top of page

Հայաստանի կառավարությունը գտնվում է Արևմուտքի վերահսկողության տակ

Եկեք հասկանանք այս պարադոքսը, երբ երկիրը Ռուսաստանի դաշնակից է, սակայն միաժամանակ հանդիսանում է Արեւմուտքի կիսագաղութ:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Խորհրդային Միության կազմից Հայաստանի դուրս գալու և 1991-ի կապիտալիզմի վերականգնման պահից, երկրի կառավարող շրջանակները 30 տարի շարունակ վարում և շարունակում են վարել արևմտյան կապիտալից Հայաստանի կախվածության ուժեղացման քաղաքականություն։ Այդ քաղաքականության արդյունքը դարձավ Հայաստանի կիսագաղութային վիճակի լինելը։ Սակայն Հայաստանում եւ Սփյուռքում շատ մարդկանց համար դեռեւս այնքան էլ հասկանալի չէ Հայաստանի հետ արեւմտյան կապիտալի փոխհարաբերությունների բնույթը։


Եկեք հասկանանք այս պարադոքսը, երբ երկիրը Ռուսաստանի դաշնակից է, սակայն միաժամանակ հանդիսանում է Արեւմուտքի կիսագաղութ. Ինչի՞ հետ է դա կապված։


Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ շատ մարդիկ չեն զբաղվում, չեն հետաքրքրվում քաղաքականությամբ։ Այսինքն՝ 30 տարվա ընթացքում աճել է ապաքաղաքական մարդկանց մի ամբողջ սերունդ, որոնք պասիվ, անտարբեր վերաբերմունք ունեն հասարակական կյանքի և քաղաքական գործունեության նկատմամբ։ Ինչի հետևանքով շատերը դառնում են էժանագին մանիպուլյացիաների զոհ։ Լիբերալ անհատականության, անկուսակցականության, սպառողական հոգեբանության քարոզչությունը դատարկ ժամանցային ծրագրերի, թոք շոուների, սոցիալական ցանցերի, ֆիլմերի, սերիալների միջոցով, կարողանում է շեղել զանգվածների ուշադրությունը սուր քաղաքական խնդիրներից: Ընդ որում, ապաքաղաքականությունը կարող է լինել ոչ միայն հետամնացության դրսեւորում, այլեւ անտարբերության գիտակցված արտահայտություն։ Այնպես որ, Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք կյանքի հազարավոր խնդիրներ ունեն, որոնք ոչ ժամանակ, ոչ ցանկություն ունեն հետևել կառավարության գործունեությանը, ինչ-որ հետևություններ անել իրենց համար։ Բայց կան նաև շատ մարդիկ, ովքեր հաջողակ են կարիերայում, ընտանիքում, ովքեր ունեն ազատ ժամանակ և հնարավորություններ, սակայն նրանք էլ չեն հետաքրքրվում կառավարության գործունեությամբ, քաղաքական կյանքով։


Երկրի բնակչության մեծ մասի ապաքաղաքականության պատճառով, երկրի կառավարող իշխանություններին հաջողվում է կառավարել, շահարկել և կյանքի կոչել հակաժողովրդական քաղաքականություն։ Թարմ օրինակ է Հայաստանի խորհրդարանի կողմից "երեխաների սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան" վավերացնելը, որը կարճ անվանվում է "Լանսարոտի կոնվենցիա": Բոլոր քննադատական դիտողությունները ըստ էության ճիշտ, հասարակայնության ներկայացուցիչների, իրավաբանների, հոգեբանների, ուսուցիչների և այլ մասնագետների կողմից, ցույց է տալիս, որ խոսքը գնում է ոչ թե պաշտպանության, այլ վնասի, բացահայտելով այն սպառնալիքները, որոնք վտանգի են ենթարկում ընտանիքի ինստիտուտը: Այս բոլոր դիտողությունները ուշադրության չարժանացան և ոչ մի կերպ չազդեցին իշխանության որոշումների կայացման վրա, ճիշտ նաև այդ քննադատությունը, ոչ մի կերպ չազդեց զանգվածների հասարակական կարծիքի վրա։ Փաշինյանը որոշել է օգտագործել կորոնովիրուսի սպառնալիքը՝ մեկուսացման սահմանափակման տակ, որպեսզի երկրի բնակչությունը՝ ի դեմս քաղաքական կուսակցությունների, չկարողանա դուրս գալ բողոքի ակցիաների։


