top of page

Կոմունիստները Զանգեզուրը միացրին Հայաստանին, իսկ կապիտալիստները Զանգեզուրը տվեցին Ադրբեջանին

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • 11 ago
  • 2 Min. de lectura

Դե ինչո՞ւ եք լռում պարոնայք՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Որտե՞ղ է Արցախը, ո՞ւր է Զանգեզուրը:


ree

1921 թվականին Սոցիալիստական Հայաստանը կոմունիստ Ալեքսանդր Մյասնիկյանի գլխավորությամբ ազատագրեց և միացրեց Զանգեզուրը Հայաստանին։ 2025թ. կապիտալիստական Հայաստանը, գլոբալիստ Նիկոլի գլխավորությամբ, առանց պատերազմի, Զանգեզուրը հանձնեց Ադրբեջանին:


Դե որ պետությունն ու իշխանությունը դրանից հետո ավելի հայանպաստ եղավ, կապիտիալիստականը, թե կոմունիստականը պատասխանն ակնհայտ դարձավ։ Ակնհայտ դարձավ նաև այն, որ 34 տարի շարունակ Հայաստանի իշխանությունների վարած հակակոմունիստական զրպարտչական քաղաքականությունը տապալվեց՝ փորձելով կոմունիստներին ներկայացնել որպես հայկական տարածքները Ադրբեջանին հանձնելու գլխավոր մեղավորներ։


Դե ինչո՞ւ եք լռում պարոնայք՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Ո՞ր տեղ է Արցախը, ո՞ւր է Զանգեզուրը, նորից կոմունիստներն են մեղավոր, թե համարձակություն կգտնեք ընդունեք ձեր կապիտալիստների սխալները: Հենց դուք եք պարոնայք, Հայաստանի անկման գլխավոր ճարտարապետները, և Ձեր վարած արևմտամետ արտաքին ու ներքին քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանը դարձավ Արևմուտքի կիսագաղութը: Ձեր շնորհիվ Արևմուտքը ձեռնոցների պես փոխում է Հայաստանի կառավարիչներին: Ձեր և ձեր քաղաքականության շնորհիվ Արևմուտքը իշխանության բերեց Նիկոլին, որը փայլուն իրականացրեց Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերը: Արևմուտքի խամաճիկը՝ Նիկոլը, հեշտությամբ հանձնեց Արցախը, Զանգեզուրը Ադրբեջանին, հիմա հերթը հասնում է Վարդենիսին, Սևանին, Արարատին և այլ տարածքներին, մինչև Հայաստանը չվերանա աշխարհի քաղաքական քարտեզից:


Մինչև ե՞րբ եք լռելու և շարունակելու խաբել ժողովրդին պարոնայք լիբերալները։ Հասկանալի է, որ ձեր երեխաները, թոռները ապրում են Արեւմուտքում, եւ դուք վախենում եք բացել ձեր բերանը: Բայց հայ ժողովուրդը պետք է իմանա, թե ովքեր են իր թշնամիները, ովքեր են այդ հզոր ուժերը, որ Սերժը ենթարկվեց:

Շուկայական (կապիտալիստական) տնտեսության հաստատումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը դարձավ Արևմուտքի կիսագաղութը։ Արևմուտքը Հայաստանի թշնամին է, քանի որ Արևմուտքը շահագրգռված է, առաջ է մղում և աջակցում թուրքական միությանը, իսկ Հայաստանը խանգարում է այդ միավորման ճանապարհին։ Դրա համար էլ Արևմուտքը պարտադրել է Փաշինյանին, որ Հայաստանը դարձնի Թուրքիայի կցորդը:


Կապիտալիզմի օրոք, որտեղ պապն ԱՄՆ-ն է և նրա սաթելիտները, Հայաստանը դատապարտված է տարածքների կորստի և ցեղասպանությունների։ Կապիտալիզմի այլընտրանքը սոցիալիզմն է, երրորդ ճանապարհը դեռ չեն հորինել: Եթե կապիտալիզմ, ուրեմն Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է և Նիկոլի պես խամաճիկներ: Եթե սոցիալիզմ է, ուրեմն Հայաստանը դուրս է Արևմուտքի վերահսկողությունից, Հայաստանը սոցիալսիտական տնտեսությամբ կկարողանա պաշտպանել աշխարհի քաղաքական քարտեզի վրա լինելու իր իրավունքը, միայն սոցիալիստական Հայաստանը կկարողանա վերադարձնել Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page