top of page

2708թ. կնշվի՞ Հայաստանի 5000-ամյակը

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • hace 1 día
  • 2 Min. de lectura

Կապիտալիստական այս փակուղուց դուրս գալու միակ ելքը հասկանալն է, որ կա զարգացման այլընտրանքային ուղի՝ սոցիալիստական, որը հնարավորություն կտա պահպանել և զարգացնել Հայաստանը։


ree

Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Ինչպես հայտնի է հայոց պատմագրության հայր Մովսես Խորենացին, տարաբնույթ աղբյուրների հիման վրա գրի է առել հայ ժողովուրդի ծագման մասին լեգենդը: Երկու տիտանների՝ Բելի և Հայկի հայտնի ճակատամարտը և Հայկի հետագա հաղթանակը հիմք տվեցին Հայաստանի ստեղծմանը: Հայկը համարվում է հայերի նախահայրը և էպոնիմը։ Նրա անունով հայերն իրենց անվանում են "հայ", իսկ երկիրը՝ "Հայաստան"։ Այդ ճակատամարտի տարեթիվը սկսեցին համարել որպես սկզբնաղբյուր հայկական ժամանակագրության համար։ Հայկի կյանքի տարիների հիման վրա, միջնադարյան հայ պատմաբանները հաշվարկվել են, որ այդ իրադարձությունները կարող էին տեղի ունենալ մ.թ.ա. 2292 թվականին:


Ելնելով դրանից՝ ստացվում է, որ 2708 թվականին նշվելու է Հայաստանի 5-րդ հազարամյակը: Եվ այստեղ բնական հարց է ծագում. իսկ արդյո՞ք հայերի ներկա սերունդը կապիտալիզմի պայմաններում կարող է պահպանել պետականությունն ու ազգը, որպեսզի փոխանցի էստաֆետը հաջորդ սերունդներին: Պատասխանը միանշանակ է՝ ՈՉ, չի կարող, քանի որ անգամ պետական գործերի, տնտեսության, ժողովրդագրության իրավիճակի մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս Հայաստանի աղետալի վիճակը: Կապիտալիզմի պայմաններում Հայաստանն ապագա չունի, կապիտալիզմի պայմաններում Հայաստանը դատապարտված է մահվան:


Երբ կար Արցախի հարցը, Հայաստանի իշխանությունները, բոլոր խնդիրները և փողի պակասությունները դուրս էին գրում Արցախի վրա, թե մենք պետք է զգալի ռեսուրսներ հատկացնենք բանակին, անվտանգությանը: Թեև Փաշինյանի դավաճանական քաղաքականության արդյունքում պարզվեց, որ այդ ամենը սուտ էր, և Հայաստանն չի ունեցել և այդպես էլ չկարողացավ հզոր բանակ ունենալ: Բացի այդ, արդեն 6 տարի է, ինչ չկա Արցախ, չկա բանակ, սակայն Հայաստանի բնակչության մեծամասնության տնտեսական վիճակը ծանր է: Լևոն Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի այն բոլոր միֆերը, թե հենց ազատվենք Արցախից որպես ավելորդ բեռից, և միայն այդ ժամանակ կկարողանանք հարուստ ապրել, ձախողվեցին և հերթական սուտը դարձան:


Երբ Փաշինյանը Վաշինգտոնում Զանգեզուրը վաճառում էր թուրքերին, միեւնույն ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Սպիտակի պետական հիվանդանոցին բժշկական օգնություն էր փոխանցում: Այստեղ պետք է մտածել, իսկ ուր են անհետանում պետական բյուջեի փողերը, կամ ինչու պետական բյուջեն փող չունի երկրի պետական հիվանդանոցները ֆինանսավորելու և ապահովելու համար: Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները թույլ տալիս ԱՄՆ-ին միջամտել երկրի ներքին գործերին, ստանձնել պետության գործառույթները:


Միանգամայն հասկանալի և ակնհայտ է, որ եթե Հայաստանի պետական բյուջեն փող չունի, որպեսզի պետությունը կարողանա կատարել իր տարրական պարտականություններն ու գործառույթները, դա նշանակում է, որ շուկայական (կապիտալիստական ) տնտեսությունն արդյունավետ չէ: Եթե կապիտալիզմն արդյունավետ չէ, ուրեմն պետք է այն փոխել ավելի արդյունավետ համակարգի, որը հնարավորություն կտա պետությանը ոտքի կանգնել: Կապիտալիզմի այլընտրանքը սոցիալիզմն է, երրորդ ճանապարհը մարդկությունը դեռ չի հորինել:


Հայերի մեծ մասը չի կարողանում ապրել և աշխատել Հայաստանի կապիտալիստական հասարակական-տնտեսական պայմաններում, ուստի ստիպված է արտագաղթել: Հայ կապիտալիստները սկսում են հայ աշխատողներին փոխարինել ավելի էժան հնդիկ և պակիստանցի աշխատանքային միգրանտներով: Հայաստանի իշխանությունները շուտով կսկսեն Հայաստանի բնակեցումը ադրբեջանցի թուրքերով: Նման տեմպերով աճում են Հայաստանի անհետացման ռիսկերը, ինչպես ժամանակին Արևմտյան Հայաստանը վերածեցին Քրդաստանի:


Կապիտալիստական այս փակուղուց դուրս գալու միակ ելքը հասկանալն է, որ կա զարգացման այլընտրանքային ուղի՝ սոցիալիստական, որը հնարավորություն կտա պահպանել և զարգացնել Հայաստանը՝ ապագա սերունդներին փոխանցելու համար: Եթե Հայաստանի հայրենասերներն ուզում են, որ հայերի ապագա սերունդները նշեն Հայաստանի 5000-ամյակը, ապա պետք է հասկանան, որ դա հնարավոր կլինի միայն սոցիալիզմի դեպքում։

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page