top of page

1991 թվականի մարտի 17

Շատ մարդիկ, ովքեր քվեարկել են այս կամ այն հանրապետության անկախության օգտին, միամտորեն ընդունեցին այս ամենը, շատերը կարծում էին, որ ամեն ինչ կմնա հին ձևով՝ ընդհանուր բանակ, ընդհանուր տնտեսություն և այլն: Մեծամասնությունը չէր պատկերացնում, թե ինչի կվերածվի այս ամենը:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


1991-ի մարտի 17-ին տեղի ունեցավ հանրաքվե Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) պահպանման վերաբերյալ:


Հանրաքվեի ժամանակ դրվեց հետեւյալ հարցը, -"Անհրաժեշտ եք համարում ԽՍՀՄ-ի պահպանումը որպես հավասար ինքնիշխան հանրապետությունների նորացված ֆեդերացիա, որում լիովին երաշխավորված կլինեն ցանկացած ազգության մարդու իրավունքներն ու ազատությունները": Հանրաքվեի արդյունքում քվեարկողների 76%-ը "այո" է պատասխանել առաջադրված հարցին։ Բայց, չնայած բնակչության մեծամասնության փաստացի կամքին, իշխող ուժերի մի շարք հակապետական գործողությունները և որոշումները, այնուամենայնիվ, հանգեցրին Խորհրդային Միության փլուզմանը և ոչնչացմանը:


Այդ օրերի իրադարձությունները մինչ օրս տարբեր կերպ են գնահատվում։ Ոմանք կարծում են, որ մեծամասնության կամքը, որը ձայն տվեց Խորհրդային Միության պահպանմանը, հետագայում դավաճանվեց, իսկ մյուսների կարծիքով՝ Սովետական Միությունը այն ձևով, որով նա գոյություն ուներ, այլևս ոչինչ չէր կարող փրկել: Ամեն դեպքում, պատմական վեճը դեռ չի ավարտվել, և այն դեռ երկար ժամանակ կշարունակվի:


Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի իշխանությունները Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի, Մոլդովայի հետ միասին հրաժարվել են անցկացնել այդ հանրաքվեն։ Իսկ ինչի՞ց էր վախենում Հայաստանում իշխող հակակոմունիստական խմբավորումը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որ արգելեցին հանրաքվեի անցկացումը։ Տարօրինակ է, Լևոն Տեր-Պետրոսյանը նա, ով ամենուր իրեն ցուցադրում էր որպես մտավորական, որպես դեմոկրատ, որպես լիբերալ, հանկարծ դեմ արտահայտվեց ժողովրդավարական հանրաքվեին: Բանն այն է, որ նման կեղծ լիբերալներն ու դեմոկրատները միշտ վախենում են ճշմարտությունից։ Իսկ ճշմարտությունն այն է, որ հայ ժողովուրդը ձայների մեծամասնությամբ կողմ կքվեարկեր Խորհրդային Միության պահպանմանը, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանում, չնայած ազգայնականությանը և հայկական ջարդերին, Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը՝ 93,3%-ը, կողմ է քվեարկել Խորհրդային Միության պահպանմանը: Եվ դա ամենևին էլ չխանգարեց, որ հետո Ադրբեջանի բնակչության ճիշտ նույն մեծամասնությունը հանրաքվեում քվեարկի Ադրբեջանի անկախության օգտին:


Այստեղ ոչ մի տարօրինակ և պարադոքսալ բան չկա՝ հաշվի առնելով այդ ժամանակաշրջանի հասարակական կարծիքի վիճակը։ Օրինակ, շատ մարդիկ, ովքեր քվեարկել են այս կամ այն հանրապետության անկախության օգտին, միամտորեն ընդունեցին այս ամենը, շատերը կարծում էին, որ ամեն ինչ կմնա հին ձևով՝ ընդհանուր բանակ, ընդհանուր տնտեսություն և այլն: Մեծամասնությունը չէր պատկերացնում, թե ինչի կվերածվի այս ամենը: Այդ մասին, որ հայ ժողովուրդն իր մեծամասնությամբ կքվեարկի և Խորհրդային Միության պահպանման, և Հայաստանի անկախության օգտին, շատ լավ գիտեին Լևոն Տեր -Պետրոսյանն ու նրա շրջապատը, և հենց այդ պատճառով նրանք արգելեցին մարտի 17-ի հանրաքվեն Հայաստանում, որպեսզի սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվե անցկացնեն։ Որպեսզի հետո չլինեն ոչ հաճելի հարցեր, ինչպես Ադրբեջանի դեպքում, երբ բնակչության մեծամասնությունը քվեարկում է կարճ ժամանակահատվածում, և Խորհրդային Միության պահպանման, և Ադրբեջանի անկախության օգտին։

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page