top of page

Դավադրություն և իշխանության զավթում

Ինչպե՞ս ստացվեց, որ կոմունիստական մեծամասնությունը ձայն տվեց հակակոմունիստական փոքրամասնության առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանին։


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Համաշխարհային պատմության ընթացքում միշտ եղել են քաղաքական դավադրություններ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել ժողովուրդների և պետությունների ճակատագրերի ձևավորման վրա: Դավադրությունները միշտ եղել են, կան և կլինեն ապագայում, այդպիսին է իշխանության քաղաքական բնույթը: Այսպիսով, դավադրությունը մի քանի անձանց գաղտնի համաձայնությունն է ինչ-որ մեկի, ինչ-որ բանի դեմ համատեղ գործողությունների մասին՝ որոշակի քաղաքական նպատակների հասնելու համար:


Հայաստանի պատմությունը, ինչպես ցանկացած այլ երկրի պատմություն, հարուստ է տարբեր դավադրությունների օրինակներով: Բայց այս հոդվածում մենք կխոսենք ոչ թե Հայաստանի հին պատմության, այլ ժամանակակից պատմության մասին, որը, որքան էլ տարօրինակ է, հարուստ է դավադրություններով, ինչպես և հնագույնը: Խոսքը մի դավադրության մասին է, որի ժամանակ բանասեր Լևոն Տեր-Պետրոսյանի հակակոմունիստական խմբավորումը կարողացավ զավթել իշխանությունը Հայաստանում:


Եվ այսպես, 1990թ. մայիսի 20-ին և հունիսի 3-ին սկսվեցին Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունները։ Հարկ է նշել, որ այս ընտրություններին մասնակցել են նաև արցախահայերը, և հիմնական պայքարն ընթացել է երկու քաղաքական ուժերի՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) և Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) միջև: Ըստ ընտրությունների արդյունքների՝ ընտրություններում հաղթանակ է տարել Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ընդհանուր 260 պատգամավորներից 60%-ը եղել են Կոմունիստական կուսակցության անդամներ: Եվ երբ Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր աշխատանքը սկսեց 1990թ. հուլիսի 20-ին, տարօրինակ գործընթացներ սկսվեցին: Այսպես, Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահի ընտրության ժամանակ, երբ առաջադրվեցին ՀՀՇ-ից Լ. Տեր-Պետրոսյանի և ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վ. Մովսիսյանի թեկնածությունները, ապա ինչ-որ տարօրինակ ձևով 1990թ. օգոստոսի 4-ին ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը: Դրանից հետո աստիճանաբար բոլոր առանցքային պաշտոններում սկսեցին նշանակվել Լ. Տեր- Պետրոսյանի դրածոներն ու իշխանությունը ամբողջությամբ անցավ ՀՀՇ-ի ձեռքը։


Այս կապակցությամբ առաջանում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվել։ Ինչպե՞ս ստացվեց, որ կոմունիստական մեծամասնությունը ձայն տվեց հակակոմունիստական փոքրամասնության առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանին։ Սարսափելի պատկեր է ստացվում, Հայաստանի բնակչության մեծամասնությունը ձայն է տալիս կոմունիստներին, որպեսզի երկիրը ղեկավարեն կոմունիստները, իսկ կոմունիստ պատգամավորները իշխանությունը տալիս են լիբերալ հակակոմունիստին: Դավադրության փաստը կարելի է տեսնել առանց կասկածի: Ինչպե՞ս ստացվեց, որ շատերը կոմունիստ էին, իսկ պատգամավոր դառնալուն պես վերածվեցին լիբերալների:


Մենք կարող ենք միայն ենթադրել, որ գուցե շատերին կաշառել են, շատերին շանտաժի են ենթարկել, շատերը վախեցել են, իսկ շատերը պարզապես ռենեգատ են եղել:

Ամենակարևորը՝ նույն դավադրությունը, կրկնեց Լ. Տեր-Պետրոսյանի աշակերտ Փաշինյանը 2018 թվականին։ Այն ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Դաշնակցությունից, ԲՀԿ-ից շատ պատգամավորներ բոլորովին անհասկանալի հիմքով իրենց ձայնը տվեցին Փաշինյանին: Ինչու՞, ԱՄՆ դեսպանը հրամայե՞ց կամ ի՞նչ: Այս դավադրությունների մասնակիցներից շատերը, ինչպես օրինակ նախագահ Ս.Սարգսյանը, նախընտրում են մշուշոտ խոսել, խոսվում է ինչ-որ հզոր համաշխարհային ուժերի մասին:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page