top of page

Հայ երեխաների թուրքացում

  • 26 abr 2023
  • 5 min de lectura

Թուրքագետ. Թուրքիայի ժխտողականությունը 3 բաղադրիչ ունի՝ ժխտում, զեղծում, զրպարտում:



Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Շուշան Խաչատարյանի, Էլինա Միրզոյանի համահեղինակությամբ և ջանքերով լույս է տեսել «Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» կոլեկտիվ մենագրությունը։


Հեղինակներն ուսումնասիրել, իրավական, պատմական, գաղափարական ինչպես և կրոնական տեսանկյուններից ներկայացրել են Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի տեղափոխումը, իսլամացումն ու թուրքացումը որպես ցեղասպանական գործողություն։


Թուրքագետ, բ․գ․թ․ Էլինա Միրզոյանը մենագրության հինգերորդ գլխում հետազոտել, համակարգել, ներկայացրել է թուրքական ժխտողականության համատեքստում տարիների ընթացքում մշակված տեսությունները, դրույթները, թեզերն ու հակաթեզերը, որոնցով փորձ է կատարվել և կատարվում ժխտել ցեղասպանության ընթացքում հայ երեխաների դեմ գործադրված բռնի տեղափոխման և թուրքացման, իսլամացման ծրագրված քաղաքականությունը։


Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ Էլինա Միրզոյանի հետ զրուցել է մենագրության շրջանակում քննված հարցերի, թուրքական ժխտողականության մասին։


-Տկն Միրզոյան, Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաներն ամենախոցելի և թիրախավորված խմբերից էին։ Հայ երեխաները սպանվում էին, մահանում հիվանդություններից, սովից, հյուծումից։ Սակայն, միաժամանակ, ինչպես մանրամասն քննության է ենթարկվել ձեր աշխատությունում, Օսմանյան իշխանությունները կատարում էին իրենց էթնիկ խմբից երեխաների առանձնացում, բռնի տեղափոխում թուրք-իսլամական միջավայր։ Ինչպիսի՞ սխեմաներով էր իրականացվում այդ գործընթացը։


-Թեման որչափ ուսումնասիրված էր, այդչափ էլ դեռ հետազոտական նոր և խորը մոտեցումների-դիտարկումների անհրաժեշտություն ուներ, որոնք էլ գործընկերներիս հետ մեր հեղինակած կոլեկտիվ մենագրությամբ ենք առաջ բերել՝ համակողմանիորեն և ամբողջական (այս դեպքում՝ գրքի տեսքով) ներկայացնելով: Առանձին և մասնակի հարցերով գիտական անդրադարձներ արվել են մշտապես, սակայն, թող թույլ տրվի ասել, Հայոց ցեղասպանության համատեքստում այդ խնդիրները համախումբ և միջգիտակարգային մոտեցմամբ հետազոտելու և նեղ ուղղություններով ներկայացնելու առաջին փորձերից է այս գիրքը:


Անհերքելի է, որ հայ երեխաները, որոնք, առhասարակ, էական դերակատարություն ունեն խմբի շարունակական գոյությունն ապահովելու գործում, Հայոց ցեղասպանության իրագործման ընթացքում ցեղասպան հանցագործների թիրախում են գտնվել:


Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի տեղափոխման և ձուլման թուրքական պետական ծրագրված քաղաքականությունը Հայոց ցեղասպանության կառուցվածքային բաղադրատարրերից է, որն Օսմանյան Թուրքիան համակարգված ձևով գործադրել և փուլայնորեն իրականացրել է տարբեր ուղիներով և մեթոդներով` կրոնափոխության հարկադրում՝ իր տարբեր դրսևորումներով, հայ երեխաների ընտրողական հավաքագրում, նրանց բռնի կերպով տեղափոխումը մեկ այլ էթնիկ խումբ (պարտադրված մեթոդներով մինչև ազգային և մշակութային ինքնության, սեփական ազգային ինքնության հետ ինքնանույնականացման գիտակցման կորստին հանգեցնող գործողություններ), որդեգրումներ, որպես անվճար աշխատուժի շահագործում, բռնի կերպով իսլամական սովորույթների համապատասխան կրթության պարտադրանք և դաստիարակում թե՛ որբանոցներում, թե՛ տնային և կամ այլ պայմաններում, երիտասարդ աղջիկների հարկադիր ամուսնություններ մուսուլման տղամարդկանց հետ և այլն: Այս հատուկ կազմակերպված, ծրագրված և միտումնավոր գործընթացն իրագործվել է որպես պետական քաղաքականություն՝ բարձրաստիճան ղեկավարների հետևողական հսկողությամբ ու մուսուլման հասարակության տարբեր շերտերին ներգրավվելու արտոնմամբ և խրախուսմամբ, ինչի մասին կան բազմաթիվ անհերքելի վկայություններ, փաստեր:


