Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարություն

Հայաստանի Կոմկուսը իր խորը մտահոգությունն է հայտնում երկրում համաճարակի պատճառով շարունակվող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի կապակցությամբ:


Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր աջակցությունն է հայտնում ողջ բուժանձնակազմին, կամավորներին և ստեղծված պայմաններում ժողովրդին օգտակար լինելու համար իրենց աջակցությունն ու պատրաստակամությունը հայտնած քաղաքացիներին և կազմակերպություններին:Այս ամենի հետ մեկտեղ մատնանշում և դատապարտում ենք առողջապահական համակարգի հսկայական թերությունները, որն արդյունքն է համակարգի սեփականաշնորհման և օպտիմալացման, խոշոր կապիտալի ու մոնոպոլ խմբերի շահերի սպասարկման։Համաճարակի հետևանքով առաջացող անխուսափելի ճգնաժամը հերթական անգամ ի ցույց է դնում կապիտալիզմի հակաժողովրդական բնույթը և սոցիալիստական համակարգի արդյունավետությունն ու գերակայությունը։ Այս իրավիճակում իշխանությունների ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներն իրենց չեն արդարացնում, քանի որ աջակցության ծավալները անբավարար են և ոչ ամբողջական։ Առաջարկում ենք կառավարությանը անհապաղ ընդունել որոշում և մարտից սկսած երեք ամսվա կտրվածքով փոխհատուցել բոլոր բաժանորդների կոմունալ վճարները։ Փաթեթների տեսքով տրամադրվող օգնությունը պետք է առաջնահերթ հասանելի լինի սոցիալապես անապահով խավին և աշխատավոր ժողովրդին, այլ ոչ թե խոշոր կապիտալի խմբերին։ Հակառակ դեպքում ճգնաժամի ողջ բեռը կնկնի առանց այդ էլ տուժած քաղաքացիների վրա, իսկ ժողովուրդը չի կարող և չպետք է վճարի ավելին։ Չպետք է նաև տարբերակվի, համապատասխանում են փաթեթի, վարկի, պայմաններին թե ոչ, քանի որ ժողովրդի մի ստվար հատված չունի խնայողություններ և կանգնած է օրվա հացի խնդրի առաջ։ Գտնում ենք, որ համաճարակի պայմաններում ընդհանրապես անթույլատրելի ճոխություն է պարգևավճարների ստացումը։ Կոչ ենք անում այն ուղղել սոցիալապես անապահով խավերի կարիքների հոգմանը, գործազրկության նվազեցմանը ու հետագայում էլ աշխատատեղերի ստեղծմանը։ Այս ընթացքում պետք է պահպանվի նաև աշխատողների եկամուտները և իրավունքները կապիտալի կամայականություններից,որպեսզի համաճարակի պատրվակով չփորձեն իրականացնել զանգվածային կրճատումներ և չխախտեն Աշխատանքային օրենսգիրքը։ Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը, ելնելով ամբողջ աշխարհում, ինչպես նաև մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակից, այս Մայիսի 1ին չի կազմակերպի ավանդական բողոքի երթը, բայց իշխանություններին մեկ անգամ ևս հորդորում ենք անվերապահորեն պաշտպանել աշխատավորների իրավունքները։ Սիրելի հայրենակիցներ, հուսով ենք,որ այս մահացու համավարակը կնահանջի և մեր աշխատասեր և շինարար ժողովուրդը կվերադառնա իր բնականոն կյանքին։



RECIBÍ NUESTRO NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias que tenés que saber. Te damos contexto y análisis sobre lo que pasa en la comunidad, Armenia y el Cáucaso.

  • Twitter - círculo blanco
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Hai Guiank, Hai Mamul, Verelk, Ereván y Seván, de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, NOR SEVAN mantiene los objetivos y principios fundacionales de quienes nos antecedieron, aportando nuestro granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

Cnel. Niceto Vega 4764 (C1414BED), Ciudad Autónoma de Buenos Aires, Argentina