ Նախարարների խորհրդի կողմից, թեպետև դրոշի գյուների ճշգրտության տեսանկյունից իրավիճակը խճճված էր և պետական մտածելակերպի տեսանկյունից անընդունելի: Հենց այդ սկզբունքային նկատառումից էլ ելնելով, ՀՀ Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը 1918 թ. սեպտեմբեր 19- ին հատուկ շրջաբերական հրահանգ է ուղարկել պետական կառավարման հիմնարկությունններին՝ կարգադրություն անելով ունենալ և կրել հանրապետության դրոշը հետեւյալ գույներով, ըստ կարգի վերեւից ներքեւ՝ կարմիր, կապույտ, դեղին":


Պատմականորեն ստացվում է, որ հայոց եռագույնը պարտության դրոշ է, կապիտուլյանտության խորհրդանիշ է։ Հայ-վրացական պատերազմ պարտություն, հայ-ադրբեջանական պատերազմ պարտություն, հայ-թուրքական պատերազմ պարտություն, չկա ոչ մի հաղթանակ, ամենուր պարտություններ և դավաճանություններ:


Պատմականորեն ստացվում է, որ հայոց եռագույնը հայկական բուրժուազիայի դրոշն է, ոչ թե հասարակ բանվորների և գյուղացիների, ոչ թե անկախ Հայաստանի, այլ Արևմուտքից (Թուրքիայից) կախված Հայաստանի կողմնակիցների դրոշն է։ Հայոց եռագույնը ստրկամտության և Արևմուտքի առաջ խոնարհվելու լիբերալ-ազատական գաղափարախոսության դրոշն է: Գլխավոր գաղափարը՝ Հայաստանը պետք է լինի Արևմուտքի կիսագաղութը: Ըստ այդմ՝ Հայաստանի բարեկամը Արևմուտքն է, իսկ Հայաստանի թշնամին Ռուսաստանն է:


Պատմականորեն ստացվում է, որ հայոց եռագույնը հակակոմունիզմի, հակասոցիալիզմի խորհրդանիշն է: Այդ դրոշի տակ ճնշվեց Մայիսյան ապստամբությունը, այդ դրոշի տակ Արևմուտքի գործակալները՝ դաշնակներնը, հայ կոմունիստներին կախում էին, գնդակահարում, բանտ նստեցնում, ստիպում արտագաղթել երկրից։ Հայկական եռագույնը դաշնակցական ահաբեկչության խորհրդանիշն է:

Պատմականորեն ստացվում է, որ հայոց եռագույնը Հայրենիքի դավաճանների դրոշն է: Հենց այդ դրոշով է են դավաճաները, հիտլերյան Գերմանիայի հետ միասին կռվել Խորհրդային Միության, Հայաստանի դեմ։


90-ականներին պարտադրված դաշնակների դրոշը աշխարհին ազդանշան էր տալիս, որ Հայաստանը՝ ի դեմս իշխող ուժերի, ցանկանում է գնալ այն նույն ճանապարհով, որը 70 տարի անց ընդհատվել էր կոմունիստների շնորհիվ: Այսինքն՝ Հայաստանի իշխող ուժերը ցանկանում են վերածվել Արևմուտքի կիսագաղութի՝ թուրքական կողմնորոշմամբ և Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությամբ: Մի խոսքով, ներկայիս Հայաստանը կվերածվի 1918-1920 թթ. նույն դաշնակցական Հայաստանի:


Դրանով է բացատրվում նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը։ Այն մասին, թե ինչպես է Լ. Տեր-Պետրոսյանը հանդես եկել Արցախի շուրջ անվտանգության գոտու ստեղծման դեմ, հայկական տարածքների ազատագրմանը դեմ բազմիցս գրվել են, այդ թվում՝ Ռ. Քոչարյանի ինքնակենսագրական գրքում: Բայց Լ. Տեր-Պետրոսյանի ամենամեծ հարվածը եղավ Արցախյան պատերազմում ռազմական հաղթանակը դիվանագիտական պարտության վերածելը, խոսքը գնում է 1994թ. զինադադարի համաձայնագրի մասին։ Դրանից անմիջապես հետո ստորագրվել է հայտնի "դարի պայմանագիրը", եւ Ադրբեջանը սկսել է պատրաստվել ռեւանշի:


