Ամերիկան հովանավորում և առաջ է մղում պանթուրքիզմը
- Redacción NOR SEVAN
- hace 2 horas
- 1 Min. de lectura
Թուրքիան, թուրքական բանակը որպես թնդանոթի միս, այս առումով միշտ ծառայել է Արևմուտքի շահերին:

Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT Haber-ի եթերում հայտարարել է, որ "ԱՄՆ-ի նպատակները համապատասխանում են Թուրքիայի տարածաշրջանային նպատակներին։ Սա վերաբերում է ամեն ինչին՝ Ռուսաստանից մինչև ադրբեջանա-հայկական գիծ, Սիրիայից մինչև այլ շրջաններ":
Ինչպես ցույց է տալիս պատմությունը, անգլոսաքսերը արդեն սովոր են ուրիշի ձեռքերով կռվել իրենց աշխարհաքաղաքական հակառակորդների դեմ: Թուրքիան, թուրքական բանակը որպես թնդանոթի միս, այս առումով միշտ ծառայել է Արևմուտքի շահերին: Գաղտնիք չէ, որ գործնական ռուս-թուրքական պատերազմների մեծ մասը հրահրվել և ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի կողմից: Բացի այդ, Ամերիկան օգտագործել է թուրք զինվորներին Կորեական պատերազմում: Այսօր Արևմուտքը, Ամերիկայի գլխավորությամբ, ուկրաինացի զինվորներին օգտագործում է Ռուսաստանի դեմ: Բայց թնդանոթի մսի պաշարները՝ ուկրաինացի զինվորների տեսքով, անվերջ չեն, և Ամերիկան սկսում է թուրքալեզու երկրները պատրաստել ապագա պատերազմների համար: ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են, այդ իսկ պատճառով Ամերիկան ազատեց թուրքերի ձեռքերը և կանաչ լույս տվեց պանթուրքիզմի գաղափարների իրականացման համար:
Հաշվի առնելով այս փաստերը, ինչպես նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը և Հայաստանի իշխանությունների արևմտամետ քաղաքականությունը, ապա կարելի է ասել, որ Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում: Արեւմուտքի եւ Հայաստանի շահերը չեն համընկնում, իսկ ավելի ճիշտ՝ հակասում են: Այդպես է եղել անցյալում, այդպես կա հիմա, եւ այդպես կլինի ապագայում, երկրի աշխարհագրական դիրքը հնարավոր չէ փոխել: Ամերիկան ցանկանում է, որ Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ անցնի Թուրքիայի վերահսկողության տակ, իսկ Հայաստանի ժողովուրդը միշտ ձգտում է պաշտպանել, ազատագրել Հայկական լեռնաշխարհը թուրք օկուպանտներից:
Քաղաքականության այս հիմքերի անտեսումը և Փաշինյանի՝ Հայաստանի պետական շահերի լիովին դավաճանական քաղաքականությունը ապագայում բերելու են մեծ արյունահեղության։ Հայերի ապագա սերնդին ծանր ապագա է սպասվում:













Comentarios