Ի՞նչ է տվել Լենինի խորհրդային իշխանությունը հայ ժողովրդին
Ուշադիր կարդացեք, սրանցից շատ բան դուք արդեն կորցրել եք և դեռ կորցնելու եք...
Աշոտ Աբգարյան, Հայաստան
30 հազ. քկմ-ով հայրենիք, երկիրը կողոպտած և թուրքերից զինված օգնություն աղերսող «ազգային-հայրենասերների» թողած 10 հազ. քկմ-ի փոխարեն:
Լոռու, Զանգեզուրի և Ալեքսանդրապոլի վերադարձը Հայաստանին:
Համատարած գրագիտություն մի երկիր, որի բնակչության ավելի քան 80 տոկոսը մինչ խորհրդային կարգերը անգամ տառաճանաչ էլ չէր:
Գիտությունների ակադեմիա, տասնյակ ԲՈՒՀ-եր, օպերա և բալետ, թատրոն, կինեմատոգրաֆ, թանգարաններ, պատկերասրահներ, գրադարաններ, Բյուրական, Մատենադարան, Մետրո, Ատոմակայան, Արփա-Սևան, ցանկը շատ երկար է...
Զանգվածային հայրենադարձություն, 1921-1936թթ. 42 հազար մարդ, 1946-1948թթ համարյա 100.000 մարդ, 1962-1982թթ մոտ 32.000 մարդ, այսպիսով՝ գրեթե 174.000 մարդ: Իսկ մեր ժամանակների «ազգային-հայրենասերների» իշխանության մոտ 30 տարում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 1.000.000 (մեկ միլիոն) մարդ:
Երևանի բնակչությունը ըստ 1897թ ցարական մարդահամարի, հայեր՝ 12.523, ադրբեջանցիներ (թաթարներ)՝ 12.359, ըստ 1926 թ. բոլշևիկյան մարդահամարի, արդեն՝ հայեր՝ 57.259, ադրբեջանցիներ՝ 4.968: Իսկ 1989 թ հայեր՝ 1.100.372: Այսպիսով , Երևանը «հայ» դարձավ հենց խորհրդային տարիներին, նորից հիշեցնեմ՝ «ազգային-հայրենասերների» թայֆեն 1921-ին Քեմալին խնդրում էր օկուպացնել Երևանը, իրենց ողորմելի իշխանությությունը փրկելու համար:
Էլ ինչ են տվե՞լ բոլշևիկները՝ աշխարհում առաջինը՝ 8-ժամյա աշխատանքային օր, առաջինը աշխարհում՝ ամենամյա վճարովի արձակուրդ, առաջինը աշխարհում՝ անվճար հանրակրթություն, անվճար բարձրագույն կրթություն կրթաթոշակով և աշխատանքով ապահովելու պետական պարտավորությամբ, առաջինը աշխարհում՝ երեխաների համար անվճար պիոներական ճամբարներ ու նախադպրոցական հաստատություններ, անվճար մարզական խմբակներ, աշխարհում առաջինը՝ անվճար մասնագիտական-տեխնիկական կրթություն՝ կրթաթոշակով և աշխատանքի տեղավորելու պետության պարտավորությամբ, աշխարհում առաջինը՝ անվճար առողջապահություն, անվճար հանգստյան տների ու առողջարանների ուղեգիր, անվճար բնակարան:
Հիմա այս մասին չեն ցանկանում հիշել, քանի որ այս նախադեպը գրավում է մարդկանց, դառնում է կողմնորոշիչ: Հետպատերազմյան արևմտյան աշխարհը հենց ԽՍՀՄ այս նվաճումներից անհանգստացած ինքն էլ ստիպված եղավ կարևոր սոցիալական զիջումներ անել իր հասարակություններին, ցնցումներից խուսափելու համար:
Լավ նայեք էս թվերին ու փաստերին, եթե դեռ գետինը չեք մտել ամոթից, չնայած, ուր է ձեզ ամոթ (սա ուրացող «ազգային-հայրենասերներին» է վերաբերվում): Հիմա թող իրենք ասեն, թե ինչ են տվել էս 30 տարում:
Comments