Չի կարելի պայքարել Արևմուտքի դեմ՝ մնալով կապիտալիստական համակարգում
- Redacción NOR SEVAN
- hace 5 días
- 2 Min. de lectura
Արևմուտքը սիրում է հնազանդ խամաճիկներին, և օգտագործելով իր կապիտալիստական համակարգը՝ ճնշում են գործադրում իշխանությունների վրա:

Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Կապիտալիստական երկրների շատ առաջնորդների ողբերգական փորձը, որոնք համարձակվել են չենթարկվել Արևմուտքի հրամաններին՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, ցույց է տալիս, որ կարճ ժամանակ անց, Միացյալ Նահանգները պետական հեղաշրջումների միջոցով այդ ըմբոստ առաջնորդներին փոխարինում է հնազանդ խամաճիկներով:
Արևմուտքը չի սիրում ապստամբ խամաճիկներին, Արևմուտքը սիրում է հնազանդ խամաճիկներին, և օգտագործելով իր կապիտալիստական համակարգը՝ ճնշում են գործադրում իշխանությունների վրա, աջակցում ընդդիմությանը, ապակայունացնում իրավիճակը երկրում, որը հանգեցնում է պետական հեղաշրջման և իշխանական դեմքերի փոփոխության: Այն, որ Արևմուտքին հաջողվում է այդքան հեշտությամբ փոխել մի խամաճիկներին մյուսներով, օրինակ՝ Հայաստանում, ապա դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Հայաստանը կապիտալիստական երկիր է, այսինքն՝ Հայաստանն Արևմուտքի կիսագաղութն է։ Իսկ եթե երկիրը կապիտալիզմի գոտուց դուրս է, օրինակ՝ սոցիալիստական, ինչպես Հյուսիսային Կորեան, ապա Արևմուտքի գործողությունները դառնում են սահմանափակ, նա չի կարող միջամտել երկրի ներքին գործերին, թելադրել իր կամքը, պետական հեղաշրջումներ իրականացնել, իր դրածոներին դնել իշխանության ղեկին և այլն...
Այսպես, մենք կարող ենք հիշել, թե ինչպես էին Հայաստանի նախագահները՝ Ռ.Քոչարյանն ու Ս. Սարգսյանն, 20 տարի ոչ մի կերպ չէին համաձայնում միակողմանի զիջումների գնալ Արցախյան կարգավորման հարցում, այսինքն՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, այսինքն՝ կատարել Արևմուտքի պահանջները։ Բայց արդյունքում՝ 2018-ին Արևմուտքն ի վերջո հասավ իր ուզածին, կապիտալիստական համակարգի և անցանկալի առաջնորդներին փոխելու ավանդական մեթոդների շնորհիվ Արևմուտքը կարողացավ Փաշինյանին իշխանության բերել Հայաստանում: Փաշինյանը դավաճանաբար Արցախը հանձնեց Ադրբեջանին, դրանով իսկ նա կատարեց Արևմուտքի պահանջը: Իսկ արդյոք Արևմուտքը կկարողանար պետական հեղաշրջում իրականացնել և իշխանության բերել իր խամաճիկին, եթե Հայաստանը ոչ թե կապիտալիստական, այլ սոցիալիստական երկիր լիներ, պատասխանն ակնհայտ է, և ինչպես ցույց է տալիս Հյուսիսային Կորեայի օրինակը, ակնհայտ է, որ ոչ:
Հիմա հերթը հասել է Վրաստանին: Վերջերս Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո Եվրոմիությունը ճնշում է գործադրել Վրաստանի վրա: Նրա խոսքով՝ Թբիլիսիին կուլիսներում խնդրել են միջամտել ռազմական գործողություններին: Բայց այն բանից հետո, երբ Վրաստանի արևմտամետ իշխանությունները համարձակվեցին մերժել Արևմուտքի "խնդրանքները", ապա Արևմուտքը սկսեց ճնշում գործադրել արևմտամետ իշխանությունների վրա, կազմակերպել հակակառավարական ելույթներ՝ ներկայիս իշխանություններին ավելի լոյալ, հնազանդ խամաճիկներով փոխարինելու նպատակով:
Վաղ թե ուշ Արևմուտքը հասնելու է իր նպատակներին, դա ընդամենը ժամանակի հարց է երբ Վրաստանում կհայտնվի "վրացական բ.. նիկոլ", այսինքն՝ նոր Սաակաշվիլին: Եվ Վրաստանի ժողովուրդները կպարտվեն և թնդանոթի միս կդառնան հանուն դոլարի շահերի, ինչպես դա տեղի ունեցավ և շարունակվում է Փաշինյանի օրոք Հայաստանում:
Ի վերջո, պետք է հասկանալ, որ անհնար է պայքարել ամբողջի դեմ , եթե դու այդ ամբողջի մի մասնիկն ես: Կապիտալիստական աշխարհն ունի ենթակայության և գերակա շահերի հստակ հիերարխիա: Երկրի շահերը պաշտպանել և Վաշինգտոնի ձեռքում խամաճիկ չդառնալ կարելի է միայն կապիտալիստական համակարգից դուրս գտնվելով։ Կապիտալիզմի այլընտրանքը սոցիալիզմն է, և միայն իսկական, սոցիալիստական պետությունը կարող է դիմակայել Արևմուտքի ճնշումներին և ոտնձգություններին:
Comments