Սկզբունքորեն ոչ մի նոր, կամ արտառոց բան տեղի չի ունեցել։ Շատերը Հայաստանում և Սփյուռքում տեղյակ չեն, թե ինչ վերաբերմունք ունի Հայաստանը Արևմուտքի հետ։ Տարբեր պատճառներով, նրանք չեն հետաքրքրվում այս թեմայով, թեեւ տեղեկատվությունը, որը գտնվում է պաշտոնական կայքերում ֆինանսների, պաշտպանության, արտաքին գործերի նախարարություններում եւ այլն, բաց է եւ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ է տեղի ունենում: Օրինակ՝ ահա կառավարության նախարարությունների պաշտոնական կայքերից վերցված որոշ տվյալներ:


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ-EBRD) հիմնադրվել է 1991թ.: Հայաստանի Հանրապետությունը միացել է ՎԶԵԲ-ին 1992թ. ապրիլի 28-ին ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվում են, մասնավորապես, հետևյալ ծրագրերը:

- «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր»: 15 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր:

- «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում ՎԶԵԲ-ը տրամադրել է 5 մլն եվրո վարկ:

- ՎԶԵԲ-ն իր մասնակցությունն ունի նաև «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորմանը3 մլն եվրո գումարի չափով: Նշված վարկային միջոցներն ուղղված են, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում, Դեբետ գետի վրա նոր կամրջի կառուցմանը:

- 2013թ. հուլիսի 19-ին ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել է «Երևանի ջրամատակարաման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որի համաձայն ՎԶԵԲ-ը ՀՀ-ին է տրամադրում 7 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ:

- «Երևան քաղաքի ճանապարհային լուսավորության ծրագիր» - Ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 6 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ և ՎԶԵԲ-ի միջև վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. մայիսի 11-ին:

- «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» - ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2015թ. դեկտեմբերի 11-ին ստորագրվել է ծրագրի ֆինանսավորման նպատակով վարկային համաձայնագիրը` 8 մլն եվրո արժողությամբ:

- «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» - 2016թ. ապրիլի 5-ին ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել է ծրագրի ֆինանսավորման նպատակով վարկային համաձայնագիրը` 5.5 մլն եվրո արժողությամբ:

- «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի» ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 մլն եվրո վարկային միջոցներ տրամադրվում են ՎԶԵԲ-ի կողմից:

- «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» - 2020թ. փետրվարի 7-ին ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են վարկային և ԵՄ միջոցներից դրամաշնորհային համաձայնագրերը՝ համապատասխանաբար 10 626 263 եվրո և 10 520 000 եվրո արժողությամբ:

- Միաժամանակ, նախատեսվում է Եվրոպական Միությունից ներգրավել ևս 700 000 եվրոյի չափով տեխնիկական համագործակցության դրամաշնորհային միջոցներ:


ՀՀ և ԵՄ միջև ստորագրված տարբեր ֆինանսավորման համաձայնագրերի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցություն տարբեր մասնաբաժիններով: Յուրաքանչյուր մասնաբաժնի համար սահմանված են նախապայմաններ, որոնց իրականացման արդյունքում և տրամադրվում են ֆինանսական միջոցները: Հայաստանի ստրկացումը Եվրոպական Միության (ԵՄ) կողմից իրականացվում է տարբեր ձեւաչափերով՝

- «Աջակցություն Հայաստանում մարդու իրավուքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիր - Ծրագրի ընդհանուր արժեքը 17,275 մլն եվրո է :

