top of page

Փաշինյանը պատրաստվում է ճանաչել "Կոսովոյի" անկախությունը

Որքան հեռու են արևմտամետները հեռացնում Հայաստանը Ռուսաստանից, այդքան ակտիվ է Ադրբեջանը հարվածում Հայաստանին:


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Մինչ հայատյաց Փաշինյանը զբաղված է Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնելով, Նյու Յորքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը հանրությունում հայտնի է որպես "օմեգա" մականունով թուրք գործակալ, հանդիպում է անցկացնում Հայաստանի կողմից չճանաչված "Կոսովոյի" արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ։


Արդեն բազմիցս խոսվել և գրվել է հասարակական-քաղաքական գործիչների կողմից Փաշինյանի քաղաքականության հակահայկական էության մասին։ Անշուշտ, նախարարների այս հանդիպումը ևս կարելի է վերագրել հակահայկական քաղաքականության շարունակությանը։ Կոսովոյի տարածքային հակամարտությունը սերբերի եւ ալբանացիների միջեւ երկար պատմություն ունի: Հակամարտության առավել սուր փուլը հասել է 1999 թվականին, երբ ՆԱՏՕ-ն սկսեց ռմբակոծել Հարավսլավիան։ Ընդ որում, ՆԱՏՕ-ն հրաժարվել է լեկիտիմացնել իր գիներխուժումը ՄԱԿ-ի միջոցով՝ համարելով, որ Ռուսաստանն ու Չինաստանը վետո կդնեն իրենց գործողությունների վրա:


Արդյունքում ՆԱՏՕ-ն իր գործողությունները սկսել է առանց ՄԱԿ-ի պատժամիջոցների՝ դրանք անվանելով "հումանիտար ինտերվենցիա"՝ փաստացի անտեսելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որն արգելում է ուժի կիրառումը առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման կամ ինքնապաշտպանության նպատակով: Ռմբակոծությունների ընթացքում ավերվել են արդյունաբերական օբյեկտները, տները, դպրոցները, հիվանդանոցները, հեռուստակենտրոնը, ճանապարհները, կամուրջները, մշակութային ժառանգության օբյեկտները։ Ռմբակոծությունները շարունակվել են այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնություն չի ձեռք բերվել, որը հանգեցրել է սերբական խաղաղ բնակչության եւ Հարավսլավական զինված ուժերի դուրսբերմանը Կոսովոյից: Չնայած 2008 թվականին Կոսովոյի անկախության հռչակմանը, այդ պատմական վեճը մնում է չլուծված: Սերբիան հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն) հրաժարվել են ճանաչել Կոսովոյի անկախությունը: Արևմուտքին միշտ հետաքրքրել է Կոսովոն, քանի որ Կոսովոյի տարածքը ռազմավարական կարևոր տեղ է զբաղեցնում։ Հենց Կոսովոյում է գտնվում ԱՄՆ-ի Քեմփ-Բոնդսթիլ խոշոր ռազմաբազան։


Հայաստանը Ռ.Քոչարյանի և Ս. Սարգսյանի կառավարման շրջանում Արցախի բանակցային գործընթացն օգտագործել է որպես պատրվակ՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև վիճելի հարցերում չեզոքություն պահպանելու համար։ Այդպես Հայաստանը հրաժարվում էր ճանաչել ոչ Կոսովոյի, ոչ Աբխազիայի, ոչ Հարավային Օսիայի, ոչ էլ Մերձդնեստրի անկախությունը։ Այն բանից հետո, երբ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին, նրա ձեռքերը ազատվեցին։ Այլևս արցախյան հարց չկա, Ալիևն ու Փաշինյանը ամեն ինչ լուծեցին առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի։ Կոսովոյի ճանաչումը, նշանակում է արևմտամետ քայլ, այսինքն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության և վստահության մակարդակի էլ ավելի իջեցում, ինչը ավտոմատ կերպով նշանակում է Հայաստանի անվտանգության թուլացում։ Որքան հեռու են արևմտամետները հեռացնում Հայաստանը Ռուսաստանից, այդքան ակտիվ է Ադրբեջանը հարվածում Հայաստանին:


Հայաստանի իշխանությունների հակահայ ներքին և արտաքին քաղաքականությունը՝ ի դեմս Փաշինյանի, այն է, որ այն անտեսում է հայկական պետության և ժողովրդի հիմնական իրավունքներն ու շահերը: Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականությունն ուղղված է Արևմուտքի շահերի բավարարմանը։


Կարեւոր է նշել, որ ներկա պահին Կոսովոյի անկախությունը Սերբիայից ճանաչում են 98 պետություններ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 193 անդամից (51%): Ընդ որում, 16 պետություններ հետ են կանչել ճանաչումը։ Կոսովոն ՄԱԿ-ի անդամ չէ։ ՄԱԿ-ում տեղ զբաղեցնելու համար երկիրը պետք է ունենա ՄԱԿ-ի անդամ պետությունների 2/3-ի աջակցությունը (այսինքն 193-ից 129-ը) եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը, մասնավորապես, Անվտանգության խորհրդի մշտական որեւէ անդամի վետոյի բացակայությունը:


Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի ճանաչում "Կոսովոն" որպես ինքնիշխան պետություն։ Այսպիսով, նախարար Արարատ Միրզոյանը պետական մեծ գումարներ է ծախսում, ճամփորդում է ԱՄՆ, որպեսզի հանդիպի մի երկրի նախարարի հետ, որը Հայաստանը չի ճանաչում և չունի դիվանագիտական հարաբերություններ։ Միայն "օմեգան", կարող է Հայաստանի արտգործնախարարի ժամանակը վատնել անհեթեթության վրա, այն ժամանակ, երբ հայերը Հայաստանում զոհվում են և փախստականներ են դառնում ։


Հետաքրքիր է, Ա. Միրզոյանը հանդիպման ժամանակ նվիրել է Փաշինյանի գիրքը Դոնիկաին: Հիշեցնեմ, որ Փաշինյանի գիրքը ալբաներեն է թարգմանվել ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Իր գրքում Փաշինյանը պարզ հասկացնում է, որ ինքը Ռուսաստանի դեմ պայքարող ուժերի կողմն է: Կոնկրետ սերբա-ալբանական հակամարտությունում Փաշինյանը համակրում է ալբանական կողմին, այդ մասին նա հստակ գրում է իր գրքում։

Այսպիսով, Հայաստանի և "Կոսովոյի" նախարարների այս հանդիպումը պետք է դիտարկել այն առումով, որ Հայաստանի իշխանությունները, ի դեմս Փաշինյանի, սկսել են հող նախապատրաստել "Կոսովոյի" անկախության հետագա ճանաչման համար։ Սա Փաշինյանի հերթական արկածախնդրությունն է, որն ուղղված է Հայաստանի շահերի դեմ։ Եթե Հայաստանում իշխանության ղեկին կանգնած են Արևմուտքի գործակալները, ուրեմն Հայաստանի իշխանությունները միշտ գործելու են Հայաստանի և հայ ժողովրդի շահերի դեմ։


https://news.am/arm/news/721260.html


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page