top of page

Հայաստանի Կոմունիստական Կուսակցության մասնակցությունը Համաշխարհային սոցիալիստական ֆորումում

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • hace 12 minutos
  • 4 Min. de lectura

Ներկայացնում ենք Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի ելույթը:


ree

Ավարտվեց Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի պաշտոնական այցելությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Այցի շրջանակում նա մասնակցեց Չինաստանի Գիտությունների ակադեմիայի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից անցկացվող Համաշխարհային սոցիալիստական ֆորումին (World Socialist Forum), որը կազմակերպվում է արդեն տասնհինգերորդ տարին։


Ֆորումի այս տարվա առանցքային թեման էր գլոբալ կապիտալիզմի ճգնաժամը և սոցիալիստական այլընտրանքը, ինչպես նաև ժամանակակից ֆաշիզմի սպառնալիքների կանխարգելումը և չեզոքացումը։ Քննարկումների կենտրոնում էին նաև Խորհրդային Միության փլուզման պատճառների վերլուծությունը և դարերից բխող պատմական դասերը, որոնք շարունակում են մնալ գիտական և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։


Ֆորումի մասնակիցների կողմից բարձր գնահատվեց Հայաստանի մասնակցությունը և ներկայացված գաղափարները, իսկ այցի ընթացքում նախատեսված են եղել նաև մի շարք գիտագործնական քննարկումներ, ուղղված միջազգային համագործակցության ընդլայնմանը։


Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի ելույթը Համաշխարհային սոցիալիստական ֆորումում


“Հարգելի ընկերներ, գործընկերներ, բարեկամներ,


Իմ համար այսօր մեծ պատիվ է գտնվել Չինաստանում՝ մի երկրում, որտեղ հին ավանդույթներն ու սոցիալիզմի նորարարական ուղին միացելեն՝ ձևավորելով արդարության և առաջընթացի եզակի մոդել։ Այստեղ ես զգում եմ


այն միասնական ուժը, որը միավորում է բոլոր նրանց, ովքեր հավատում են սոցիալական արդարության և համընդհանուր բարեկեցության արժեքներին։ Սա այն երկիրն է, որտեղ գաղափարները վերածվել են կյանքի, որտեղ միլիոնավոր մարդիկ իրենց աշխատանքով կերտում են արդարության, բարեկեցության և խաղաղության նոր հասարակություն, և շնորհիվ դրա մենք տեսնում ենք, թե ինչ է նշանակում իրական միասնություն՝ ժողովրդի և պետության ներդաշնակ միաձուլում։


Չինաստանը ոչ միայնտն տեսական հզորություն է, այլև գաղափարական լույս՝ ցույց տալու, որ սոցիալիզմը կարող է ունենալ ազգային առանձնահատկություններ, միևնույն ժամանակ պահպանելով համամարդկային արժեքները։ Այսօր, երբ աշխարհի շատ երկրներ կանգնած են սոցիալական անհավասարության, բնապահպանական աղետների և պատերազմական սպառնալիքների առջև, Չինաստանը ցույց է տալիս, որ հնարավոր է առաջընթաց՝ առանց շահագործման և օտար գերիշխանության։


Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որ ծնվել է մեր ժողովրդի պայքարի և սոցիալական արդարության ձգտման միջից, միշտ եղել է այն ուժը, որը պաշտպանում է աշխատավոր մարդու արժանապատվությունը, կրթության և աշխատանքի իրավունքը, հավասարության և խաղաղության գաղափարները։


Սոցիալիստական Հայաստանի տարիներին ձևավորվեց այն սերունդը, որը հավատում էր գիտության, մշակույթի և արդարության զորությանը։ Այդ տարիները մեզ թողեցին ոչ միայն նյութական ձեռքբերումներ, այլև բարոյական դաս՝ պետությունը կարող է և պարտավոր է լինել ժողովրդի ծառայողը, ոչ թե շահագործողը։


