top of page

Անասնական ժամանակներ

  • 5 abr 2023
  • 3 min de lectura

Զինվորի զինվոր լինելն երևում է պատերազմի դաշտում, իսկ մտավորականի մտավորական լինելն երևում է նրա տագնապներով, երբ վտանգված են երկիրն ու ժողովուրդը։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱԹԱՆ


Յուրաքանչյուր մարդ պիտի զբաղվի այն բանով, ինչի համար ինքը կոչված է։ Եվ քանի որ կոչված է, բնականաբար, լավ կանի իր գործը։ Սա հավիտենական ճշմարտություն է, սակայն լինում են ճակատագրական պահեր, որ այդ նույն անձը զինվորագրվում է և, կյանքը վտանգելով, փրկում իր երկիրն ու իր ժողովրդին։ Գլուխ պահող մարդը ոչ միայն իր գլուխը, այլև իր ընտանիքը, իր տոհմը և իր ազգը կկորցնի։


Ավելի պարզ արտահայտեմ միտքս, խոսեմ ինձ ծանոթ և ինձ առավել հարազատ բնագավառից, այսօր հաճախ ենք լսում՝ «Մենք մտավորականություն չունենք» արտահայտությունը։ Սա ժողովուրդն է ասում։ Սխալվու՞մ է։ Իհարկե, ոչ։ Գիտությունից խոսողը դեռևս գիտնական չէ։ Ոտանավոր հորինողը դեռևս բանաստեղծ չէ։ Պատմվածք, նույնիսկ վեպ գրողն էլ դեռևս գրող չէ։ Ճիշտ այդպես՝ ամեն զենք կրող դեռևս զինվոր չէ։ Զինվորի զինվոր լինելն երևում է պատերազմի դաշտում, իսկ մտավորականի մտավորական լինելն երևում է նրա տագնապներով, երբ վտանգված են երկիրն ու ժողովուրդը։


Միջակությունների առատություն է այսօր, նրանք նման են թփերի, որոնց համար կայծակը վտանգ չէ։ Նրանք մոռանում են, որ մահվան վտանգը միայն կայծակից չէ, այլև երկարատև երաշտից, օդի վարակից և, իհարկե, նաև կացնահարվածից։ Ոմանք վերևներում են տաքուկ անկյուն գտել, ոմանք էլ՝ հայտնվելով հատակում, երգում են ծառից ծառ թռչող ծիտիկին։ Եվ եթե ամբիոն տաս, կխոսեն Ավարայրից, Սարդարապատից, կխոսեն Մաշտոցից, Անդրանիկից, Կոմիտասից, Չարենցից և մյուս մեծերից, որոնց հետ իրականում իրենք բնավ կապ չունեն։ Շատերն այդ կերպ արտաքնապես ծածկում են իրենց ներսի դատարկությունը։


Եկեք բանանք մեր սրտերը և խոստովանենք, թե կիսով չափ հայ մնացած Հայաստանում քանի՞սն են ճշմարտապես հայ մնացել իրենց նկարագրով։ Չենք խոստովանի։ Ինչու՞։ Որովհետև շատերս շիրմայի տակ ենք, վարագույրի հետևում, ծածուկ։ Խստովանեցինք՝ պիտի լույսի մեջ հայտնվենք։ Չենք ուզում, մեզ ձևն ավելի է հետաքրքրում, քան բովանդակությունը։ Միայն թե անունը լինի, բայց որ իրականում չկա՝ ոչինչ։ Հայաստանն ու հայի հոգին քանդելիս, ավերելիս, աճուրդի հանելիս՝ ամեն ինչին ազգային պիտակը կպցրինք։ Թող գիտություն չլինի, գործող ակադեմիա չլինի, միայն թե ազգային կոչվի։ Կար Պետական անվտանգության կոմիտե։ Անվանումը և գործունեությունը ներդաշն էին։ Բայց ահա, այնքան ոգևորվեցին, որ այդ ծառայությունն էլ ազգային կոչեցին։ Ազգայինի անվան տակ գրեթե բոլոր բնագավառներում ազգայինի հերն անիծեցին, մեջտեղ բերին ազգայինը, վտանգելով ու վերացնելով ազգայինը։ Մեր դեմքն անգամ փոխվեց ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական առումով։ Ամոթը ծածկած աղջկա երեսին ամոթխածություն կար։ Տեսողությունն իսկ ուրիշ էր։ Ամոթը կորցնելու հետևանքներ են գրեթե բոլոր հիվանդությունները, որ հեղեղի նման, բաց տարածություններով, անարգել հոսում են Հայաստան։ Սպիդը, որ այս պահից իսկ մեր ազգի գոյությանը վտանգ է սպառնում, ամենից առաջ հոգևոր պոռնկացումից է, հոգևոր վարակ է, հոգևոր, հավիտենական մահ։


