top of page

Բաքվի 26 կոմիսարներ

Հավերժ փառք աշխատավորների ազատագրման համար իրենց կյանքը զոհած հեղափոխականներին։



1918 թ֊ի սեպտեմբերի 20֊ին Թուրքմենստանի Անդրկասպյան ավազուտներում գազանաբար գնդակահարվեցին Բաքվի խորհրդային իշխանության 26 կոմիսարները, այդ թվում՝ կոմունիստական կուսակցության ականավոր գործիչ, Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանը։ Խմբի մեջ էին նաև Բաքվի Կոմունայի գլխավոր ղեկավարներ՝ Ջափարիձեն, Ազիզբեկովը, Ֆիոլետովը,Ղորղանովը։


Առանց հետաքննության և դատի գնդակահարվեցին 26 հեղափոխականներ, որոնք խորհրդային պատմության դասագրքերից հայտնի դարձան, որպես Բաքվի 26 կոմիսարներ։ Գնդակահարված և խոշտանգված հեղափոխականների խումբը ինտերնացիոնալ էր, որի կազմում էին 8 հայեր, 6 ռուսներ, 6 հրեաներ, 2 կովկասյան թաթարներ, 2 վրացիներ, 1 լատիշ 1 հույն։


Ականատեսների վկայությամբ բոլոր հեղափոխականները մահը ընդունեցին արժանապատվորեն։


Հեղափոխականների գնդակահարությունը իրականացվեց Աշխաբադում անգլիական միսիայի գլխավոր Տիգ Ջոնսոնի հետ նախնական համաձայնությամբ, գեներալ Մալլեսոնի մասնակցությամբ։


Բաքվի Կոմունան, նրա ղեկավարների հերոսական կերպարները, նրանց ապրած կյանքն ու աշխատավորների լուսավոր ապագայի համար տարած պայքարը աշխարհի միլիոնավոր մարդկանց համար եղել է ոգեշնչման և ընդօրինակման աղբյուր։


Տարբեր ազգության պոետներ նրանց սխրանքին ձոնել են իրենց սրտի խոսքը։ Հավերժ փառք աշխատավորների ազատագրման համար իրենց կյանքը զոհած հեղափոխականներին։


Նկարում՝ Իսահակ Բրոդսկու "Բաքվի 26 կոմիսարների գնդակահարությունը" հանրահայտ նկարն է, որը նկարիչը վրձնել է 1925 թ֊ն։

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page