Հայաստանը եւ Մեծ Բրիտանիան
Արցախի ազատագրումից հետո, երկրի իշխող ուժերը կրկին որոշեցին հայ ժողովրդի ճակատագիրը կապել Արեւմուտքի հետ: Եւ կրկին սկսվեցին Հայաստանի դժբախտությունները:
Ռոբերտ Տեր- Հարությունյան, քաղաքագետ
Մենք չպետք է թերագնահատենք դրսից մեզ սպառնացող մեծ վտանգը։ Խոսքը թուրքական կամ ադրբեջանական սպառնալիքի մասին չէ, խոսքը անգլոսաքսերի հակահայկական քաղաքականության մասին է, որը նպաստում է Անկարայի եւ Բաքվի ագրեսիվ գործողություններին: Արեւմտյան եվրոպական երկրներից Հայաստանի ամենամեծ սպառնալիքը բխում է Մեծ Բրիտանիայից:
Անգլիայի իմպերիալիստական, զավթողական եւ գաղութատիրական քաղաքականությունը գերակշռում էր Լոնդոնի հարաբերություններում բոլոր երկրների եւ ժողովուրդների հետ: Անգլիացիները դարեր շարունակ եւ ամենուր հասցրել են բազում արհավիրքներ ու դժբախտություններ բերել այլ ժողովուրդների համար: Մարդկության դեմ Մեծ Բրիտանիայի հանցագործությունների ցանկն անվերջ է, ոչ մի հոդված ի զորու չէ իր մեջ տեղավորել այդ հանցագործությունները, որոնք կատարել և շարունակում են կատարել անգլիացիները։ Ցավոք, Հայաստանը, ինչպես եւ մյուս երկրներն ու ժողովուրդները, հայտնվել են անգլիացիների ձեռքում, եւ շատ անգամ օգտագործվել են հանուն Անգլիայի շահերի։ Անգլիացիները դարեր շարունակ վարել և առ այսօր վարում են իրենց քաղաքականությունը, ինչն իր էությամբ հակահայկական քաղաքականություն է։
Պատմական փորձից ելնելով՝ մենք կարող ենք հստակ հայտարարել, որ կարեւոր չէ, թե ինչ կարգավիճակ ունի Հայաստանը անգլիացիների համար: Հայաստանը կարող է լինել Մեծ Բրիտանիայի դաշնակիցը, սատելիտը, գաղութը կամ Հայաստանը կարող է լինել Մեծ Բրիտանիայի թշնամին, միևնույն է, Լոնդոնը վարել եւ վարելու է հակահայկական քաղաքականություն։ Սա ցույց է տալիս պատմական փորձը: Անգլիայի նման հակահայկական դիրքորոշումը կապված է նրա աշխարհաքաղաքական հավակնությունների, նպատակների եւ պլանների հետ: Հայաստանն ու հայ ժողովուրդը նույնքան արժեք ունեն անգլիացիների աշխարհաքաղաքական այս ծրագրերում, որքան Հիրոսիմայի և Նագասակիի բնակիչներն ամերիկացիների համար։ Անգլիացի լորդ Քերզոնի նման մեջբերումը որ, -"նավթը գերակշռեց հայերի արյունը", կամ այն, թե ինչպես վարչապետ Չերչիլը, ով իր գրքում արդեն թաղել էր Հայաստանը, գրել է,- " պատմությունը ապարդյուն կփնտրի "Հայաստան" բառը", և այսպես շարունակ ցույց է տալիս անգլիական քաղաքականության ողջ ցինիկությունը:
1918-1920թթ. դաշնակների հանրապետության ժամանակաշրջանում հայ ժողովրդի բախտը կապեցին Արևմուտքի հետ (առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ)։ Չնայած դաշնակների ստրկամտությանը Անգլիայի առաջ, հայ-ադրբեջանական տարածքային վեճում Մեծ Բրիտանիան հանդես եկավ Հայաստանի դեմ։ Անգլիացիների պահանջով դաշնակները հայկական Արցախը տվեցին Ադրբեջանին: 1919 թվականի օգոստոսի 22-ին ստորագրվել է ողբերգական պայմանագիր, որի համաձայն Արցախը դարնում է Ադերբեջանի մաս: Հայ-վրացական պատերազմում Հայաստանի ռազմական հաղթանակը անգլիացիները վերածեցին