Սոցիալիզմի հիմքում ընկած է մարդը՝ իր արժանապատվությամբ, իրավունքներով և ստեղծագործ ուժով։ Այս գաղափարախոսությունը երբեք չի եղել միայն տնտեսական համակարգ, այլ ամբողջ քաղաքակրթական տեսլական՝ հիմնված կրթության, մշակույթի, բարոյականության և համագործակցության վրա։ Այդ նույն տեսլականն է, որ Չինաստանը զարգացրել է իր յուրահատուկ ձևով՝ պահպանելով հին փիլիսոփայության իմաստությունը և համադրելով այն նոր դարաշրջանի տեխնոլոգիական ու գիտական առաջընթացի հետ։


Չինական սոցիալիզմը Սի Ցզին պինի իմաստուն և վճռական առաջնորդությամբ դարձել է նոր համաշխարհային մոդել։ Նրա առաջնորդության տարիներին Չինաստանը ոչ միայն պահպանեց կայուն զարգացումը, այլև ձևավորեց արդար և հավասարակշռված հասարակություն, որտեղ տնտեսական աճը ծառայում է հանրային բարեկեցությանը։ Սի Ցզին պինը նշել է.


“Economic development is the foundation, and socialism with Chinese characteristics is the path.”- տնտեսական զարգացումը հիմքն է, և չինական առանձնահատկություններով սոցիալիզմը՝ ուղի դեպի համընդհանուր բարեկեցություն


Այս խոսքերը արտահայտում են այն խորքային հավասարակշռությունը, որը Չինաստանը գտել է նյութական հզորության և գաղափարական հաստատունության միջև։


Վերջերս կայացած Չինաստանի Կոմունիստական կուսակցության չորրորդ պլենումը կարևոր հանգրվան էր՝ուղղված առաջիկա 15-րդ հնգամյա ծրագրի իրականացմանը։ Այդ ծրագրի առանցքում դրված է բարձրորակ զարգացումը, տեխնոլոգիական ինքնաբավությունը, բնապահպանական կայունությունը և սոցիալական արդարությունը։ Չինաստանը, որպես ժամանակակից սոցիալիստական պետություն, միաժամանակ զարգացնում է արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, խթանում գիտությունը և կրթությունը, ամրապնդում ազգային անվտանգությունը և միավորում բազմազգի րբնակչությանը մեկ գաղափարի շուրջ՝ «մարդկության ընդհանուր ապագայի համայնքի» ստեղծման գաղափարի։


Սի Ցզին պինի առաջնորդության շնորհիվ ձևավորվել է այն համոզմունքը, որ մարդկությունը պետք է հրաժարվի զրոյական գումարի մտածողությունից՝ երբ մեկի հաղթանակը դառնում է մյուսի պարտությունը։ Չինաստանի նոր դերը համաշխարհային քաղաքականության մեջ հենց այս սկզբունքին է նվիրված՝ փոխշահավետ համագործակցություն, փոխադարձ հարգանք և ինքնիշխանության պաշտպանություն։ Այս մոտեցումը հակադրվում է իմպերիալիստական միակողմանի աշխարհակարգին, որը փորձում է ժողովուրդներին ենթարկել օտար տնտեսական և քաղաքական շահերին։


Այսօր, երբ վայրի կապիտալիզմը խորացնում է սոցիալական բևեռացումը, իսկ աշխարհում ուժի քաղաքականությունը դեռ գերիշխում է, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը դառնում է այն կենտրոնը, որտեղից հնչում է այլընտրանքային ուղու ձայնը։ Այդ ուղին սոցիալիզմն է՝արդարության, խաղաղության և փոխադարձ բարեկեցության ուղին։ Այն ապացուցում է, որ հզոր պետություն կարելի է կառուցել ոչ թե շահագործման, այլ ժողովրդի վստահության և աշխատանքի հիման վրա։


Մենք՝ հայ կոմունիստներս, տեսնում ենք Չինաստանի օրինակը որպես ոգեշնչման աղբյուր։ Հայաստանը, չնայած իր փոքրությանը, ունի հզոր պատմություն և ստեղծագործական ներուժ։ Մեր ժողովուրդը նույնպես անցել է դժվարություններ, կորստի և վերածննդի փուլեր։ Եվ մենք հասկանում ենք, որ միայն սոցիալիստական սկզբունքներով առաջնորդվելով կարող ենք ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը և մեր պետականության ամրությունը։