- «Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիր - Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն եվրո:

-«Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում`ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիր -Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20,750 մլն եվրո:


Հաջորդ կարևոր պահը՝ հայտարարություն է ՀՀ ԱԳՆ կայքում, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին է։ "Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը եվրոպական հեռանկարի եւ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ուղղությունն է, որը հիմնված է տարածաշրջանային կառույցների եւ կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ընդունված ընդհանուր արժեքների եւ պարտավորությունների վրա»: Հենց այդ պատճառով Հայաստանը 2001թ անդամակցեց Եվրոպայի Խորհրդին։ Չնայած Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին միանալու գործընթացը սկսվել է 1995 թվականին: Հայաստանն արդեն ստորագրել և վավերացրել է Եվրոպայի խորհրդի 62 կոնվենցիան։ Չարաբաստիկ Լանսարոտի կոնվենցիան այդ կոնվենցիաներից մեկն էր, Ստամբուլյան կոնվենցիան ընդունման հերթում է։


Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ ուղղված ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Հայաստանը վավերացրել է Եվրոպայի խորհրդի անդամակցությամբ նախատեսված բոլոր կոնվենցիաները։ Եվրոպայի Խորհրդի քարտուղարության եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությամբ բարեփոխվել են ՀՀ համապատասխան օրենսգրքերն ու օրենքները, այդ թվում՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները:


Համագործակցության տարբեր մեխանիզմների շնորհիվ՝ իրականացվել են մեծ թվով ծրագրեր: Իրագործվում է 2019-2022թթ. գործողությունների ծրագիրը: Այն արտացոլում է ՀՀ կառավարության 2019-2023թթ. ծրագրի գերակայություններն արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, սոցիալ-տնտեսական բարեփոխումների ոլորտներում։ Գործողությունների ծրագիրը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու բարեփոխումների ազգային օրակարգը, այնպես էլ Եվրոպայի Խորհրդի անդամ-պետության իր կանոնադրական պարտավորությունները։


Մի խոսքով, խոսքը երկարաժամկետ Արևմտյան ռազմավարության մասին է, ներքաշել Արևմտյան համակարգի մեջ նախկին խորհրդային հանրապետություններին։ Առաջին փուլը եղավ Մերձբալթյան երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Երկրորդ փուլը պետական հեղաշրջումների կազմակերպումն է եւ իշխանության բռնազավթումը Ուկրաինայում, Մոլդովայում եւ Վրաստանում: Եվ վերջապես երրորդ փուլը հերթը հասավ Հայաստանին։ 2018 թվականին իշխանությունը զավթել են Արևմուտքի խամաճիկները։ Քայլ առ քայլ Արևմուտքը Ռուսաստանի հարևան երկրներից ռուսատյաց երկրների գոտի է ստեղծում։