Հայաստանի դիվանագիտական պարտության: Ջավախքը և Լոռու մի մասը դաշնակները փոխանցեցին Վրաստանին: Լոռու մյուս մասում անգլիացիները "Չեզոք գոտի" ստեղծեցին։ 1920թ. նոյեմբերին Վրաստանը Լոռիի "Չեզոք գոտին" հռչակեց իր տարածքը։ Իսկ 1920թ. նոյեմբերի 13-ին դաշնակցական Հայաստանի և Վրաստանի միջև կարճ բանակցությունների ընթացքում ստորագրվեց պայմանագիր, որտեղ դաշնակներն իրենց համաձայնությունն էին տվել Լոռին Վրաստանին հանձնելու վերաբերյալ:
Դրանից հետո Արևմուտքը, առաջին հերթին Մեծ Բրիտանիան, հայ-թուրքական պատերազմ նախաձեռնեց 1920 թվականին: Մեծ Բրիտանիան Հայաստանին թողեց բախտի քմահաճույքին, խիստ հույս ունենալով հայ-թուրքական պատերազմից ստեղծել նոր ռուս-թուրքական պատերազմ։ Արեւմուտքի պլանները կիսով չափ իրագործվեցին, ծրագրված պատերազմն ու Հայաստանի պարտությունը հնարավորություն տվեց թուրքերին գրավել Արեւելյան Հայաստանի ռազմավարական կարեւոր տարածքները: Սակայն անգլիացիների նոր ռուս-թուրքական պատերազմի այդ ծրագրերին, վիճակված չէր իրականանալ, քանի որ կոմունիստները ջախջախեցին այդ ծրագրերը: Դաշնակները անգլիացիների հետ առերեսվելով՝ Հայաստանին ու հայ ժողովրդին կանգնեցրին լիակատար անհետացման եզրին, զրկեցին հայ ժողովրդին զգալի տարածքներից, անկախությունից ու ապագայից։ Դաշնակները 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կապիտուլյացիոն պայմանագիր կնքեցին քեմալական Թուրքիայի հետ: Ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի՝ դաշնակները դե յուրե ճանաչեցին հայկական տարածքների թուրքական օկուպացիան։ Դաշնակցությունը, որը հանդես էր գալիս որպես հայ ժողովրդի շահերի պաշտպան, խայտառակ կերպով Թուրքիային հանձնեց Արարատ լեռը, Կարսը, Արդահանը, Օլթին, Սուրմալուն, Ալեքսանդրապոլը, Նախիջևանը եւ այլն:
Այս սարսափելի ու խայտառակ իրադարձություններից 100 տարի անց պատմությունը կրկնվեց: Հայաստանում վերականգնեցին կապիտալիզմը։ Արցախի ազատագրումից հետո, երկրի իշխող ուժերը կրկին որոշեցին հայ ժողովրդի ճակատագիրը կապել Արեւմուտքի հետ: Եւ կրկին սկսվեցին Հայաստանի դժբախտությունները:
Կուլմինացիան դարձավ 2018 թվականը, երբ Հայաստանում իշխանությունը զավթեց Արևմուտքի սիրելին - "Քաջ Նազար" Փաշինյանը, իսկ նախագահ նշանակեցին անգլիացիների մեծ "բարեկամ"՝ Արմեն Սարգսյանին։
Հայաստանը, լինելով "թղթի վրա", դե յուրե Ռուսաստանի դաշնակիցը, իրականում կարողացավ դե ֆակտո դառնալ Արևմուտքի ևս մեկ հակառուսական հենակետը։ Հայաստանի իշխող դասի սադրիչ և ծրագրված քաղաքականության շնորհիվ՝ ի դեմս Արևմուտքի դրածոների՝ Փաշինյան և Արմեն Սարգսյան, կարճ ժամանակահատվածում Փաշինյանին հաջողվեց Արցախը հանձնել Ադրբեջանին: Ընդ որում, պարզապես պարադոքսալ է, թե ինչպես է Փաշինյանին հաջողվեց Հայաստանից, որին ոչ ոք պատերազմ չի հայտարարել, եւ որը ոչ մեկին պատերազմ չի հայտարարել, պարտված երկիր դարցնել: Փաշինյանի կողմից ստորագրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը, Արեւմտյան տերությունները մեծ ուրախությամբ ընդունեցին: Մեծ Բրիտանիան ոչ մի անգամ չի քննադատել այդ նոյեմբերի 9-ին խայտառակ հայտարարությունը։
