top of page

Սոցիալիզմին և կոմունիզմին ողջամիտ այլընտրանք չկա

Ժողովուրդների միջև դարավոր կապերի խզումը նրանց նետեց քաղաքական ստահակների, տարբեր տեսակի ազգայնականների, նացիստների և ֆաշիստների գիրկը, որոնք ջանքեր չեն խնայում ազգամիջյան կռիվներ և արյունալի բախումներ հրահրելու համար:


Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխության հաղթանակի շնորհիվ, հնարավոր դարձավ Լենինի՝ մեկ պետության մեջ սոցիալիզմ կառուցելու գաղափարը։ Դա ամբողջ աշխարհում մարդկանց բազմաթիվ սերունդների երազանքի իրականացումն էր։ Երազանք, որը հուզել է փիլիսոփաներին ու ժողովրդական ապստամբությունների առաջնորդներին, ազգային ազատագրական պայքարի մարտիկներին, գիտնականներին ու գրողներին։ Նրանք՝ միլիոնավոր ընչազուրկների նման, երազում էին առանց թշնամության, էթնիկ ու կրոնական հակամարտությունների, սովի ու աղքատության, առանց «մերժվածների» և «ընտրյալների» հասարակության մասին։


Այս երազանքն իր գործնական մարմնավորումը գտավ 1922 թվականի դեկտեմբերին, մեկ պրոլետարական բազմազգ պետության՝ ԽՍՀՄ-ի ստեղծման մեջ։ Խորհրդային Հանրապետությունների Միությունը դարձավ հասարակության և պետականության նոր պատմական տեսակ։

ԽՍՀՄ ստեղծման գործում ամենամեծ վաստակը պատկանում է հենց կուսակցության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինին։ Խորը գիտական վերլուծության հիման վրա Վ.Ի.Լենինը ցույց տվեց, որ.


Առանց խորհրդային հանրապետությունների սերտ միության, անհնար է պաշտպանել նրանց գոյությունը համաշխարհային իմպերիալիզմ կոչվող չարիքից․


Առանց սովետական հանրապետությունների միության, նրանց սերտ տնտեսական համագործակցության անհնար է վերականգնել իմպերիալիզմի կողմից ոչնչացված արտադրողական ուժերը, ստեղծել ընդհանուր ծրագրով կարգավորվող միասնական սոցիալիստական տնտեսություն, ապահովել աշխատանքի ռացիոնալ սոցիալական բաժանում և բնական միջոցների, ռեսուրսներ արդյունավետ օգտագործում՝ ի շահ երկրի բոլոր ժողովուրդների.


Առանց խորհրդային հանրապետությունների սերտ դաշինքի անհնար է ապահովել աշխատավոր ժողովրդի բարեկեցության կայուն աճը, երկրի բոլոր ազգերի ու ազգությունների մշակույթի համակողմանի զարգացումն ու ծաղկումը։


Միություն ստեղծելու որոշումն կայացվել է բոլոր հանրապետությունների սովետների համագումարներում։ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին Սովետների առաջին համամիութենական համագումարը միաձայն ընդունեց հռչակագիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծման մասին։


Հայրենական մեծ պատերազմը ԽՍՀՄ համար ծանր փորձություն եղավ։ Մարդկության ամենավտանգավոր թշնամու՝ հիտլերյան ֆաշիզմի հետ բախումը հստակ ցույց տվեց, որ խորհրդային ժողովուրդները կարող են պաշտպանել իրենց ազատությունն ու անկախությունը, իրենց հեղափոխական նվաճումները միայն դաշինքով, ընդհանուր ուժերով։ Հենց ընդհանուր ուժերով էլ խորհրդային ժողովուրդը մարդկությունն ազատագրեց դարչնագույն ժանտախտից։


ԽՍՀՄ ռազմաքաղաքական և տնտեսական հզորությունը հետպատերազմյան շրջանում կանխեց միջուկային պատերազմի վտանգը վերածնվող ամերիկյան ֆաշիզմի կողմից, որը ձգտմ էր համաշխարհային տիրապետության։ Խորհրդային Միությունը դարձավ սոցիալիզմի զարգացող համաշխարհային համակարգի և գաղութատիրությունից ազատագրված երկրների աջակցության կենտրոնը։


Այսպես է եղել, սա է պատմական ճշմարտությունը: Այն պետք է գիտենալ, իմաստավորել և փոխանցել մատաղ սերնդին, որոնք մեծացել են ԽՍՀՄ-ի կործանումից հետո՝ իրենց անցյալի պատմության խեղաթյուրման պայմաններում։


1991 թվականին Գորբաչով-ելցին հանցախմբի կողմից ԽՍՀՄ-ի դավաճանական ոչնչացումը ողբերգական իրադարձություն էր ողջ խորհրդային ժողովրդի համար։ Ժողովուրդների միջև դարավոր կապերի խզումը նրանց նետեց քաղաքական ստահակների, տարբեր տեսակի ազգայնականների, նացիստների և ֆաշիստների գիրկը, որոնք ջանքեր չեն խնայում ազգամիջյան կռիվներ և արյունալի բախումներ հրահրելու համար:


Աշխարհի ժողովուրդներն ավելի ու ավելի են գիտակցում, որ սոցիալիզմին և կոմունիզմին ողջամիտ այլընտրանք չկա:


Շնորհավոր ԽՍՀՄ 100-ամյակը:


Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page