Վրաստանը շարունակում է հակառուսական քաղաքականությունը, իսկ Կրեմլը ոչինչ չի անում
- Redacción NOR SEVAN
- hace 1 hora
- 1 Min. de lectura
Վրաստանը Արևմուտքի կիսագաղութն է, որը փորձում է Արևմուտքի օգնությամբ իր վերահսկողության տակ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան:

Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Վերջին շրջանում բազմաթիվ են դարձել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքը Վրաստան մերժելու դեպքերը, որոնց անձնագրերում ծննդավայր են նշված, մասնավորապես, Ուկրաինական ԽՍՀ-ն, Աբխազիան, Հարավային Օսիան, Ղրիմը, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Այս մասին ասվում է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի շահերի բաժնի հաղորդագրության մեջ։
Ինչպես երևում է, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Թիֆլիսի (Թբիլիսի) իշխանությունները, անկախ ամեն ինչից, շարունակում են իրենց հակառուսական, ռուսատյաց քաղաքականությունը: Վրաստանը չի ճանաչում Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը և խտրական, երկդիմի քաղաքականություն է վարում: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ ամեն ինչ պարզ է. Վրաստանը Արևմուտքի կիսագաղութն է, որը փորձում է Արևմուտքի օգնությամբ իր վերահսկողության տակ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան: Այստեղ այնքան էլ հասկանալի չէ Մոսկվայի լիբերալիստական դիրքորոշումը: Մի կողմից՝ Մոսկվան չի ձգտում Վրաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատել, այդ թվում՝ դիվանագիտական։ Սակայն, մյուս կողմից, Ռուսաստանը թույլ է տալիս Վրաստանին արտահանել իր արտադրանքը և թույլ է տալիս ռուսներին այցելել Վրաստան, այն դեպքում, երբ Վրաստանը թշնամաբար է վերաբերվում Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ վրացական գինիների արտահանումը, առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը։ Իսկ ռուս զբոսաշրջիկները բազմամիլիարդանոց գումարներ են ներդնում Վրաստանի տնտեսության մեջ: Այսպիսով, վրացական արևմտամետ օլիգարխիան հսկայական շահույթ է ստանում, որի օգնությամբ աջակցում է նաև հակառուսական իշխանություններին: Կարճ ասած, ստացվում է, որ վրացիները Ռուսաստանի դեմ կռվում են ռուսների փողերով: Նույն բանն անում է Արևմուտքն Ուկրաինայում, Ուկրաինան կռվում է Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ ռուսական ակտիվների հաշվին:
Եթե այսպես շարունակվի, Ռուսաստանն անպայման կպարտվի:













Comentarios