Մեծ Բրիտանիան խաղացել է 2020թ. արցախյան պատերազմում, ինչպես նաեւ 1920թ. հայ-թուրքական պատերազմում, առանցքային դերերից մեկը: Բնականաբար ի վնաս Հայաստանի շահերի՝ պաշտպանելով իր, այսինքն՝ թուրք-ադրբեջանական շահերը, քանի որ Լոնդոնի, Անկարաի և Բաքվի աշխարհաքաղաքական շահերը Հայաստանի հետ կապված հարցերում համընկնում են: Հիշեցնենք, որ հենց Լոնդոնն է արգելափակել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունումը, որը համաձայնեցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, պատերազմի դադարեցման վերաբերյալ: Հենց Արևմուտքի դրածոները՝ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի շահերն էին առաջ քաշում։ Հենց նրանք են արգելել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածներ հասցնել: Դրա փոխարեն նրանք հրամայել են ռմբակոծել Գյանջա քաղաքի քնած խաղաղ բնակիչներին, որպեսզի Ադրբեջանի մոտ հիմնավոր հիմքեր առաջանան Հայաստանին բարբարոսական գործողությունների մեջ մեղադրելու համար։
Մեր օրերում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ելույթ ունենալով հայկական ԶԼՄ-ներում՝ քարոզում է հերթական սուտը, իբր, Մեծ Բրիտանիան չէ վետո դրել ՄԱԿ-ում։ Սա կոչվում է բացահայտ մանիպուլյացիա, որպեսզի մարդիկ չկարողանան սեւը սպիտակից տարբերել: Բացի այդ, պատերազմից հետո Հայաստան հաճախ են այցելել անգլիացի բարձրաստիճան պաշտոնյաներ: Բացահայտ քարոզչություն է զանգվածային գիտակցության մեջ, որ Անգլիան, կարծես, Հայաստանի հետ է, որ Անգլիան Հայաստանի բարեկամն է եւ այլն:
Ցավոք, 30 տարի Հայաստանում իշխանությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Փաշինյան, լռում է Արևմուտքի թշնամական քաղաքականության մասին։ Հայաստանի իշխանություններին ձեռնտու չէ անկեղծ խոստովանել ժողովրդին, որ իշխանությունները Հայաստանը տանում են ոչ ճիշտ ճանապարհով: Հայաստանը ներքաշել Արևմտյան աշխարհ և միաժամանակ խոսել Արևմտյան սպառնալիքների մասին տրամաբանական չէ: Այդ պատճառով հայ ժողովուրդի մեծամասնությունը չգիտի եւ չի հասկանում տեղի ունեցածի էությունը: Հայաստանի լիբերալ իշխանություններն ու ընդդիմությունը պարզ ժողովրդին չեն բացատրում Հայաստանի դիրքորոշումը, մի կողմից, եւ Արեւմուտքի դիրքորոշումը, մյուս կողմից։ Հայաստանում շատերը պատկերացում չունեն, որ Հայաստանը տանում են դեպի Եվրոպական Միություն, որ Հայաստանը ֆինանսապես կախված է Արևմուտքից, որ արեւմտյան երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը տանուլ տա Ադրբեջանին, որ Մեծ Բրիտանիան ֆինանսավորում է խորհրդարանական ընտրությունները, դատական բարեփոխումները եւ այլն: Դրանով իշխանությունն ու ընդդիմությունը ժողովրդին թողնում են տեղեկատվական մթության մեջ: Ժողովրդի մոտ կորում է Արևմուտքից եկող սպառնալիքներից պաշտպանվելու զգացումը։ Ժողովրդական գիտակցության մեջ պատրանքներ են սերմանվում, թե արևմտյան երկրները, այդ թվում Մեծ Բրիտանիան Հայաստանի բարեկամներն են, այլ ոչ թե թշնամիները ։
ความคิดเห็น