top of page

Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները Մոսկվայում

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • 2 may
  • 2 Min. de lectura

Ռուսաստանի մայրաքաղաքում հաջողությամբ ավարտվեց Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովը: Եռօրյա քննարկումներին և միջոցառումներին մասնակցեցին 91 երկրի ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ 164 դելեգացիա:


ree

Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի Կոմունիստական Կուսակցության պատվիրակությունը՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի գլխավորությամբ:


Համաժողովը բացվել էր Ալեքսանդրովյան այգում «Անհայտ զինվորի հուշարձանին» ծաղիկներ խոնարհելու արարողությամբ՝ ԿԿՄ-ԽՄԿԿ ներկայացուցիչների առաջնորդությամբ: Բացման օրը մասնակիցները այցելեցին Վլադիմիր Լենինի դամբարանը Կարմիր Հրապարակում՝ հարգանքի տուրք մատուցելով աշխատավոր դասակարգի առաջնորդին:


Միջոցառումների շրջանակում պատվիրակները նաև այցելեցին «Հաղթանակի թանգարան»՝ ծանոթանալով Հայրենական Մեծ Պատերազմում կարմիր բանակի սխրանքներին: Առաջին օրն ամփոփվեց «Սովետական Բանակի» թատրոնում՝ ռուսական բանակի երգ ու պարի Ալեքսանդրովյան համույթի համերգով, որի ընթացքում հնչեցին Հայրենական Մեծ Պատերազմին նվիրված ստեղծագործություններ:


Համերգից առաջ ելույթ ունեցավ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական Կուսակցության նախագահ Գեննադի Զյուգանովը, ով նշեց. «Այսօր միջազգային հակաֆաշիստական երկրորդ ֆորումին եկել են 91 երկրի ներկայացուցիչներ, դա 164 դելեգացիա է՝ կազմված աշխատավորական, հայրենասիրական, ժողովրդական և կոմունիստական կուսակցություններից: Նրանք եկել են Մոսկվա, որպեսզի նորից կանգնեն ուս ուսի և վճռական ասեն՝ «ո՛չ ֆաշիզմին, ո՛չ պատերազմին, կեցցե՜ խաղաղությունը, կեցցե՜ պրոլետարական համերաշխությունը, կեցցե՜ն մեր հաղթանակները տարած ամենասև և չար ուժերի հանդեպ, որոնք նորից սպառնում են մեզ, այդ թվում նոր ատոմային պատերազմով»:



Համաժողովի երկրորդ օրը՝ ապրիլի 23-ին, անցկացվեց ծավալուն քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց պատմական և ժամանակակից ֆաշիզմին վերաբերող հարցերին, ուսումնասիրվեցին ժամանակակից ֆաշիզմի դերը հասարակությունում, նրա պատմական հիմունքները և առաջացման մեխանիզմները:


Եվրոպական սեկցիայի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը: Նա իր խոսքում անդրադարձավ հայ մարտիկների մասնակցությանը Հայրենական Մեծ պատերազմում, ինչպես նաև հայ աշխատավորի անձնանվեր թիկունքային աշխատանքին ու դրա արդյունքներին: Քարտուղարը հատուկ նշեց հայոց ցեղասպանության հիշատակի օրը և «Իթթիաթ վե Թերաքի» երիտթուրքական կուսակցությունը բնութագրեց որպես ֆաշիստական մեթոդների և գաղափարների նախահայր:


Եզրափակիչ օրը տեղի ունեցավ ԿԿՄ-ԽՄԿԿ Պլենումը, որին մասնակցում էին 18 հանրապետությունների ներկայացուցիչներ, որոնցից երկուսը գործում են հատուկ պայմաններում: Պլենումին Երջանիկ Ղազարյանը ներկայացրեց Գյումրիում կոմունիստական կուսակցության հաղթանակը: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համագործակցությունն էլ ավելի խորացնելու, ստեղծված խնդիրները համատեղ լուծելու մեխանիզմների մասին, ինչպես նաև Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակն արժանավոր նշելու կապակցությամբ:


ree

Համաժողովի ավարտին մասնակիցները միաձայն ընդունեցին հակաֆաշիստական հռչակագիր՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը միավորել ուժերը ֆաշիզմի և նեոնացիզմի դեմ պայքարում:


Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page