Մենք՝ Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, ապրող հայերս հոգեպես մեռնում ենք։ Վաղը Կոմիտասի անունն էլ չենք տալու։ Մեր կոմիտասները կմնան բառարաններում։ Հիրավի, ու՞ր է այն մտավորականությունը, որ արթնացնի ազգին և հետ պահի կորստյան ճամփից։ Նորից Տերյա՞նը պիտի հառաչի․ «Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի, Մա՞հն է արդյոք, թե նինջը քեզ Պատել պայծառ Նաիրի»։ Զանգահար Չարենցի ծածկագրի՞ն դիմենք․ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Ամոթ բոլոր գրիչ վերցնողներին, բոլոր հոգևոր կոչվածներին, բոլոր նրանց, ովքեր հեռացել-գնացել ու դեռ շարունակում են գնալ ստամոքսի պահանջի հետևից։ Գրականությունը, գրող և բիզնե՞ս։ Այլևս ինչ ազատության և անկախության մասին է խոսքը։ Ազատությունն այնտեղ է, որտեղ հոգի ու հպարտություն կան։


Իչպե՞ս կարող ենք միաբան լինել, երբ կտրված են մեզ միացնող կապերը։ Ինչպե՞ս կարող ենք կատարյալ լինել, երբ գնալով սառչում է սերը։ Ինչպե՞ս կարող ենք հոգևոր արթնություն ապրել, երբ խոսելով քրիստոնեությունից, շարունակում ենք հոշոտել միմյանց։ Խոսում ենք ու խոսում Աստծուց, բայց իրականում անաստված ենք, սատանայի վաստակ՝ նկատի ունեմ մեր գործերը։ Մեր խոսքերը արժեք չունեն։ Մի կողմից եկեղեցի ենք կառուցում, մյուս կողմից անարգում ժողովրդին։ Եկեք ճշմարիտ խոսք ասենք միմյանց․ երեկ ռուսական փողը, որ նաև հավասարապես հայկական էլ էր, մեզ բարոյական նկարագրի մեջ էր պահում, մեզ մարդ էր պահում, մեզ հայ էր պահում։ Ահավասիկ, ամերիկյան դոլար կոչվածը, կուրացնում է մեր աչքերը, գազանացնում դոլարատերերին, մղում ազգադավության, մարդադավության, հոգեսպանության, վերջապես, ողջ-ողջ ոչնչացնում այս հողի վրա քայլողներին։


Ես, որ գրիչ վերցնողների մեջ ինձ հետինը կարող եմ համարել, զգում և ահազանգում եմ, որ ոչ թե միայն Հայաստանը, այլև հայոց հոգին է ամայանում։ Մեզ հայրենիք է հարկավոր և ոչ թե սոսկ տարածություն։ Երեկվա լավին դառնալը հետ դառնալ չէ։ Երեկվա լավը և անցյալ կոչվածը անցած չէ և առհասարակ մեր առջևում է։


Ի՞նչ են մտածում իշխանությունները։ Ինչու՞ մեզանից խլեցին մեր հայրենիքը, մեր Հայաստանը, գրիչը, գիրքը, գաղափարը, հավատը, սերը, առանց որոնց հացը հաց չէ, այլ՝ պարզապես կեր, որ հրամցնում են անասունին։


