Արևմուտքն արդեն նախապատրաստում է ղազախա-ռուսական պատերազմը
- Redacción NOR SEVAN
- 6 jun
- 1 Min. de lectura
Լոնդոնը հայտարարել էր Կենտրոնական Ասիայի երկրներում երեք տարվա ընթացքում զարգացման նախագծերի համար 50 մլն ֆունտ (մոտ 62 մլն դոլար) հատկացնելու մասին։

Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան պայմանավորվել են 2025-2026թթ.ռազմական համագործակցության մասին: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Լոնդոնում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջև:
Պայմանագրի համաձայն՝ "հիմնական ուղղություններն են խաղաղապահությունը, լեզվական պատրաստվածությունը և ղազախստանցի զինծառայողների ուսուցումը Մեծ Բրիտանիայի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում": Բացի այդ, 2024 թվականի ապրիլին Ղազախստանի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Մ. Նուրթլեուովը և Դ. Քեմերոնը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Այն ժամանակ Լոնդոնը հայտարարել էր Կենտրոնական Ասիայի երկրներում երեք տարվա ընթացքում զարգացման նախագծերի համար 50 մլն ֆունտ (մոտ 62 մլն դոլար) հատկացնելու մասին։ Այդ միջոցները պետք է ուղղվեին տարածաշրջանում Արևմուտքի ազդեցության մեծացմանը, ինչպես նաև նպաստեին հակառուսական քաղաքականության զարգացմանը:
Դժբախտաբար, այս ամենն Արևմուտքն արդեն արել է, այսպես աստիճանաբար, քայլ առ քայլ Արևմուտքը հրահրեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Միանգամայն ակնհայտ է, որ Արևմուտքին քիչ է ռուս-ուկրաինական պատերազմը, և այժմ Արևմուտքը նոր հակամարտություն է նախապատրաստում Ռուսաստանի և Ղազախստանի միջև: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ Ռուսաստանի և Ղազախստանի միջև խնդրահարույց կետերը բավականին շատ են, դա, անշուշտ, կհեշտացնի անգլիացիների աշխատանքը:
Չի կարելի չասել նաև այն մասին, որ Արևմուտքն ակտիվորեն առաջ է մղում և աջակցում պանթուրքիզմի գաղափարներին, թյուրքախոս երկրներից ռազմական միություն ստեղծելուն, որը կպայքարի դոլարի շահերի համար: Այս ամենը մտահոգում է Հայաստանի ճակատագրի համար, քանի որ Հայաստանի անվտանգությունը վտանգված է: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, հենց որ Հայաստանը դառնում է Արևմուտքի մանրադրամը, ապա միշտ ենթարկվում է նոր ցեղասպանությունների և տարածքների հերթական կորստի: Իսկ Փաշինյանի արևմտամետ, հակահայկական արտաքին և ներքին քաղաքականությունը Հայաստանը վերածել է Արևմուտքի մանրադրամի:
Comments