Հայաստանի Հանրապետությունը Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ-FMI) անդամ է դարձել 1992թ. ապրիլի 28-ին: ԱՄՀ-ն վարկեր է տրամադրում ինչպես ՀՀ կառավարությանը, այնպես էլ ՀՀ Կենտրոնական բանկին: Ամեն անգամ, երբ Հայաստանի կառավարությունը պետական բյուջեի դեֆիցիտ է զգում, դիմում է ԱՄՀ-ին օգնության խնդրանքով։ Վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամը որոշում էր կայացրել փոխանցել Հայաստանին 280 մլն ԱՄՆ դոլար։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ արտակարգ վարկը Հայաստանի իշխանություններին կօգնի զսպել կարճաժամկետ ռիսկերը եւ ռեսուրսներ կտրամադրի COVID-19 համաճարակի անհետաձգելի հումանիտար եւ տնտեսական հետեւանքների լուծման համար: Հիմնադրամի մասնագետների կարծիքով, ընթացիկ իրավիճակը խախտել է Հայաստանի տնտեսական աճի տեմպերը եւ բարենպաստ տնտեսական պայմանները: Ընդ որում, պետք չէ մոռանալ, ոչ պակաս կարեւոր գործոն է, ԱՄՀ-ն սկսում է տրամադրել վարկեր, միայն այն ժամանակ, երբ այս կամ այն երկրի կառավարությունը սկսում է քաղաքականություն վարել՝ ի շահ Արեւմուտքին: Այնպես որ, հենց որ ուկրաինացի ֆաշիստները սկսում են ռմբակոծել և սպանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության խաղաղ բնակչությանը, ԱՄՀ-ն անմիջապես վարկ է տրամադրում Կիևին։ Հենց որ Հայաստանի կառավարությունն ընդունում է Արևմուտքի հերթական հակաժողովրդական կոնվենցիան և համաձայնում է Արցախի հարցի փուլային կարգավորմանը, ԱՄՀ-ն վարկ է տրամադրում, որովհետև Հայաստանի իշխանությունները վարում են արևմտամետ քաղաքականություն։ Կարեւոր է հասկանալ, որ դա անվճար օգնություն, կամ նվեր չէ, խոսքը վարկերի, պետական պարտքերի մասին է, որոնք պետք է վերադարձնել տոկոսներով:


Հարկ է նշել նաև «Հայաստանի բաց երկինք» ծրագրի մասին, որը ֆինանսավորում է նաև ԱՄՀ-ն։ Այս ծրագրի շնորհիվ Հայաստանը, որը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակման մեջ, չունի իր քաղաքացիական ավիացիան։ Մի խոսքով, ԱՄՀ-ն պարտք է տալիս Հայաստանի իշխանություններին, որպեսզի Հայաստանի կառավարությունը պետական շահերին վնասաբեր որոշումներ կայացնի։


Հաջորդ խոշոր պարտատերը Համաշխարհային բանկն է (ՀԲ), որը Հայաստանի Հանրապետության խոշորագույն վարկատուներից մեկն է։ 1992թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանը դարձավ բանկի 168-րդ անդամ պետությունը: Մինչ այժմ բանկի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են 89 նախագծեր (փակ) և 24 նախագծեր ընթացքի մեջ են (ակտիվ): Վարկերը, ինչպես նաեւ բանկի կողմից տրամադրված դրամաշնորհները ներգրավված են եղել տնտեսության տարբեր ոլորտներում (աղետի գոտու վերականգնում, էներգետիկա, տրանսպորտ, Կրթության բարելավում, Գյուղատնտեսություն, Ոռոգման համակարգեր, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգեր, սոցիալական ոլորտ, Պետական կառավարման համակարգի բարեփոխումներ, փոքր եւ միջին ձեռնարկություններ եւ այլն)' նպատակային ներդրումային ծրագրերի ֆինանսավորման եւ պետական բյուջեի անմիջական դեֆիցիտի նպատակով: Թարմ օրինակը, 2019 թվականի դեկտեմբերին, Երեւանում, հանդիսավոր պայմաններում բացվել է բնակչության սոցիալական ծառայության կենտրոնը, որտեղ նախարար Զ. Բաթոյանը հայտարարել է. «Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ մենք համալիր սոցիալական ծառայությունների տարածքային հերթական կենտրոնն ենք բացում Երևանում, որը պետք է ծառայություններ մատուցի տարեկան ավելի քան 15.000 քաղաքացու։ Մեզ համար շատ կարևոր է ՀՀ քաղաքացու համար արժանապատիվ աշխատանքի պայմաններ ստեղծելը, ինչպիսիք ստեղծված են այստեղ։ Շնորհակալ եմ Համաշխարհային բանկին այս նպատակով ՀՀ կառավարության կողքին լինելու համար, որովհետև մենք այսպիսի կենտրոններ պետք է ունենանք Հայաստանի բոլոր մարզերում»:


Ճիշտ էր, մեծ գրող Ա. Իսահակյանը երբ ասում էր, որ. «Մենք ունենք անբուժելի ռոմանտիզմ դեպի Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի, իբր, ազատության եւ մարդասիրության երկրներ: Իրականում Ֆրանսիայում միայն պատերին է գրված "Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն" բառերը, և ինչ անում են , ինչ արվումա, անում ու արվում է այդ հասկացությունների դեմ, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում»: Իսկապես, հայ քաղաքական գործիչների ստրկամտությունն ու խոնարհումը սահմաններ չունի։ Պետք է ազատվել այդ ստրկամտությունից և այդ ռոմանտիզմից ։


Այս բոլոր օրինակները հասանելի են ՀՀ նախարարությունների կայքերում՝ 2018 թվականի պետական հեղաշրջումից հետո, վարչապետ Ն. Փաշինյանի կառավարությունը հանրությունից թաքցնում է բանակցությունների բովանդակության, հանդիպումների, պլանների, ծրագրերի, Արևմուտքի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Օրինակ՝ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին, որը ֆինանսավորվում էր Արևմուտքի կողմից , կոնկրետ Մեծ Բրիտանիայի կողմից ։


Այս բոլոր օրինակները ցույց են տալիս Հայաստանի թուլության, ոչ կենսագործունեության, գաղութային բնույթի ամբողջ էությունը։ Հենց Արևմուտքն է ուղղորդում և ղեկավարում Հայաստանում տեղի ունեցող բոլոր քաղաքական գործընթացները։ Հենց Արեւմուտքն է ցույց տալիս հայերին, թե ի՞նչ օրենքներով պետք է ապրի, ինչպես պետք է աշխատել, ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես պետք է վարել վիճակագրությունը, թե ինչպես իրականացնել ֆինանսներ, բնապահպանություն, դատական բարեփոխումներ, եւ այլն, եւ այլն, հասել են նրան, որ Արեւմուտքն է ցույց տալիս հայերին ինչպես դաստիարակել երեխաներին: Մի խոսքով, առանց Արևմուտքի Հայաստանի կառավարությունն ընդունակ չէ և քայլ անել։


Լիբերալիզմի պաշտպաններն ու արևմտամետ ուժերի կողմնակիցները Հայաստանի նկատմամբ արևմտյան գերիշխանությունը քարոզում են ինչպես ,"քաղաքակրթական առաքելություն», որն իբր նպատակ ունի հետամնաց հայ ժողովրդին դուրս բերել առաջընթացի և ինքնուրույն զարգացման ուղի։ Իրականում Արևմուտքը Հայաստանին տնտեսական հետամնացության է մատնում, իսկ երկրի բնակչությանը՝ չտեսնված ճնշման ու կախվածության, տգիտության ու աղքատության։ Արևմուտքն օրինական կերպով թալանում է Հայաստանը տարեկան միլիարդավոր դոլարներով։ Պղինձ եւ մոլիբդեն՝ բորսայական ապրանքներ, որքան էլ արտադրես, ամբողջությամբ կվաճառվի։ Հայաստանում է մոլիբդենի համաշխարհային պաշարների 7,5%-ը, դրա արժեքը 25.000 դոլար է, մեկ տոննա, պղնձի գինը 4-6 հազար դոլար: Արտասահմանյան մասնավոր ընկերությունները խտանյութը կամ սև պղինձը վաճառում են կոպեկով, արտահանում այլ երկրներ, ու դրանք մշակվում են, օրինակ, Գերմանիայում և ամբողջ հավելյալ արժեքը ստանում է Արևմուտքը։ Հայաստանում կարելի էր հալլել, դա արվում էր խորհրդային տարիներին, իսկ ամբողջ շահույթը գնում էր պետության բյուջե, որը կառուցում էր տներ, հիվանդանոցներ, դպրոցներ, ճանապարհներ ու կամուրջներ, վճարում բարձր աշխատավարձեր ու թոշակներ։ Այսօր ամբողջ շահույթը գնում է մասնավոր ընկերությունների արեւմտյան գրպանները, իսկ պետությունը ստիպված է վարկեր վերցնել, դառնալ պարտապան, բոլորը կառուցվում են արեւմտյան վարկերի վրա ' կամուրջներ, ճանապարհներ, տների, դպրոցներ: Պետական բյուջեն ձևավորվում է Արևմտյան վարկերից, Հայաստանը գտնվում է պարտքային կառույցում, վճարում են ցածր աշխատավարձեր ու թոշակներ։ 2018 թվականի պետական հեղաշրջումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին հրահանգեց փակել Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը՝ բնապահպանությանը վնաս պատճառելու պատրվակով։ Նույնությամբ կրկնել է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը։ 90-ականների սկզբին կատարելով Արևմուտքի պահանջները, Տեր-Պետրոսյանը նույնպես հրամայեց փակել շատ ձեռնարկություններ, իբր թե էկոլոգիայի վնասի պատճառով։ Դրանով առաջին անգամ ստեղծեց գործազուրկների բանակը։ Հայ քաղաքական գործիչների ստրկամտությունն ու խոնարհումը Արևմուտքի, առաջին հերթին՝ Եվրոպական Միության և ԱՄՆ-ի առջև, նվաստացնում են հայ ժողովրդի արժանապատվությունը։