Մենք ցանկանում ենք սերտացնել համագործակցությունը Չինաստանի հետ՝կրթության, գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների ոլորտներում։ Մենք հավատում ենք, որ այդ համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ բացել ոչ միայն մեր երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Հավասարության, արդարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունը կարող է դառնալ այն կամուրջը, որը միավորում է Արևելքն ու Արևմուտքը՝ ի նպաստ մարդկության միասնական ապագայի։


Պատմությունը մեզ սովորեցրել է, որ ժողովուրդների իրական ուժը ոչ թե նրանց բանակների կամ հարստության մեջ է, այլ նրանց միասնության և գաղափարների մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ ժողովուրդները միավորվեցին արդարության և ազատության գաղափարի շուրջ։ Այսօր մենք կրկին կանգնած ենք գաղափարական բախման առաջ՝ սոցիալիստական համերաշխության և իմպերիալիստական ինքնասիրահարվածության միջև։ Մենք պետք է ընտրենք՝ արդյոք ուզում ենք ապագա, որտեղ գերիշխում է մարդուն ծառայող գաղափարախոսությունը, թե աշխարհ, որտեղ ամեն ինչ ենթարկված է շահին։


Չինաստանը այսօր ոչ միայն տնտեսական, այլև բարոյական առաջնորդ է։ Այն աշխարհին առաջարկում է «մարդկության ընդհանուր ապագայի համայնք» կառուցել ու տեսլական, որտեղ պետությունները հավասար են, ժողովուրդները՝գործընկեր, իսկ խաղաղությունը՝ գերագույն արժեք։ Այս տեսլականը համահունչ է մեր ժողովրդի ձգտումներին։ Հայաստանը միշտ եղել է կամուրջ տարբեր քաղաքակրթությունների միջև, և մեր ապագան կարող է լինել կայուն և լուսավոր, եթե առաջնորդվենք սոցիալիստական արժեքներով՝ աշխատանք, արդարություն, կրթություն, և մարդկային արժանապատվություն։


Սոցիալիզմը երբեք չի եղել միայն անցյալի հիշողություն․ այն մեր ապագայի հիմքն է։ Այն մեզ հիշեցնում է, որ տեխնոլոգիական առաջընթացը պետք է ծառայի մարդուն, ոչ թե նրան փոխարինի․ որ տնտեսական շահը չպետք է լինի մարդկային հարաբերությունների չափանիշը, և որ պետությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե հակառակը։ Այս արժեքներն են, որ միավորում են մեզ և մեր չինացի ընկերներին՝ դարձնելով մեր համագործակցությունը ոչ թե ժամանակավոր քաղաքական քայլ, այլ գաղափարական դաշինք։


Հարգելի ընկերներ,


Մենք ապրում ենք պատմական շրջադարձային ժամանակաշրջանում։ Աշխարհը կանգնած է ընտրության առջև՝ շարունակել անցյալի սխալները, թե կառուցել նոր աշխարհ՝ հիմնված խաղաղության, հավասարության և սոցիալական արդարության վրա։ Եվ հենց այս պահին է, որ Չինաստանի օրինակն ու առաջնորդությունը դառնում են կենսական՝ ցույց տալով, որ սոցիալիզմը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ՝ մարդկության գոյատևման և բարեկեցության համար։


Թող մեր ժողովուրդների բարեկամությունը ամրանա հզոր կամքով, փոխադարձ հարգանքով և միասնական հավատով արդար աշխարհի ստեղծման գործում։ Թող մեր համագործակցությունը դառնա այն ուժը, որը կբերի նոր լուսաբաց՝ մարդկության համար՝ ազատ, արդար և ներդաշնակ ապագայի։


Շնորհակալություն ուշադրության համար։ Թող սոցիալիզմի լույսը, մարդկային բարեկեցության և համերաշխության արժեքները միշտ լուսավոր են մեր ճանապարհը դեպի առաջընթաց, խաղաղություն և համաշխարհային արդարություն։”


Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page