top of page

Կապիտալիստական Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինայի հիմնական սկզբունքը

Այս 32 տարիների ընթացքում փոխվել են բազմաթիվ արևմտամետ նախագահներ և վարչապետներ, սակայն արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը մնացել է անփոփոխ։

Աշխարհի տարբեր պետություններ ունեն իրենց արտաքին քաղաքականությունը։ Այն հիմնված է որոշ սկզբունքների, գաղափարախոսության, ռազմավարության և դոկտրինի վրա:


Կապիտալիստական Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորվել է 90-ականների սկզբին, արևմտամետ, լիբերալ կուսակցությունների ազդեցության տակ: Խոսքն առաջին հերթին իշխող "Հայոց Համազգային Շարժում" կուսակցության մասին է՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ (1991-1998թթ):


Այս 32 տարիների ընթացքում փոխվել են բազմաթիվ արևմտամետ նախագահներ և վարչապետներ, սակայն արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը մնացել է անփոփոխ։ Դա մի կողմից, Հայաստանի ինտեգրումն է Արևմտյան կապիտալիստական աշխարհին և մյուս կողմից, որպես այս քաղաքականության հետևանք, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատելու շարունակական փորձերը։


Այսպես 1992թ. օգոստոսի 13-ին հարցազրույց տալով ռուսական "Նեզավիսիմայա գազետա" թերթին, նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինի հիմնական սկզբունքը.


-"Մենք հրաժարվեցինք "օրիենտացիայի" գաղափարից (որի վրա համարյա 300 տարի հիմնված էր Հայաստանի ողջ քաղաքական միտքը), քանզի սեփական պատմական փորձով տեսնում էինք նրա սխալականությունը: Դրա համար, իհարկե, մեզ հայհոյում են՝ մինչ այժմ էլ դեռևս չհասկանալով, թե այդ ինչպես կարող ենք մենք առանց ռուս քեռու, առանց ամերիկացիների, առանց Եվրոպայի գոյատևել: Մինչդեռ Հայաստանի անվտանգ գոյության ամենահուսալի երաշխիքը ոչ թե նրա տնտեսական կամ ռազմական հզորությունն է, այլ բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: Այս սկզբունքն էլ հենց ընկած է մեր արտաքին քաղաքական դոկտրինայի հիմքում":


Եթե կարճ ասենք Լ. Տեր-Պետրոսյանի հակահայկական գաղափարների մասին, ապա դա միանշանակ Հայաստանի Հանրապետության հրաժարվելն է Հայրենիքից: Այսինքն, որպեսզի թուրքերը հանգիստ թույլ տան, Արևմտյան երշիկ ուտել ու վարկ ստանալ Հայաստանի իշխող դասը պատրաստ է հրաժարվել Արցախից, Նախիջևանից, Ջավախքից, Զանգենզուրից, Սևանից, Արևմտյան Հայաստանից, ի վերջո Արարատից, ատոմակայանից, ռուս-հայկական միությունից և այլն, մի խոսքով ձեռքերը վեր բարձրացնել և բավարարել թուրքերի բոլոր պահանջները։


Այս բոլոր խայտառակ գաղափարները մեր օրերում փայլուն կյանքի է կոչում Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգորդ հայատյաց Փաշինյանը:

Comentários


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page