Ավգուստ Բեբելը ասել է. «ինչ մեզ խորհուրդ է տալիս թշնամին, դա վնասակար է մեզ համար»: Եկել է վերջապես ժամանակը. Արևմուտքի 30-ամյա Հայաստանի խնամակալության գիծը գցելու ժամանակը։ Ճշմարտությունն այն է, որ առանց Արևմտյան կապիտալի և արևմտյան հրամանի՝ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն որևէ բան անել։ Հայաստանի իշխանությունները վախենում են այդ ճշմարտությունից, թաքնվում են այդ ճշմարտությունից և մտածում են, որ ճշմարտությունն էլ կարելի է թաքցնել։ Ճշմարտությունն այն է, որ Հայաստանի վիճակը լիբերալների տիրապետության 30 տարիների ընթացքում վատացել է, երկիրը հանգեցրել է լիբերալ ցեղասպանության և կործանման։ Երբ օսմանյան իշխանությունները ստեղծում էին կյանքի անտանելի պայմաններ, հայ բնակչության գոյատևման համար՝ ստիպելով հայերին իսլամ ընդունել կամ արտագաղթել, նրանք, ովքեր չէին համաձայնում, ենթարկվում էին ցեղասպանությունների։ Այսօր Հայաստանի կառավարությունը, արևմտյան կուրատորների ցուցումով, երկրի բնակչության համար կյանքի անտանելի պայմաններ է ստեղծում՝ ստիպելով նրանց արտագաղթել այլ երկրներ։ Հանրապետության 3.7 մլն բնակչությունից 1991թվականին, 2020 թվականին երկրում մնացել է 2.9 մլն բնակչություն: Արտագաղթն ու դեգրադացիան շարունակվում են։ Արևմտյան խորհուրդների և ցուցումների, շուկայական տնտեսության գերիշխանության 30 տարիների ընթացքում Հայաստանը չկարողացավ մոտենալ Սոցիալիստական Հայաստանի տնտեսական ցուցանիշներին ճգնաժամային 1989թ.: Շուկայական տնտեսությունը (կապիտալիզմը) Հայաստանում գոյություն ունի Արևմտյան կապիտալի քաղաքական և ֆինանսական աջակցության հաշվին։ Այն ունի թույլ հիմք եւ թույլ բնույթ:


Ժամանակն է հասկանալ , թե, այսպես կոչված, «աշխատանքը» խորհրդարանի եւ կառավարության կողմից, կայանում է նրանում, վերցնել վարկեր, կատարել Արևմուտքի հրամանները եւ խաբել ժողովրդին՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է:

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page