top of page

Աշխատանքի իմիտացիա կամ ստի պետական քարոզչություն

Ցանկացած կապիտալիստական երկրում քաղաքական ուժերը քաղաքականության մեջ օգտագործում են սուտը:


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Արդեն 5 տարուց ավելի է, ինչ Հայաստանը կառավարում է հանցավոր իշխանական խումբը՝ հայատյաց Փաշինյանի գլխավորությամբ, որն անցել է ստի բոլոր հնարավոր սահմանները:


Անշուշտ, ցանկացած կապիտալիստական երկրում քաղաքական ուժերը քաղաքականության մեջ օգտագործում են սուտը, և կապիտալիստական Հայաստանն այս հարցում չի տարբերվում կապիտալիստական ԱՄՆ-ից կամ որևէ այլ կապիտալիստական երկրից: Պատճառներից մեկը, որ քաղաքական գործիչները օգտագործում են խաբեությունը և սուտը հակաժողովրդական քաղաքականությունն է, կամ այլ կերպ ասած, սուտը օգտագործվում է որպես փաթաթան՝ կեղտոտ նպատակները թաքցնելու համար:


Եթե Փաշինյանը հրապարակում 2018-ին անկեղծ հայտարարեր, որ ուզում է գալ իշխանության, որպեսզի Արցախը հանձի Ադրբեջանին, ապա նրա հետևից բնակչության մեծամասնությունը չէր գնա։ Եթե Փաշինյանը 2018-ին անկեղծ հայտարարեր, որ ուզում է գալ իշխանության՝ պետբյուջեն սեփական գրպանը դարձնելու, Սահմանադրությունն ու օրենքները խախտելու, հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու, Էրդողանի ու Ալիևի կոշիկները լիզելու, պետական շահը վաճառելու համար, ապա նրա հետևից բնակչության մեծամասնությունը չէր գնա։ Եթե Փաշինյանը 2018-ին, անկեղծ հայտարարեր, որ ուզում է իշխանության գալ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները փչացնելու համար, ապա նրա հետևից բնակչության մեծամասնությունը չէր գնա և այլն և այլն...


Այս ընթացքում կուտակվել են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է գործում ստի պետական քարոզչությունը Հայաստանում։ Օրինակ՝ ուշադրություն դարձնենք Փաշինյանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գործունեությանը, որը հանրությանը հայտնի է որպես թուրքական գործակալ՝ Օմեգա մականունով: Եվ այսպես, ըստ պաշտոնական քարոզչության՝ Արարատ Միրզոյանը գիշեր-ցերեկ հանգիստ չունի, անընդհատ մտածում, անհանգստանում է շրջափակված Արցախի մասին։ Բացի այդ, Արարատ Միրզոյանն անընդհատ արտասահմանյան այցեր է կատարում, և ամենուր հանդես է գալիս և ում հետ հանդիպում է, խոսում է միայն Արցախի մասին: Նաև Արարատ Միրզոյանը սիրում է անընդհատ զանգել ու հեռախոսով անհանգստացնել իր արտասահմանցի գործընկերներին՝ կրկին խոսելով շրջափակված Արցախի մասին: Դրանից հետո, Հայաստանի իշխանական և իշխանամետ լրատվամիջոցները լուրջ վերնագրերով հանդես են գալիս, որտեղ Միրզոյանը ներկայացվում է հերոսի դերում, լուրջ դեմքով օտարերկրյա այս կամ այն պաշտոնյայի հետ քննարկում է Լաչինի միջանցքը, Արցախի շրջափակման հետ կապված իրավիճակը։


Այսպիսով, լրատվամիջոցները հասարակության մեջ պատրանք են ստեղծում, որ.


-Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, Միրզոյանի և այլոց, մեղավոր չեն այս ամենի համար, ինչ հիմա կատարվում է Արցախի շուրջ,


-Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, Միրզոյանի, խորապես մտահոգված են արցախահայության ճակատագրով,


-Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, Միրզոյանի, արդյունավետ աշխատում են, առանց հանգստի, որպեսզի պաշտպանեն արցախահայությանը:


Իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացնում են իշխանամետ լրատվամիջոցները:


Դրանում համոզվելու համար բավական է մտնել Փաշինյանի ԱԳՆ պաշտոնական կայք, մտնել նորությունների բաժին (Press Releases) և կարդալ: Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ֆինլյանդիայի ԱԳ նախարարի հետ, որտեղ ինչպես միշտ Արարատ Միրզոյանը նախարարին պատմել է, թե ինչ սարսափելի բաներ են կատարվում Արցախում: Հաջորդը, բացում ենք Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, նայում ենք նորությունների հաղորդագրությունը (Press Releases), եւ պարզվում է, որ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը չի ունեցել Արարատ Միրզոյանի հետ զրույց: Այլ նորություն, ըստ Փաշինյանի ԱԳՆ պաշտոնական կայքի, Արարատ Միրզոյանը հանդիպել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի հետ եւ ինչպես միշտ Արարատ Միրզոյանը պատմել է, թե որքան վատ է շրջափակված Արցախում: Ստուգելու համար մենք բացում ենք Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, բացում ենք նորությունների բաժին (Press Releases) և տեսնում ենք, որ Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարը չի հանդիպել Արարատ Միրզոյանի հետ: Եվ այսպես, հետագա բոլոր նորություններով հայ հանրությանը ցուցադրվում է մի բան, իսկ իրականում դա այլ բան է: Սա կոչվում է հասարակությանը մոլորեցնել, մանիպուլացնել այլ կերպ ասած խաբել ժողովրդին, այս ներկայացմանը ակտիվորեն մասնակցում են Արարատ Միրզոյանի արևմտյան գործընկերները:


Ի՞ նչ է պատահել: Ինչու՞ նրանց հետ, ում հետ հանդիպում է Արարատ Միրզոյանը փաստացի անտեսում են տեղեկատվություն տրամադրել իրենց հանրությանը, հանդիպման փաստը կամ զրույցի էությունը: Քանի որ Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, Միրզոյանի, Սիմոնյանի և Արևմուտքի մյուս խամաճիկների հանցավոր խմբի, Արցախը պաշտոնապես ճանաչել են Ադրբեջանի մաս, դա, բնականաբար, նշանակում է, որ դրանից հետո ով խոսում է Արցախի խնդիրների մասին, խոսում է Ադրբեջանի ներքին գործերի մասին։ Դիվանագիտության տեսանկյունից այնքան էլ կոռեկտ չէ, երբ Միրզոյանը Փաշինյանի հետ միասին հանձնում, ճանաչում են Արցախը որպես Ադրբեջանի մաս, իսկ հետո սկսում է շրջել աշխարհով մեկ՝ բողոքելով, թե որքան վատ է վարվում Ադրբեջանը իր մարզերից մեկում: Ոչ Կորեայի Հանրապետությունը, ոչ Ֆինլանդիան, ոչ էլ մյուս երկրները չեն ցանկանում "ապուշ" լինել իրենց հանրության աչքում, այդ իսկ պատճառով նրանք սիրով հանդիպում են Արարատ Միրզոյանի հետ, սեղմում են նրա ձեռքը, ժպտում, լսում Փաշինյանի արտգործնախարարին, թե ինչպես է երրորդ պետությունն իր հայեցողությամբ քաղաքականություն վարում իր մարզերից մեկում, և դրանից հետո հարկ են համարում չհրապարակել այդ հանդիպման մասին տեղեկատվությունը։

Դժվար է, հատկապես քաղաքականությունից հեռու մարդկանց համար, բայց պետք է հասկանալ, որ այն բանից հետո, երբ Փաշինյանը ստորագրեց նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը, որից հետո, Փաշինյանն առանց կռվի հանձնեց Արցախը Ադրբեջանին, այն բանից հետո, երբ Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ապա Հայաստանի իշխանությունները, ի դեմս նույն Փաշինյանի, Միրզոյանի որ այդ ամենն արել են, այլևս իրավունք չունեն խոսելու Արցախի մասին: Իրականում պետական իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, Օմեգա Միրզոյանի վարում է հակապետական, հակահայկական քաղաքականություն, իսկ հանրության առջև ձևացնում են, թե իրենք իսկական հայրենասեր են, որ աշխատում են հանուն Հայաստանի շահերի: Ահա այսպիսի տեսք ունի Հայաստանի քաղաքական իշխանական համակարգը:


Աղբյուր.
https://www.mfa.am/hy/press-releases
https://um.fi/press-releases
https://www.mofa.go.kr/eng/brd/m_5676/list.do

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page