top of page

Փառապանծ Երեսնամյակի առթիվ

Հրապարակում ենք Մարտիրոս Սարյանի գրածը՝ նվիրված Խորհրդային Հայաստանի 30-ամյակին:

ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի հեղինակած հոդվածը, որը հրատարակել է Սովետական Հայասատանի Գրողների Միության «Գրական Թերթ» շաբաթաթերթը, հինգշաբթի, 30 նոյեմբերի 1950 թ.


"Լրացավ Հայաստանում սովետական կարգերի հաստատման պանծալի երեսնամյակը:


Երեք տասնյակ տարի առաջ, Լենինի-Ստալինի փառապանծ պարտիայի ղեկավարությամբ, ռուս մեծ ժողովրդի եղբայրական աջակցությամբ ազատագրվեց հայ ժողովուրդը և դարձավ սովետական եղբայրակն ժողովուրդների համերաշխ ընտանիքի հարազատ անդամ:


Սովետական իշխանության տարիներին անճանաչելիորեն վերափոխվեց Հայաստանը: Մեծ Ստալինի հայրական հոգատարության շնորհիվ Հայաստանը հետամնաց երկրից դարձավ սոցիալիստական ծաղկուն ռեսպուբլիկա: Արդյունաբերության ու գյուղատնտեսության բուռն վերելքը, ժոշովրդի նյութական բարեկեցության անընդհատ աճը լայն հնարավորություններ ստեղծեցին ձևով ազգային բովանդակությամբ սոցիալիստական կուլտուրայի զարգացման համար:


Միայն սովետական կարգերը պետականորեն ապահովեցին բուռն զարգացումն ու բարգավաճումը մեր ազգային կուլտուրայի, որի հիմնական կենտրոնը դարձավ վերածնված հայ ժողովրդի մայրաքաղաք Երևանը:

Այստեղ կենտրոնացան մեր արվեստի ու կուլտուրայի այն նշանավոր գործիչները, որոնք նախառևոլուցիոն շրջանում վարում էին բազմաթափառ կյանք: Առաջ եկավ ու աճեց արվեստագետների նոր սերունդ, որը համակված սոցիալիստական վերածնության բերկրանքով՝ ծավալեց ստեղծագործական խանդավառ աշխատանք:


Սովետական Հայաստանը դարձավ առաջավոր կերպարվեստի երկիր: Սկսվեց ստեղծագործականխիզախումների նոր ժամանակաշրջան հայ կերպարվեստի պատմության մեջ: Արդեն քսանական թվերին կազմակերպվեց հայ նկարիչների ընկերություն, ստեղծվեցին նկարչական դպրոց, թանգարաններ, որտեղ հավաքվեցին հայ և այլ ժողովրդների կուլտուրական հիշատակները: Դրանք անհրաժեշտ նախադրյալներ էին, որոնց շնորհիվ հետագայում կազմակերպվեցին մի շարք առաջնակարգ թանգարաններ (Կերպարվեստի, Պատմության, Գրական և այլն), գեղարվեստական դպրոց, ապա նաև Գեղարվեստական ինստիտուտ, որի տարվա անդրանիկ շրջանավարտներից շատերը ունեն ստեղծագործական փայլուն հեռանկարներ:


Սովետահայ գեղանկարչությունը թևակոխել է զարգացման նոր շրջան: Մենք ներկայումս ունենք ոչ միայն ժանրային ուղղության նվիրված երիտասարդ նկարիչներ, այլև մեզ այնքան հարկավոր թատերական ու գրաֆիկ նկարիչների մի նոր, հիանալի սերունդ:


Գրականության ու արվեստի հարցերի վերաբերյալ ՀամԿ(բ)Պ Կենտկոմի հայտնի որոշումները մեծապես օգնեցին նաև մեր նկարիչներին ու քանդակագործներին՝ բարձրացնելու իրենց ստեղծագործությունների գաղափարայնությունը, ավելի շատ ջանալու գեղարվեստական որակի կատարելակործման ուղղությամբ: Մեր ժողովուրդը չի կարող հանդուրժել ստեղծագործական խոտանը, բարձրացել է սովետական մարդկանց գեղարվեստական ճաշակը:


Եվ դա հասկանալի է, քանի որ անցած 30-ամյակում վերափոխվել է մեր ժողովուրդը և դարձէլ է կոմունիզմ կառուցող ժողովուրդ, բարձրաճաշակ ու խստապահանջ ժողովուրդ: Եվ այդ հերոս ու շինարար ժողովուրդը պահանջում է իր հերոսական գործերին արժանավայել կտավներ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր բոլոր գեղարվեստագետները լայնորեն ներթափանցեն սովետական կեցության մեջ, ավելիմոտիկից ուսումնասիրեն ու ճանաչեն մեր իրականությունը և մշտապես որոնեն ու գտնեն համապատասխան արտահայտչական միջոցներ, հարստացնեն իրենց ներկապնակը, կատարելագործեն իրենց վարպետությունը:


Մեր կերպարվեստագետները կարող են և պետք է կատարեն իրենց առջև դրված խնդիրները, որովհետև նրանք սովետական կերպարվեստագետներ են, առաջավոր հասարակության գործիչներ:


Սովետական Միությանը հանդիսանում է իսկական արվեստի միակ հայրենիքն աշխարհում:


Իսկ այնտեղ, իմպերիալիստական Արևմուտքում՝ Ռեմբրանդի և Ռուբենսի, Լիոնարդո դա Վինչիի և Ռաֆայելի, Դավիթի և Շարդենի հայրենիքներում այժմ գեղանկարչությունը ապրում է քայքայման և անկման վիճակ, իսկ Ամերիկան, որ երբեք չի փայլել իր արվեստով՝ դարձել է ամենաայլանդակ ֆորմալիզմի հայրենիք: Այնտեղ կտավը ծառայում է ուոլլ-ստրիտյան ոսկեհորթի կճղակները դրոշմելու համար:


Սովետական մարդիկ կոչված են փրկելու համաշխարհային քաղաքակրթությունը: Մեր երկրում գիտության, տեխնիկայի, գրականության, արվեստի ծաղկումը նշում է քաղաքակրթության զարգացման ուղին, նրա լուսավոր կոմունիստական ապագան:


Հայ ժողովուրդը սովետական բոլոր ժողովուրդների հետ միասին, խաղախակրթության մեծագույն պաշտպանի՝ ընկեր Ստալինի հանճարեղ առաջնորդությամբ ընթանում է քոմունիզմի ուղիով՝ արվեստի, կուլտուրայի ծաղկման ամէնաճշմարտացի, ամենահաստատուն ուղիով:


Իմպերիալիզմի ոչ մի դավադրություն մեզ չի կասեցնի: Մենք այդ լավ գիտենք, թող գիտենան նաև մեր թշնամիները:


Կեցցե՜ Սովետական Հայաստանի 30-ամյակը:


Կեցցե՜ կոմունիզմ կառուցող ժողովուրդների ստալինյան բարեկամությունը:


Փա՜ռք մեր մեծ Ստալինին":

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page