top of page

Չսիրեցիք դուք ձեր հայրենիքը

Որքան պետք է չսիրես հայրենիքդ ու հայ ժողովրդին, որ համարես, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է:



Արմինե Օհանյան, 19 Հոկտեմբեր 2023

«Հրապարակ օրաթերթ»


Ինձ ամենից շատ զարմացնում, եթե կուզեք` անգամ հիացնում է իշխանության ներկայացուցիչների չափից դուրս ինքնավստահությունը, որը մեղմորեն վերաճում է ցինիզմի, անտարբերության, սեփական մեղքը չգիտակցելու անմեղսունակության: Դա լուրջ ինքնապաշտպանական բնազդների մասին է խոսում, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը կարող էր մեղքի գիտակցումից խելագարվել, ինքնասպան լինել, ծանր հիվանդություն ձեռք բերել, եթե նրանց տեղում լիներ: Մենք, որ մեզ մեղավոր ենք համարում անգամ այն հարցերում, որտեղ բացարձակապես մեր մեղքը չկա, իսկ իրենք իրենց բացարձակապես ամեն ինչում են անմեղ համարում: Ո՛չ խղճի խայթ, ո՛չ ամոթի զգացում, ո՛չ ափսոսանք ու սեփական վարքի վերլուծություն:


Որքան ինքնավստահություն, սեփական անձի գերագնահատում, շրջապատում կատարվող իրադարձությունների հանդեպ անտարբերության եւ անհաղորդության զգացում պետք է քեզ ներարկած լինեն, որ քեզ այդպես օտարես միջավայրից եւ այս իրավիճակում ապրես անվրդով ու անդարդ: Որքան պետք է անպատկառ լինես, որ պետական փողերը սեփականի նման տնօրինես, անհեթեթ ու չպատճառաբանված միլիոնավոր դրամներ տրամադրես անհեթեթ ու անկարեւոր ծրագրերին եւ ողջ օրը խոսես նախկինների թալանից: Որքան պետք է ապրումակցումից զուրկ լինես, որ զոհվածների ծնողներին դիտես միայն որպես քո իշխանությանը սպառնացող վտանգի աղբյուր, իսկ հայրենիք կորցրած արցախցիներին` որպես ավելորդ բեռ ու հանրային անդորրը խախտող գործոն:


Որքան պետք է չսիրես հայրենիքդ ու հայ ժողովրդին, որ համարես, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է: Ինչքան պետք է չպատկերացնես քո առաքելությունը, որ կարծես, թե մեր միակ խնդիրն ադրբեջանցիների հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելն ու խախուտ խաղաղություն հաստատելն է` ուրիշ ոչինչ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fb40e4acd3b648a73d0c522ffc3e549f


© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page