top of page

Անհիմն զիջումների և դավաճանությունների քաղաքականությունը բերում է աղետալի հետևանքների

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • 13 oct
  • 2 Min. de lectura

Գորբաչովի կողմից թշնամուն անհիմն զիջումներ անելու կուրսը ցույց տվեց նման քաղաքականության ապարդյուն և սխալ լինելը։ Սա պետք է դաս լինի Փաշինյանի համար։



Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Փաշինյանի ներկայիս հակահայկական քաղաքականությունը, որն ուղղված է Հայաստանի շահերի դեմ, անշուշտ, շատ նման է Գորբաչովի քաղաքականությանը, որն ուղղված էր Սովետական  Միության շահերի դեմ։ Գորբաչովյան արևմտամետ քաղաքականության արդյունքը եղավ Խորհրդային Միության ոչնչացումը։ Փաշինյանի արևմտամետ քաղաքականության արդյունքը եղավ հայկական Արցախի, Զանգեզուրի ոչնչացումը և հանձնումը Ադրբեջանին: Եվ զարմանալին այս ամենի մեջ, այն է, թե ինչպես Գորբաչովը խուսափեց պատասխանատվությունից իր հակապետական հանցագործությունների համար: Հետևաբար, եթե Գորբաչովը խուսափեց գնդակահարությունից, կարելի է ենթադրել, որ նույն կերպ Փաշինյանը որևէ պատասխանատվություն չի կրելու իր հակապետական գործունեության համար։


Գորբաչովը չէր սիրում և արհամարհում էր Խորհրդային Միությունը, նույնը կարելի է ասել Փաշինյանի մասին, ով չի սիրում և ատում է Հայաստանը, Գորբաչովը գտնվում էր կնոջ ուժեղ ազդեցության տակ, անընդհատ ենթարկվում էր կնոջ խորհուրդներին, նույնը կարելի է ասել Փաշինյանի մասին, ով առանց Աննա Հակոբյանի քայլ չի անում։  


ՍՄԿԿ Կենտկոմի նոր գլխավոր քարտուղար Մ. Գորբաչովի իշխանության գալուց հետո նախատեսվում էր բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ՝ վերանայելով Խորհրդային Միության արտաքին քաղաքականության տեսական հիմքերը: Շուտով այս քաղաքականությունը կոչվեց "նոր քաղաքական մտածողություն": Նրա հիմնական ռազմավարական նպատակը կարելի է արտահայտել հետեւյալ բանաձեւով՝ Արեւմուտքի հետ առճակատումից անցում դեպի համագործակցություն, իսկ հետո արդեն հետագա ինտեգրում Արեւմուտքի հետ: Ենթադրվում էր, որ նոր քաղաքական մտածողությունը կունենա համաշխարհային բնույթ, այսինքն՝ աշխարհի բոլոր երկրներն իրենց քաղաքականության մեջ կառաջնորդվեն դրանցով։ 


Քաղաքականության նման ուտոպիստական ընկալումը հիմք հանդիսացավ 1988-ի դեկտեմբերին ՄԱԿ-ում Մ. Գորբաչովի ելույթի համար: Գորբաչովն առաջարկում էր հրաժարվել գաղափարական առճակատումից, պետք է ձևավորվեր նոր աշխարհակարգ՝ հիմնված ընդհանուր համամարդկային արժեքների, համաեվրոպական տան գաղափարների վրա, առաջարկվում էր հրաժարվել ուժի կիրառումից վիճելի միջպետական հարցերը լուծելիս, դադարեցնել սպառազինությունների մրցավազքը և այլն: Սակայն Արևմուտքում ոչ ոք չէր շտապում իր քաղաքականության մեջ օգտագործել Գորբաչովի այս ուտոպիական սկզբունքները:


Նոր մտածողության քաղաքականությունն իրականում նմանվել է միակողմանի երթևեկությամբ ճանապարհի: Գորբաչովը Խորհրդային Միության քաղաքականությունն ու շահերը հարմարեցրեց ԱՄՆ-ի քաղաքականությանը և շահերին, բայց ոչ հակառակը: Գորբաչովի նկատմամբ Արևմուտքի նպատակը նրա հակասովետական քաղաքականության իրականացման հարցում ամեն կերպ խրախուսելն էր, քանի որ ամեն տարի նրանց համար միանգամայն ակնհայտ էր դառնում, որ նման քաղաքականության իրականացումը ամրապնդում է ոչ թե բուն Խորհրդային Միության, այլ ԱՄՆ-ի դիրքերը։ Բարձր գնահատականները, ծափահարությունները, որոնք Գորբաչովին տալիս էին Արևմուտքի քաղաքական գործիչները և ԶԼՄ-ները, նրա համար դառնում էին պերեստրոյկայի հաջողության գրեթե գլխավոր չափանիշը: Գորբաչովը խորհրդային միակ ղեկավարն էր, ով հասավ Արևմուտքի ճանաչմանը և բարեհաճությանը:


Գորբաչովի արտաքին քաղաքականությանը բնորոշ էին չհիմնավորված, անթույլատրելի փոխզիջումներն ու նահանջներ: Գորբաչովի պերեստրոյկայի արդյունքը Խորհրդային Միության կործանումն էր, ավարտվեց երկբևեռ քաղաքական աշխարհի դարաշրջանը և սկսվեց Միացյալ Նահանգների կառավարման ներքո գտնվող միաբևեռ կապիտալիստական աշխարհի ձևավորումը:


Խորհրդային Միության փլուզումից անցել է ավելի քան 34 տարի։ Սակայն Ռուսաստանը մինչ օրս չի դարձել Արևմուտքի լիիրավ մասը, մոռացվել են "համամարդկային" արժեքների վրա հիմնված "համաեվրոպական" տան մասին գորբաչովյան գաղափարները և այլ զառանցանքները։ ԱՄՆ-ը, նրա արբանյակները և ռուսական իշխանության հինգերորդ շարասյունը լուրջ հակազդեցություն են ցուցաբերում Ռուսաստանին հետխորհրդային տարածքում ՝ նրա ազդեցությունը խաթարելու նպատակով: ԱՄՆ-ն Ռուսաստանի շուրջ անկայունության գոտի է ձևավորում, որը բաղկացած է Ռուսաստանի նկատմամբ թշնամական պետություններից:


Մի խոսքով, Գորբաչովի կողմից թշնամուն անհիմն զիջումներ անելու կուրսը ցույց տվեց նման քաղաքականության ապարդյուն և սխալ լինելը։ Սա պետք է դաս լինի Փաշինյանի համար։ Վստահաբար կարելի է ասել Փաշինյանի քաղաքականությունը կտապալվի, ինչպես ժամանակին տապալվեց Գորբաչովի քաղաքականությունը: Պետական շահերի այս դավաճանական քաղաքականության հետևանքները եղել են, կան և կլինեն շատ արյունալի:

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page