Պատմությունը կրկնվում է
Նորից պարզվել է, որ բացի Ռուսաստանից, որևէ այլ պետություն մտադրություն չունի գործնական օգնություն ցույց տալ հայ ժողովրդին։
Վլադիրմիր Պետրոսյան, Երևան
1920 թվականի սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսված այդ պատերազմի ժամանակ Սովետական դարձաց Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն Հայաստանի Հանրապետության Դաշնակցական կառավարությունը մերժել է Սովետական Ռուսաստանի օգնությունը և հետևել է Անգլիայի արտաքին գորցերի մինիստր Լորդ Քերզոնի խորհրդին՝ ավելի լավ է հաշտվել թուրքերի հետ քան Ռուսաստանի օգնությանը դիմել։
Միաժամանակ Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը Լոնդոնում, Փարիզում հանդիպում էր Անգլիայի և Ֆրանսիայի ղեկավարներին խնդրելով օգնել Հայաստանին։
Ավետիս Ահարոնյանը դիմումներ էր ներկայացնում Ազգերի լիգային, խնդրելով Հայաստանին ընդունել Ազգերի լիգայի անդամ և այդ կերպ պաշտպանել Հայաստանին Թուրքիայի ագրեսիայից։ Սակայն Եվրոպական տերությունների ղեկավարները ցավակցական խոսքեր շռայլելով, հրաժարվեցին Հայաստանին օգնել։
Այդ ժամանակից անցել է 100 տարի։ Եվ ուղիղ 100 տարի անց Ադրբեջանը ստանալով Թուրքիայի բազմակողմանի օգնությունը և նրա անմիջական մասնակցությունը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, պատերազմ սկսելով հայ ժողովրդի դեմ։
Սեպտեմբերի 27-ից հետո շարունակվող ռազմական գործողությունների և զարգացող իրադարձությունների պայմաններում նորից պարզվել է որ բացի Ռուսաստանից, որևէ այլ պետություն մտադրություն չունի գործնական օգնություն ցույց տալ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ միայանակ պայքարող հայ ժողովրդին։
Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ պետություններից մեկն է։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները միայն խոսում են այն մասին, թե հարկավոր է դադարեցնել ռազմական գործողությունները, որևէ փորձ չանելով զզպել Թուրքիաին և նրա դեմ կտրուկ միջոցներ ձեռնարկել։
Այսպիսի պայմաններում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, հետևելով Ավետիս Ահարոնյանի օրինակին մեկնել է Եվրոպա և անպտուղ հանդիպումներ է ունենում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ։
Հարկավոր է Արմեն Սարգսյանին վերադարձնել Եվրոպայից և Հայաստանի բյուջեն փրկել անիմաստ ծախսերից։
Հարկավոր է ձեռք մեկնել մեր միակ բարեկամ Ռուսաստանին և հրաժարվել արևմտյան տերությունների դռները բախելու անիմաստ սովորույթից։
Comments