Ո՞վ պետք է վերջ տա այս անասնական ժամանակներին։



24 comentarios


Bé Cô
Bé Cô
11 jul

Tôi thường tìm đọc những bài viết về nền tảng giải trí có nội dung ngắn gọn, vì như vậy sẽ dễ xem trên điện thoại hơn. Một bài có bố cục hợp lý luôn giúp người đọc tiếp cận thông tin nhanh chóng. Trong bài này, phần giới thiệu về https://cm88mobi.mobi/ được đặt ở đoạn giữa nên nội dung khá tự nhiên và không bị dồn quảng bá. Bài viết tập trung mô tả nền tảng theo hướng dễ hiểu, cùng nhiều danh mục quen thuộc như bóng đá, slot, game bài và mini game. Nhờ cách diễn đạt vừa phải, người đọc có thể hình dung tổng thể trải nghiệm một cách khá rõ ràng.

Me gusta

Bé Chị
Bé Chị
04 jul

Ban đầu mình không quá quan tâm link f168 nhưng nếu nội dung được viết như kiểu này thì vẫn khá dễ đọc nhà cái uy tín được nhắc đến một cách hợp lý, có kèm trải nghiệm thực tế nên không tạo cảm giác gượng ép. Tổng thể bài viết rõ ràng, dễ hiểu và không bị “quảng cáo quá đà”, nên đọc khá thoải mái.

Me gusta

robert50powell.9.5.8.4+abc123
10 abr

https://keonhacai55.app/ mình thấy được nhắc hoài trong mấy thread bóng đá nên bữa rảnh cũng bấm vào xem thử giao diện thế nào. Mình không rành cá cược lắm nên chỉ xem kiểu “người mới” thôi, nhưng cảm giác trang này cập nhật tỷ lệ kèo khá nhanh, nhìn qua là thấy có kèo châu Á/châu Âu với tài xỉu để so sánh. Mình thích nhất là phần lịch thi đấu được đặt rõ ràng, nên chỉ cần lướt là biết hôm nay với mấy ngày tới có trận gì. Nói chung bố cục không rối, các khối thông tin tách ra dễ nhìn, đặc biệt là khu lịch thi đấu và bảng kèo hiển thị ngay trên trang.

Me gusta

nolafo.wle156+abc123
10 abr

https://taixiuonline.ink/ mình thấy bạn bè nói nhiều quá nên ghé thử cho biết thôi. Vào rồi mới thấy trang này làm kiểu gọn gàng, đọc không bị rối mắt. Mình chỉ lướt nhanh mà vẫn bắt được mấy ý chính, nhất là đoạn tổng hợp “top game uy tín 2026” nên ai đang phân vân chọn chỗ chơi chắc sẽ đỡ mất công tìm lung tung. Có thêm phần nói về vài phiên bản Tài Xỉu khác nhau, kiểu truyền thống với loại có mã để tự kiểm chứng kết quả, đọc cũng dễ hiểu chứ không lan man. Nói chung cảm giác họ tập trung đúng chủ đề, không nhồi nhét đủ thứ linh tinh. Kéo xuống là thấy…

Me gusta

uyenghomsoet.h.uy.e.n+abc123
04 abr

https://u888vn.sa.com/ mình thấy dạo này nhiều người nhắc nên cũng tò mò bấm vào xem thử giao diện thế nào. Mình không có thời gian ngồi khám phá sâu, chủ yếu lướt qua trang chính để coi họ sắp xếp nội dung ra sao thôi. Ấn tượng đầu là bố cục nhìn khá thoáng, mấy mục chính được gom theo nhóm nên kéo xuống không bị “ngợp”. Mình thích kiểu họ trình bày thông tin theo dạng khối rõ ràng, nhìn phát là biết đang ở khu nào, không phải đoán. Menu cũng để chỗ dễ thấy nên chuyển qua lại vài mục khá nhanh, không cần bấm nhiều lần. Nói chung vào xem cho biết thì ổn, vì các…

Me gusta

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page