top of page

Փաշինյանի քաղաքական գաղափարախոսության մասին

Փաշինյանի գաղափարախոսության իմաստն այն է, որ հանուն տնտեսական շահերի, հանուն փողի կարելի է համաձայնվել ամեն ինչի։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Փաշինյանի և նրա կողմնակիցների քաղաքական գաղափարախոսությունը նոր չէ Հայաստանի պատմության մեջ։ Յուրաքանչյուր պատմական շրջանում, երբ հայերն ունեին պետականություն, կային իրենց "նիկոլ փաշինյանները": Փաշինյանի գաղափարախոսության իմաստն այն է, որ հանուն տնտեսական շահերի, հանուն փողի կարելի է համաձայնվել ամեն ինչի։ Օրինակ՝ հրաժարվել պետության ինքնուրույնությունից, համաձայնել մի մասը կամ ամբողջ երկիրը փոխանցել այլ պետության կազմի մեջ, սկսել ծառայել ուրիշ տերությունների շահերին՝ ի վնաս սեփական շահերի, համագործակցել թշնամու հետ սեփական երկրի դեմ և այլն։


Ինչպե՞ս ճիշտ անվանել Փաշինյանի այս գաղափարախոսությունը, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք "իզմեր" չունեն: 1917 թվականին հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանը նման բան է գրել, -"Եվրոպան միանգամյան բարոյազուրք է, հոգեպես փտած, և կամաց-կամաց ընկնում է տգիտության և անզգայության մեջ, շահը, պզտիկ նյութական շահը տիրապետում է բոլոր հոգիների և մտքերի վրա. շահով է չափվում ամեն մի արժեք, ով նրանց սանտիմ է տալիս նա ազնիվ է և սիրելի- ուղղակի պոռնիկի հոգեբանություն":


Անշուշտ, եթե Ավետիք Իսահակյանը ողջ լիներ մեր օրերում, ապա նա կանվաներ Փաշինյանի իշխանությունը և գաղափարախոսությունը ինչպես "պոռնիկների գաղափարախոսություն և իշխանություն": Եվ բոլորովին պատահական չէ, որ մեկը մյուսին ձգում է, տեսեք, թե ինչպես է Եվրոպան աջակցում Փաշինյանին, և ինչպես է Փաշինյանը ձգտում դեպի Եվրոպա:


Չխորանալով հայ ժողովրդի պատմության հեռավոր անցյալում՝ նշենք մի շարք պատմական գործիչների, ովքեր իրենց գործունեությամբ իրենց ժամանակի "փաշինյաններն" էին։ Ինչպես Ասողիկն է վկայում, Դավիթ Կյուրոպաղատը խոր ծերության տարիքում էր ապրում, բայց զավակ չուներ: Այդ պատճառ բռնելով, նա իր մահվանից առաջ՝ 1000 թվականին իրեն ենթակա ամբողջ հողերը կտակեց Բյուզանդական կայսրությանը: Դրանով Դավիթ Կյուրոպաղատը կործանարար օրինակ տվեց այլ հայ թագավորների, որոնց հետագա գործունեությունը ողբերգական վախճանի հասցրեց հայկական պետականությունը: Դա հայրենիքի յուրօրինակ վաճառք էր:


Մեկ այլ օրինակ, XI դարի առաջին քառորդին Պարսկաստանի արեւմտյան գավառներ էին ներթափանցել սելջուկ-թուրքական զինված ջոկատները, որոնցից այդ ժամանակաշրջանում կազմում էին արաբական իշխանությունների վարձկան բանակները։ Սելջուկ-թուրքական այդ ջոկատները ավար ձեռք բերելու համար հաճախ ասպատակում էին հարեւան երկրները, այդ թվում և Վասպուրականը: Սկզբում վասպուրականցիները դիմադրում եւ հակահարված էին տալիս սելջուկ-թուրքեին, բայց հարձակումներից ահաբեկված Վասպուրականի Սենեքերիմ թագավորը բանակցությունների մեջ մտավ Բյուզանդական կայսրության հետ և համաձայնեց իր երկիրը, այսինքն Վասպուրականի թագավորությունը, հանձնել Բյուզանդիայի կայսրին եւ փոխարենը ստանալ Սեբաստիա քաղաքը:


Վասպուրականի անկումից հետո եկավ Անիի թագավորության հերթը: 1022-23 թվականներին Բյուզանդական Բարսեղ II կայսրը արշավ է սկսել դեպի արեւելք՝ Տայքի ապստամբությունը ճնշելու նպատակով: Նա միաժամանակ հայոց թագավորներից պահանջեց Կարսն ու Անին, ըստ երևույթին այդ թագավորություններին եւս մեղսակից համարելով Տայքի ապստամբության մեջ: Իր անձը փրկելու համար Հովհաննես-Սմբատը դիմեց հայրենիքը վաճառելու ամոթալի միջոցին: 1023 թվականին նա մի կտակ գրեց, որով իր մահից հետո Հայաստանի մայրաքաղաք Անին եւ շրջակայքը հանձնվելու էին Բյուզանդական կայսրությանը, եւ Պետրոս Գետադարցի միջոցով ուղարկեց Բարսեղ II-ին: Կայսրը հաճույքով ընդունեց կտակը եւ առատորեն պարգեւատրեց Պետրոս Գետադարձին: Այսպիսով, թագավորն ու կաթողիկոսը ծախեցին հայրենիքը օտարին, մեկը իր անձնական հանգստության եւ ապահովության, մյուսը հարստություն դիզելու համար:


Անիի եւ Բյուզանդիայի միջեւ հակամարտության պատմության վերջնական կետը դրեց հերթական դավադրությունը եւ դավաճանությունը: Վեստ Սարգիս Սյունեցին եւ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը համոզեցին իշխաններից շատերին, որ համաձայնեն Անին հանձնել բյուզանդացիներին: Իրենց դավաճանությունը քողարկելու համար նրանք սգո արարողություն կազմակերպեցին, ողբացին հայկական պետականության անկումը, իսկ հետո էլ հայտնեցին բյուզանդական զորավար Ասիտին, որ գա եւ տիրանա Անի քաղաքին: 1045 թվականին բյուզանդական բանակը կրկին շարժվեց դեպի Հայաստանի մայրաքաղաք Անի: Այս անգամ անեցիները բյուզանդական բանակին չդիմադրեցին: Ներքին դավաճանական ուժերը ջլատել էին ժողովրդի ուժերը եւ բյուզանդացիները առանց ջանք գործ դնելու գրավեցին Անին:


Այս բոլոր պատմական փաստերը խոսում են այն մասին, որ հայ ժողովրդի պատմության մեջ բավական շատ են եղել "փաշինյանները", որոնք հանուն տնտեսական շահերի, հանուն փողի զբաղված էին հայկական տարածքների վաճառքով, հայրենիքի վաճառքով: Այս կապակցությամբ կարելի է հիշել պատմության նման բազմաթիվ օրինակներ: Այդ թվում օրինակ դաշնակներին, որոնք 1920 թվականին հայկական տարածքները հանձնեցին թուրքերին և այդ դավաճանությունը ամրագրեցին Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրի ստորագրումով:


Վերջում կարելի է առանձնացնել երկու միտք, առաջինը, որ հայ ժողովուրդը շարունակում է անտեսել պատմական դասերը, քաղաքական ուժերը, մինչ օրս չեն կարողացել պաշտպանական մեխանիզմներ մշակել այդ "փաշինյանների" գործողությունների դեմ: Եվ երկրորդ՝ "փաշինյանների" գաղափարախոսությունը միշտ աղետով է ավարտվել է թե հայ ժողովրդի ու պետության, թե հենց "փաշինյանների" համար: Այս ամենը հաստատում են պատմությունն ու մեր օրերում տեղի ունեցող գործընթացները։


-----

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:



Comentários


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page