Խրուշչովյան "ժեխը" ընդմիշտ կմնա պատմության խայտառակ էջերից մեկը
Խրուշչովի կառավարման տարիներին սկսվեց Խորհրդային Միության պատմության վարկաբեկումը, ամեն ինչ արվում էր ընկեր Ստալինի գործունեությունը վարկաբեկելու համար:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Իր ելույթներից մեկում, որը Ն. Խրուշչովն ասել է 1937-ին Մոսկվայում կայացած հանրահավաքում, նա ընդգծել է հետևյալը.- "Ընկեր Ստալինի վրա ձեռքը բարձրացնելով, նրանք բարձրացնում էին այն մեր բոլորի դեմ, բանվոր դասի դեմ, աշխատավորների դեմ. Ընկեր Ստալինի վրա ձեռքը բարձրացնելով, նրանք բարձրացրնում էին այնընդդեմ Մարքս-Էնգելս-Լենինի ուսմունքի":
Որքան էլ տարօրինակ է, բայց հենց դա արեց ինքը՝ Ն. Խրուշչովը։ "Անձի պաշտամունքի եւ դրա հետեւանքների մասին" ԽՄԿԿ-ի 20-րդ համագումարի արդեն փակ եւ կիսադատարկ դահլիճում, հանդես գալով զրպարտչական զեկույցով՝ Խրուշչովը ձեռքը բարձրացրեց Ստալինի վրա եւ բոլորիս դեմ:
Խրուշչովն իր ռևիզիոնիստական, հակաստալինյան քաղաքականությամբ անդառնալի վնաս է հասցրել Խորհրդային Միությանը, միջազգային կոմունիստական շարժմանը, եւ հող է նախապատրաստել կապիտալիզմի վերականգնման համար:
Խրուշչովի կառավարման տարիներին սկսվեցին ամենազազրելի երևույթները՝ Խորհրդային Միության պատմության վարկաբեկումը, քաղաքների, փողոցների, գործարանների անվանափոխում, հուշարձանների ոչնչացում եւ այլն: Մի խոսքով ամեն ինչ արվում էր ընկեր Ստալինի գործունեությունը վարկաբեկելու համար: Խրուշչովյան "ժեխը" ընդմիշտ կմնա պատմության խայտառակ էջերից մեկը։
Դժբախտաբար Հայաստանում, ինչպես եւ Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, իրականացվել է դեստալինիզմի քաղաքականությունը: Պատրաստվեցին և դաստիարակվեցին մարդկանց նոր սերունդ, ովքեր պարզապես հարգանքով չէին վերաբերվում ընկեր Ստալինի գործունեությանը, սոցիալիզմի գաղափարներին: Այդ մարդիկ ապագայում դարձան առաջին հակակոմունիզմի գաղափարակիցները, որոնք բռնեցին հակակոմունիզմի դրոշը:
Խրուշչովյան "ժեխի" տարիներին Հայաստանում բարբարոսաբար ոչնչացվեց Ստալինի մոնումենտալ հուշարձաններից մեկը։ Ստալինի հուշարձանի հուշահամալիրը բացվել է "Հաղթանակ" զբոսայգում 1950թ. նոյեմբերի 29-ին։ Նոյեմբերի 29-ին այս տոնական օրը նշվում էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հռչակման 30-ամյակը: Պատվանդանի հեղինակ է դարձել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռ. Իսրայելյանը, իսկ Խորհրդային Միությունում ամենամեծ բարձրությամբ համարվող Ստալինի հուշարձանի հեղինակը դարձել էր ԽՍՀՄ քանդակագործ-մոնումենտալիստ, ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովը:
Ստալինի արձանը գոյություն է ունեցել 12 տարի, այնուհետեւ 1962 թվականին ապամոնտաժվել եւ բարբարոսաբար ոչնչացվել է: Ուղիղ հինգ տարի, հուշարձանի պատվանդանը մնաց դատարկ եւ միայն 1967 թվականին դատարկ պատվանդանի վրա տեղադրվեց քանդակագործ Ա. Հարությունյանի "Մայր Հայաստան" արձանը:
Այսօր շատ մարդիկ զրկված են հնարավորությունից, տեսնել Ստալինի արձանը, հարգանքի տուրք մատուցել, հիանալ ճարտարապետական գեղեցկությամբ, քանի որ նրա տեղում կանգնած է մեկ այլ հուշարձան, "Մայր Հայաստանը": Իհարկե, բոլորն ունեն իրենց ճարտարապետական ճաշակները, մեկին դուր է գալիս Ստալինի արձանը, իսկ մեկին ուրիշին՝ "Մայր Հայաստան" հուշարձանը, դա միանգամայն նորմալ բան է: Բայց բոլորովին աննորմալ է, երբ ոմանց զրկում են մեկից և սկսում պարտադրել մյուսով:
Ոչ մի կերպ չի կարելի ոչնչացնել պատմական հուշարձանները: Իհարկե, փոխվում են երկրի ղեկավարները, փոխվում են պետական կարգերն ու ռեժիմները, սակայն կարիք չկա բարբարոսություն անելու: Եթե որեւէ իշխող դասին դուր չի գալիս այս կամ այն հուշարձանը, ապա այն կարելի է տեղափոխել հատուկ ստեղծված թանգարան, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան տեսնել եւ գնահատել այդ հուշարձանները: Բայց Հայաստանում գերադասում են ոչնչացնել, ինչպես Ուկրաինայում, ինչպես Լեհաստանում, նախ ջարդեցին Ստալինի հուշարձանները, հետո ջարդեցին Լենինի հուշարձանները եւ այսպես շարունակ...
-----
Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:
Comments