-Գործընթացի շարունակություն էր բռնի ուծացումը՝ այն է հայ երեխաների թուրքացումն ու իսլամացումը։ Որո՞նք էին այն հիմնական մեթոդները և փուլերը որոնցով իրագործվում էր այդ նպատակը։ Ինչպիսի՞ փաստեր կամ հուշագրություններ է հաջողվել վերհանել հայ երեխաների դեմ իրագործված այդ հանցագործության մասին աշխատության շրջանակում։


-Գրքում հայ երեխաների թուրքացման և իսլամացման ողջ գործընթացը հստակ կերպով ներկայացված է՝ ինչպես պետական որբանոցներում թուրքացնելու և իսլամացնելու մեթոդներն ու փուլային դրսևորումները, այնպես էլ մասնավոր և անհատական դեպքերն ու երևույթները. մանրակրկտորեն վերլուծվել և ներկայացվել են պետական ծրագրով գործադրված մեթոդները, մասնավոր կրոնական ծիսային դրսևումները, երիտասարդ աղջիկների բռնի ամուսնությունների, սեռական ստրկությունների, տնային պայմաններում, բժշկական, էթնոհոգեբանական և մտավոր փորձարկումները, իրավական ճանապարհով գործադրված, գաղափարախոսական, կրոնափիլիսոփայական, սոցիալ-մշակութային քողարկված և ոչ քողարկված մեթոդները, որոնք անհետևանք չեն մնացել: Այդ ուղղությամբ համահեղինակ գործընկերներս իրենց համապատասխան հետազոտական հատվածներով մանրամասնորեն բացում են ամբողջական պատկերը՝ հիմնված սկզբնաղբյուրների, արխիվային փաստաթղթերի, վերապրողների, այդ գործընթացի զոհ դարձած հուշագիրների վկայությունների, անտիպ և տպագիր ձեռագրերի, հուշագրությունների վրա. այդ աղբյուրների մի մասն առաջին անգամ է շրջանառության մեջ դրվում: Գրքում ներկայացված սխեմաները, աղյուսակները, լուսանկարները վկայում և, կարելի է ասել, փաստագրում են ողջ իրողությունը:


-Տարիներ շարունակ ականատես ենք եղել Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման տարբեր ձևերի։ Ինչպե՞ս, ո՞ր հարթակներում կամ ոլորտներում է դրսևորվում, ինչպիսի՞ բաղադրիչներով է իրագործվում ժխտողականությունը հայ երեխաների բռնի տեղափոխման և ուծացման խնդրի համատեքստում։


-Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության համատեքստում հայ երեխաների խնդիրը մեզանում մասամբ է ուսումնասիրված, մինչդեռ թուրքական կողմն այս ուղղության մեջ ևս նպատակայնորեն շարունակում է ձևավորել և առաջ մղել կեղծ թեզեր, դրույթներ, տեսություններ, որոնք ուղղորդված կերպով շրջանառվում են ինչպես գիտական շրջանակներում՝ գիտական հանդեսներում, գիտաժողովներում ևն, այնպես էլ դրանք հանրայնացնելու նպատակով թուրքական մամուլի տիրույթում՝ թեմայի վերաբերյալ գիտահանրամատչելիությունն ապահովելու, տարածելու և զարգացնելու ուղղությամբ՝ հերքելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ առկա արդեն իսկ շրջանառված օբյեկտիվ գիտական թեզերը:


Նշենք, որ այդ ժխտողական ուղեգիծը հիմնականում արվում է մեր թեզերի, դրույթների և տեսությունների ժխտման, զեղծման, զրպարտման մեթոդներով: Թուրքական կողմն այս համատեքստում ժխտողականության «մշակույթն» իրագործում է հիմնականում երեք բաղադրիչով՝ ժխտում, զեղծում, զրպարտում, որի շրջանակում շրջանառում է ժխտողական թեզեր, տեսություններ, հակաթեզեր, դրույթներ, ինչպես նաև կիրառում է ժխտողական բառաֆոնդ, արտահայտչաձևեր, ձևակերպումներ, խոսույթներ: Գրքի հավելվածներից մեկում ներկայացրել եմ իմ կազմած սխեմա-աղյուսակը, որով հստակ ուրվագծել եմ այդ գործընթացը. ընդգծվում է այս խնդրի ուղղությամբ թուրքական ժխտողականության պատկերը, որը, սակայն, վստահաբար կարող եմ ասել, որ ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվելու, քանի որ այդ ուղղությունը՝ ժխտման իր բոլոր ծրագրային ուղղություններով, Թուրքիան դինամիկ է պահում:


Լեզվական այս ժխտողականությունը, ինչը առանձին և հատուկ մշակված ուղղություն է, առանձին ուսումնասիրության թեմա է: Ժխտման մեթոդով նրանք օբյեկտիվ պատմական թեզերին հակադարձում են հակագիտական թեզերով՝ առաջ քաշելով կեղծ թեզեր: Զեղծման մեթոդով աղավաղում են պատմական իրականությունը՝ խեղաթյուրելով փաստերը և իրենց գործողությունները վերագրելով հայկական կողմին ու այլ օտար տերություններին: Իսկ զրպարտման մեթոդով հորինված մեղադրանքներ են վերագրում ինչպես հայերին, այնպես էլ օտարներին: Եվ պետական հատուկ ուղղվածություն ունեցող այս գիտական գործելաոճն առաջ է մղվում բոլոր հնարավոր եղանակներով՝ պաշտոնական գրագրությունների, հրատարակչական գործունեության, այդ թվում՝ մամուլ, պետական այրերի, գործող անհատների, գիտատեղեկատվական գործիչների և հետազոտողների միջոցով:


-Ո՞րն է ուսումնասիրության արդյունքում առանձնացված գլխավոր թեզը կամ հակաթեզը, որով թուրքական կողմը փորձ է արել և անում ժխտել հայ երեխաների դեմ իրագործված այս ցեղասպանական գործողությունը։


-Ժխտողականության ընդհանուր համապատկերում խնդրի այս խորությամբ հետազոտելը թույլ տվեց ինձ դուրս բերել բոլոր թուրքական այն կեղծ թեզերը, տեսությունները, դրույթները, հակաթեզերը, որոնք ուղղված են ժխտելու հայ երեխաների խնդիրը Հայոց ցեղասպանության համատեքստում դիտարկելը և թուրքական «փրկության ոդիսականի մոդելը» որպես ցեղասպանական գործողություն սահմանելը. հայ որբերի բռնի տեղափոխության, թուրքացման ու իսլամացման հարցը թուրքական կողմում ներկայացվում է որպես Առաջին համաշխարհային պատերազմում և դրա հետևանքով որբացած երեխաներին «աջակցելու մարդասիրական դրսևորում»: «Փրկության շարժառիթների» շարքում թուրքերը շարունակում են առաջ մղել այլ կեղծ թեզեր, դրույթներ ևս:


Գիտությունից մինչև տեղեկատվական ամենանեղ դաշտերում թուրքական պետությունը լծված է այս կեղծ թեզերը հանրայնացնելուն. բառապաշարից սկսած՝ բովանդակային խեղաթյուրումներով, պատմական իրադարձությունների փոխակերպումներով, ցեղասպանի գործողությունը զոհին վերագրելու մեթոդով շարունակում են ժխտել, զեղծել և զրպարտել՝ փորձելով սրբագրել իրենց պատմությունը՝ խուսափելու համար իրավական և դրանից բխող բոլոր հետևանքների պատասխանատվությունից, ինչպես նաև միջազգային հանրության առաջ «մարդասիրական պետություն» երևալու նպատակով: Այս քարոզչության ուղղությամբ թուրքական կողմը ներդնում է «փափուկ ուժի» ռեսուրսներ:


Ուսումնասիրելով թուրքական ժխտողականության թեզերը Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների բռնի տեղափոխման ցեղասպանական գործողության շրջանակներում՝ կարող եմ ասել, որ մեր՝ հայկական պատմագրությունը և ցեղասպանագիտությունը հիմնվում են ոչ միայն անհատների, վերապրած/-ողների, օտար վկաների, փաստագրությունների, սկզբնաղբյուրային և արխիվային նյութերի, այլև իրավական ու այլ գիտակարգերի հիմքային աղբյուրների, գլխավորապես՝ Ցեղասպանության կոնվենցիայի վրա, իսկ թուրքական թեզերը մեր թեզերի արտացոլացումն են՝ ժխտելու, զեղծելու, զրպարտելու բաղադրիչներով:


-Որքանո՞վ է հաջողվում թուրքական կողմին այդ թեզերը տարածել Թուրքիայից դուրս։ Եվ արդյո՞ք այս աշխատությունը ևս նպատակ ունի միջազգային հանրությանը համակարգված ցույց տալ դրանց սին լինելը։


-Ժխտման քաղաքականությունը, արդեն նշեցի, պետական հատուկ հոգածությամբ է տարվում: Թուրքական գիտական դաշտում հստակ նկատելի է կոնկրետ այս ուղղությամբ գործող թուրք հեղինակների նպատակադիր շարժը. վերջիններս հոդվածներ են տպագրում միջազգային ճանաչված հանդեսներում, թղթակցում են առաջադեմ թերթերին, այսպես ձևակերպեմ, «մատը հայ գիտնականների զարկերակին պահած»՝ շարունակում են գործել: Նրանք արխիվային օսմանալեզու աղբյուրները վերաշարադրում են ժամանակակից թուրքերենով՝ դրանք շրջանառելով պատմական փաստերը զեղչած տարբերակներով և բնօրինակ արխիվային սկզբնաղբյուրն անհասանելի դարձնելով: Սակայն մեզ հաջողվել է օգտվել մեզ հասանելի որոշ արխիվային նյութերից, հենց որոնցում էլ հայ որբերի թուրքացման պետական քաղաքականության մասին անվիճարկելի տվյալներ կան: Իրենց թուրքալեզու արխվային մամուլը, սկզբնաղբյուրներն անգամ կարող են հենց իրենց իսկ ժխտման հակառակ՝ իրական պատկերը տալ: Իրականում, պետք է հաշվի առնել այն փաստը, որ մենք այս առումով որևէ նպատակ չունենք ապացուցելու աշխարհի կողմից հայտնի և արդեն փաստարկված իրողությունը, քանի որ մեր դեպքում պատմությունն ինքն է նյութ եղել, իսկ թուրքերի դեպքում այն արհեստածին է և հորինված. Հետազոտելով և ներկայացնելով Թուրքիայի նպատակադիր և հետևողական ժխտողական քաղաքականությունն իր բնորոշ կողմերով՝ ցույց ենք տալիս հայ երեխաներին մտադիր և ծրագրված կերպով ցեղասպանության գործընթացին ներգրավվելու և թիրախավորելու փաստը:


-Շնորհակալություն կարևոր աշխատանքի և հարցազրույցի համար։


-Ձեզ ևս շնորհակալություն:

13 comentarios


giecphangqua.n.h.g.h.u.n.g
03 jul

ball88.space mình tạt vào thử vì thấy bạn bè nhắc, kiểu vào xem giao diện họ làm ra sao thôi. Cảm giác đầu tiên là trang này ưu tiên phần sảnh nên nhìn khá thoáng, ít thứ rối mắt, bấm qua lại cũng nhanh. Mình có lướt mấy đoạn nội dung thì thấy họ nói khá thẳng về chuyện link vào mới, đọc không bị dài dòng. Với lại có chỗ nhắc đến VPN 1.1.1.1 như một cách để vào ổn định, nên ai hay bị chặn chắc sẽ hiểu ngay đang nói gì. Mình thích kiểu trình bày chia theo từng khối, kéo xuống là gặp tiêu đề rõ ràng, menu cũng đặt dễ thấy và các block nội…

Me gusta

robert50powell.9.5.8.4+abc123
02 jul

https://ball88.art/ hôm trước mình thấy mấy đứa bạn share nên tiện tay mở thử cho biết thôi. Mình không có chơi hay đọc kỹ gì đâu, chủ yếu lướt xem họ làm giao diện ra sao. Cảm giác đầu tiên là trang nhìn khá thoáng, bố cục chia thành từng khối rõ ràng nên kéo xuống không bị rối. Chữ với khoảng cách dòng cũng vừa mắt, kiểu nhìn lướt qua là bắt được ý chính chứ không phải căng mắt đọc. Mình cũng để ý cái menu đặt khá dễ thấy, bấm qua lại mấy mục thấy chuyển trang nhanh, không bị loay hoay tìm nút. Nói chung mở lên vài phút là quen tay vì các khối nội…

Me gusta

jennysilva3.2.3.12
28 jun

nhà cái F8BET mình vừa ghé thử cho biết vì thấy bạn bè nhắc hoài, kiểu vào xem giao diện thôi chứ chưa tính chơi gì. Ấn tượng đầu là trang nhìn thoáng, chia nội dung theo từng khối nên lướt nhanh vẫn nắm được đang nói về phần nào, không bị dồn chữ kín màn hình. Mình có đọc lướt đoạn giới thiệu thấy họ nhắc con số 10.5+ triệu thành viên với giấy phép Isle of Man, ít nhất là họ để thông tin nền tảng ngay trên trang chứ không giấu. Thanh menu đặt khá dễ thấy, bấm qua lại không bị rối, mấy tiêu đề cũng rõ ràng nên mắt đỡ phải căng. Nói chung cảm…

Me gusta

melaniemarshall6592
25 jun

https://bot4x.io/ mình lướt thử vì thấy vài người nhắc, chủ yếu tò mò giao diện thôi chứ không có ý “soi” sâu. Vào trang cái là thấy họ chia nội dung theo từng khối khá rõ, nhìn một vòng là biết nên bấm chỗ nào, không bị rối kiểu nhồi chữ. Có mấy mục giới thiệu thông tin kiểu giấy phép PAGCOR với phần nói về kiểm định RNG, đọc lướt cũng thấy họ trình bày gọn gàng, không dài dòng quá. Mình thích cái cảm giác điều hướng nhẹ nhàng, chuyển qua lại giữa các phần không phải tìm menu mệt. Nói chung trải nghiệm ban đầu ổn, nhìn khá sạch sẽ và dễ chịu, nhất là mấy box…

Me gusta

giecphangqua.n.h.g.h.u.n.g
23 jun

https://luckywin.poker/ mình ghé thử cho biết vì thấy bạn bè nhắc hoài, chủ yếu tò mò giao diện có dễ nhìn không. Vào trang là thấy họ chia nội dung theo từng khối khá rõ, tiêu đề to nên lướt nhanh vẫn nắm được ý chính, không kiểu dồn chữ một cục. Mình cũng để ý phần giới thiệu có nhắc chuyện bảo mật như SSL 256-bit với OTP, đọc qua thấy yên tâm hơn chút cho người mới. Mình không chơi hay đăng ký gì, chỉ bấm qua vài mục thì trang phản hồi nhanh, menu đặt chỗ dễ tìm nên không bị lạc. Nói chung cảm giác họ làm giao diện khá “gọn” và dễ theo dõi, nhất…

Me gusta

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page