top of page

Աշխարհի հայերը նշեցին Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 100-ամյակը

Հազարավոր հայեր և նրանց ժառանգներն ամբողջ աշխարհում նոյեմբերի 29-ին, նշեցին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն հռչակվելու հարյուրամյակը:


Հազարավոր հայեր և նրանց ժառանգներն ամբողջ աշխարհում նոյեմբերի 29-ին, նշեցին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն հռչակվելու հարյուրամյակը: Այդ առիթով Արգենտինահայ Մշակութային Միության կողմից կազմակերպված աննախադեպ միջոցառման ընթացքում Հայաստանից և սփյուռքի համայնքներից տասնյակ առաջնորդներ և ակտիվիստներ ZOOM հարթակի միջոցով միասնորեն նշեցին կարևորագույն այս տարեթիվը: Միջոցառումնը ուղիղ հեռարձակվում էր Facebook –ում և YouTube- ում, որտեղից միջոցառմանը հետևում էին հարյուրավոր մարդիկ:


Արգենտինահայ Մշակութային Միության նախաձեռնությանը հաջողվեց միավորել ավելի քան տասնհինգ երկրներում բնակվող հայերի, որոնք բոլորն էլ իրենց ելույթներում նշեցին, որ այսօր սոցիալիզմը շարունակում է մնալ մարդկության և հայ ժողովրդի խնդիրների լուծման միակ ճանապարհը:


Տասնյակ տարբեր տարիքի տղամարդիկ և կանայք, կոմունիստներ, սոցիալիստներ, մարքսիստներ, հնչակյաններ, հեղափոխականներ և առաջադիմականներ Հայաստանից, Արգենտինայից, Ուրուգվայից, Բրազիլիայից, Լիբանանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից և այլ երկրներից, իրենց ելույթներում կարևորեցին հայ ժողովրդի զարգացման համար այն վճռական նշանակությունը, որ ունեցան սոցիալիստական յոթ տասնամյակները և Խորհրդային Միությանը Հայաստանի անդամակցությունը:


Մասնակիցները համաձայնվեցին, որ 1920 թ. Նոյեմբերի 29-ը կանգնեցրեց երիտթուրքերի ցեղասպան ծրագրից սկիզբ առած տոտալ բնաջնջման վտանգը, երաշխավորեց ժողովրդի գոյությունը և ամրապնդեց գործող՝ բայց թույլ ազգային պետությունը` վերածելով այն ամուր պետականուության, որ իր զարգացումն ոււղեց ի նպաստ ամբողջ հասարակության բարգավաճման:


Շատերը պատմական փաստերով և կոնկրետ օրինակներուվ խոսեցին հեղափոխությունից առաջ հայ բնակչության կենցաղային պայմանների և այն մասին, թե ինչպես էին այդ ողբերգական և ցավալի օրերն աստիճանաբար վերածվում ազգային և սոցիալական վերածննդի իսկական օրերի:


Նշվեց, թե որքանով է հակասական 1918 թ. Մայիսի 28-ի՝ Առաջին Հանրապետության կարևորությունը: Փևի մեջ, իրոք, կարծես դժվար գերագնահատելի է, սակայն բոցանդակությո՞նը: Առաջին Հանրապետությունն իր խորքում ծնվել է 1915 թ. Ցեղասպանությունն իրականացրած նույն թուրք կառավարիչների հովանու ներքո: Որքանո՞վ է արդարացի պաշտոնապես նշվում են նրան երնշել է-ին հանրապետության ստեղծումը երգ ու պարով, ցնծությամբ ու ամպագորգոռ ելույթներում հիացմունք ու գովեստներ շռայլելով դժվարին, կորուստներով լի երկու տարիներին, մինչդեռ 1920 թ. նոյեմբերի 29-ին ծնված Երկրորդ հանրապետությունը ոչ միայն չի հիշում որպես Հայրենիքի օր, այլև այսօր այն շարունակում է մնալ համակարգված հարձակումների զոհ, հիմնականում հայ ազգայնական հոսանքների հետ կապված հատվածների, որոնք շարունակում են իրենց կեղտոտ արշավը՝ հիմնվելով ստերի և իրականության խեղաթյուրման վրա:


Միջազգային միջոցառման ընթացքում նշվեց նաև, որ Խորհրդային Հայաստանը կարողացավ հասնել այդ յոթ տասնամյակների կայուն զարգացման շնորհիվ Խորհրդային Միության անդամակցության պայմաններում ձեռք բերած խաղաղության և այլ խորհրդային այլ ժողովուրդների հետ հաստատված եղբայրական կապերի, շնորհիվ այնպիսի համերաշխության և համագործակցության, որ նախկինում գոյություն չէր ունեցել միջազգային մասշտաբով: Այդ պատճառով նշվեց, որ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունն ու ապագա զարգացումը մեծապես կախված է այլ ժողովուրդների հետ համերաշխությունից ու համագործակցությունից՝ հիմնականում և, հատկապես այդ տարածաշրջանում և, այդ առումով, հայկական համայնքների ձախ հատվածներն ու անհատները կարևոր դեր ունեն:


Վերջապես, բոլոր մասնակիցները համաձայնվեցին, որ ներկայումս մարդկությունը գտնվում է կոնկրետ երկընտրանքի առջև. սոցիալիզմ կամ՝ բարբարոսություն և, որ յուրաքանչյուր ոք իր երկրում պետք է կրկնապատկի իր ջանքերը, որպեսզի իր ամենօրյա գործունեությամբ կարողանա նպաստել նաև հայ ժողովրդի մղած պայքարին՝ 30 տարի առաջ կորցրած ճանապարհը վերսկսելու և երկիրը ոտքի կանգնեցնէլու համար:



Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page