top of page

Արխիվային տվյալներ. ինչու Ազնավուրի ընտանիքը չվերադարձավ Հայաստան

«Հայաստանը Հայրենական մեծ պատերազմից հետո ինքն էր դժվար վիճակում, սակայն հայրենադարձներին օգնում էին ինչով կարողանում էին»:



Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիայի լրագրող


Շառլ Ազնավուրին ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Հայոց ցեղասպանությունից հետո նրա նախնիները հայտնվեցին Ֆրանսիայում։ Ի՞նչը խանգարեց Ազնավուրյաններին վերադառնալ պատմական հայրենիք հայրենադարձության առաջին ալիքի հետ։


Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծնվել է Փարիզում հայ դերասանների ընտանիքում 1924 թվականին։ Զանգվածային հայրենադարձության ժամանակ Ազնավուրյանների ընտանիքը դարձավ այն հազարավոր ընտանիքներից մեկը, որը հայրենիք վերադառնալու մտադրությամբ դիմեց Խորհրդային Հայաստանի իշխանությանը։


Ազնավուրյանները Ախալցխայից են


Ազնավուրյանների տոհմը, որոշ տվյալների համաձայն, սկիզբ է առնում Արևմտյան Հայաստանից (ներկայիս Թուրքիա), սակայն մանրամասն տվյալներ դեռ չկան։ Հայտնի է, որ Շառլ Ազնավուրի պապը՝ հորական կողմից Միսակ Ազնավուրյանը, որոշ շրջաններում հայտնի խոհարար էր, որը կյանքի վերջին տարիներն ընտանիքի հետ անցկացրել է Փարիզում։ Նա մահացել է 1938 թվականին։ Հայաստանում հաճախ Շառլի տատիկն էր լինում` Հայկանուշը։

1897 թվականի մայիսին Ախալցխայում Միսակն ու Հայկանուշն ունեցան Մամիկոնին` ապագա շանսոնյեի հորը։ Մամիկոնը դերասան էր և հասցրել էր աշխատել Թբիլիսիի թատերախմբում, իսկ ավելի ուշ թատերախմբի հետ միասին հյուրախաղերով մեկնել Կոստանդնուպոլիս (այժմ` Ստամբուլ)։


Հայաստանի Ազգային արխիվը չհրապարակված փաստեր է ներկայացրել Շառլ Ազնավուրի ընտանիքի մասին © Sputnik / Aram Nersesyan

Նա ընտանիքով տեղափոխվեց Փարիզ, որտեղ հանդիպեց ապագա կնոջը՝ Իզմիրում ծնված Քնար Բաղդասարյան-Ազնավուրյանին։ Քնարի ծնողները մահացան Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զանգվածային ջարդերի ժամանակ։ Քնարը նույնպես դերասանուհի էր։


Նրանք ամուսնացան 1922 թվականի հունվարի 22-ին, իսկ մեկ տարի անց ունեցան դուստր, որին անվանեցին Աիդա։ Երկու տարի անց 1924 թվականին Փարիզում լույս աշխարհ եկավ Շառլ Ազնավուրը։


Չկայացած հայրենադարձություն


Համիդյան ջարդերից (1894-1896) և 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո մի քանի միլիոն հայ հայտնվեց հայրենիքից դուրս։ XX դարի 20-30-ական թվականներին սկսվեց հայրենադարձության առաջին ալիքը դեպի Արևելյան Հայաստան։


«Արխիվում բազմաթիվ փաստաթղթեր են պահպանվել, որոնք հաստատում են այդ տվյալները, սակայն զանգվածային ու տարրերային պետք է համարել 1946 թվականին սկսված հայրենադարձությունը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի աշխատակից Մարինե Մարտիրոսյանը։


Նրա խոսքով, այդ ժամանակաշրջանում Խորհրդային Հայաստան էին ժամանել ու հաստատվել բազում հայեր, որոնց համար ստեղծվել էին գոյություն պաշտպանելու համապատասխան պայմաններ։


Հայաստանի Ազգային արխիվը չհրապարակված փաստեր է ներկայացրել Շառլ Ազնավուրի ընտանիքի մասին © Sputnik / Aram Nersesyan

«Հայաստանը Հայրենական մեծ պատերազմից հետո ինքն էր դժվար վիճակում, սակայն հայրենադարձներին օգնում էին ինչով կարողանում էին»,— նշեց Մարտիրոսյանը։


Արխիվում պահպանվել են հայրենիք վերադառնալու նպատակով Խորհրդային Հայաստանի կառավարությանը դիմած Ազնավուրյանների ընտանիքի փաստաթղթերը։


«Խորհրդային իշխանություններին ուղարկած փաստաթղթերում կան նամակներ, որտեղ Ազնավուրյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամ գրում էր, որ շատ է ցանկանում Հայաստանում բնակություն հաստատել»,- հայտնեց Մարտիրոսյանը։


Բազմաթիվ թղթերի մեջ պահպանվել է նաև Շառլ Ազնավուրի առաջին կնոջ` ֆրանսուհի Միշլենի գործը։

«1927 թվականի սեպտեմբերի 14-ին Փարիզում ծնվեց ֆրանսուհին` Պոլի և Ժան Ռուժելի դուստրը։ Երգչուհի, ունեմ միջին կրթություն, ամուսնացած եմ Շառլ Ազնավուրի հետ։ Մեծ ցանկություն ունեմ խորհրդային երկիր գալու», — գրված է նամակում, որը Sputnik Արմենիայի համար կարդաց Մարտիրոսյանը։


Հայաստան գալու ցանկությունը մեծ էր, սակայն մեծ երգչի նախնիներին չհաջողվեց դա անել։ «Երևի նրանք ընկել են պատմական հայրենիք վերադառնալ ցանկացողների զանգվածային ալիքի մեջ ու պարզապես չեն ընտրվել», — եզրափակեց Մարտիրոսյանը։


Հայաստանի Ազգային արխիվը չհրապարակված փաստեր է ներկայացրել Շառլ Ազնավուրի ընտանիքի մասին © Sputnik / Aram Nersesyan

Սրանով Հայաստանի հետ Շառլ Ազնավուրի կապը չավարտվեց։ Նա պարբերաբար գալիս էր հայրենիք։ Ազնավուրը մեծ ներդրում ունի 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնման հարցում։


2004 թվականին, այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով, Շառլ Ազնավուրն արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչման։


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Hai Guiank, Hai Mamul, Verelk, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

Cnel. Niceto Vega 4764 (C1414BED), Ciudad Autónoma de Buenos Aires, Argentina

bottom of page