Այնուհետև եղել է նախագահների Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի իշխանության 20-ամյա շրջանը, որտեղ քարոզվել է Արցախյան պատերազմում հաղթանակի գաղափարը: Սակայն դա բավական տարօրինակ հաղթանակ էր, Ադրբեջանը չճանաչեց ԼՂՀ անկախությունը ու չվերադարձրեց Շահումյանի շրջանը, ավելին Հայաստանը իր հերթին չի ճանաչել ԼՂՀ անկախությունը: Բացի այդ, Արևմուտքի միջամտության շնորհիվ, որն օգտագործեց Ելցինի հեղինակությունը, Ադրբեջանին հաջողվեց զինադադար կնքել, այլ ոչ թե կապիտուլյացիա։


Այսպիսով այդ դրոշի պարտության ու կապիտուլյանտության ոգին, դաշնակներից անցավ Հայաստանի իշխող ուժերին։ Որոնցից գլխավորը դարձան, հայտնի դավաճաններ Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը: Լինելով խամաճիկներ, գործակալներ, Արևմուտքի կողմնակիցներ՝ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին, թույլ տվեց ՀՀ տարածքների օկուպացիան և հիմա, ինչպես ժամանակին Վրացյանը, հանդես է գալիս թուրքական կողմնորոշման օգտին՝ նկատի ունենալով Արևմուտքը՝ Ռուսաստանի փոխարեն:


Ուստի, ինչ պե՞ս ճիշտ վերաբերվել այդ դրոշին, պարտության խորհրդանիշին, յուրաքանչյուր հայրենակցի ընտրության հարց է, եթե մարդը ֆաշիստ է, գլոբալիստ է, գործակալ է, լիբերալ է, ռուսատյաց է, օլիգարխ է, կամ պարզապես չգիտի պատմությունը, ապա լրիվ համապատասխանում է: Եթե մարդը հայրենասեր է, կոմունիստ է և գիտի պատմությունը, ապա միանշանակ չի համապատասխանում, հայկական եռագույնը հաստատ այն դրոշը չէ, որը չպետք է աշխարհին ներկայացնի Հայաստանը: Առավել եւս, թե ինչ հարգանքի մասին պետք է խոսվի, եթե իշխանության ներկայացուցիչներն իրենք բազմիցս հրապարակավ ցույց են տվել իրենց ոչ հարգանքը պետական դրոշի նկատմամբ: Հայաստանը կառավարում են մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ տեսք ունի Հայաստանի պետական դրոշը:


Ընդ որում, ոչ մի կերպ չի նսեմանում հայ մարզիկների մարզական հաղթանակների դերը կամ հայ զինվորների հերոսությունը: 2020թ. Արցախյան դավադրական պատերազմից հետո Հայաստանի շատ վայրերում պետական դրոշներ են ծածանվում զոհված զինվորների շիրիմների մոտ։ Հազարավոր երիտասարդ զինվորներ այս դավաճանական պատերազմում զոհ եւ հաշմանդամ են դարձել, շատ ընտանիքներում կյանքը կանգ առավ, իսկ շատ ընտանիքներ այդպես էլ չեն ստեղծվի: Ողբերգությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները, ի դեմս Փաշինյանի, հայրենասեր տղաներին ուղարկում էին սպանդի, մինչդեռ իրենք էլ հարստանում էին այդ իրենց ստեղծած պատերազմում: Որքա՞ն միլիարդներ արժեր հոգ տանել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին, որքա՞ն միլիարդներ արժեր ԼՂՀ-ն չճանաչելը, քանի՞ միլիարդներ արժեր պատերազմ չհայտարարել Ադրբեջանին, զորահավաք չանել եւ չդիմել դաշնակից Ռուսաստանին... Եվ այս ամենը կարմիր, կապույտ, նարնջագույն պետական դրոշի ներքո:


Այս 2020թ. դավադիր, դավաճանական Արցախյան պատերազմը բացահայտեց, որ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, հայ ժողովրդի թշնամիներն են: Հայաստանի դրոշը դարձել է դավաճանության, կեղծավորության, կեղծ հայրենասիրության, ազգային շահերի վաճառքի և այլոց շահերին ծառայելու խորհրդանիշ:


-----

Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page