top of page

Վենեսուելայի դեմ այս հարձակումը շարունակությունն է Միացյալ Նահանգների երկարամյա միջամտողական քաղաքականության

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • hace 15 minutos
  • 2 Min. de lectura

Հայաստանի կոմունիստական կուսակցության հայտարարությունը:


ree

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի դեմ իրականացված ռազմական գործողությունները, որոնք 2026 թվականի հունվարի 3-ին վերածվեցին բացահայտ զինված հարձակման ինքնիշխան պետության վրա։


ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածները Կարակասին և երկրի այլ ռազմավարական կենտրոններին ուղեկցվել են խաղաղ բնակչության շրջանում զոհերով։ Թիրախավորվել են պետական կառավարման և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչը վկայում է գործողությունների իրական նպատակի մասին՝ վախի մթնոլորտ ստեղծել, ապակայունացնել երկիրը և բռնությամբ պարտադրել արտաքին քաղաքական կամքը։


Տեղի ունեցածը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Սա ոչ թե առանձին ռազմական միջադեպ է, այլ նպատակաուղղված քաղաքական գործողություն՝ ուղղված օրինական ընտրված իշխանության տապալմանը և Վենեսուելայում կախյալ վարչակարգի հաստատմանը։


Վենեսուելայի դեմ այս հարձակումը շարունակությունն է Միացյալ Նահանգների երկարամյա միջամտողական քաղաքականության, որի հետևանքով տասնամյակների ընթացքում տարբեր տարածաշրջաններում խաթարվել են պետությունների ինքնիշխանությունը, քայքայվել հասարակություններ և զոհվել միլիոնավոր մարդիկ։ «Անվտանգության» և «ժողովրդավարության» կարգախոսների ներքո իրականացված պատերազմները իրականում ծառայել են գլոբալ կապիտալի և ռազմարդյունաբերական համալիրի շահերին։


Վենեսուելան քառորդ դար շարունակ դիմակայել է տնտեսական ճնշումներին, պատժամիջոցներին և արտաքին քաղաքական շանտաժին՝ պաշտպանելով ինքնուրույն զարգացման իր ընտրությունը։ Այդ դիմադրությունը դարձել է ոչ միայն ազգային ինքնապաշտպանություն, այլև օրինակ այն ժողովուրդների համար, որոնք չեն ցանկանում հաշտվել արտաքին թելադրանքի հետ։


🇦🇲Խորին մտահոգություն է առաջացնում Վենեսուելայի օրինական ընտրված նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ կիրառված բռնությունը։ Սա վտանգավոր նախադեպ է, որը խարխլում է միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները և բացում ճանապարհ նոր, առավել վտանգավոր էսկալացիաների համար։


Հայաստանի կոմունիստական կուսակցությունը իր լիակատար համերաշխությունն է հայտնում Վենեսուելայի ժողովրդին և դատապարտում է ցանկացած փորձ՝ ուժի միջոցով խախտելու պետությունների ինքնիշխանությունն ու ժողովուրդների կամարտահայտությունը։


Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես՝ այն երկրներին և քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս բազմաբևեռ աշխարհի և միջազգային իրավունքի պաշտպանության օգտին, հանդես գալ համատեղ և հետևողական դիրքորոշմամբ՝ ընդդեմ ռազմական ագրեսիայի և միջամտության քաղաքականության։


Այսօր առավել քան ակնհայտ է, որ իմպերիալիզմը շարունակում է մնալ համաշխարհային անկայունության և պատերազմի հիմնական աղբյուրը։ Միայն ժողովուրդների համախմբված պայքարը՝ հանուն սոցիալական արդարության, խաղաղության և իրական ժողովրդավարության, կարող է հակազդել այդ վտանգավոր միտումներին։


Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page