top of page

Ինչու է ընդդիմությանը վիճակված միշտ պարտվել Փաշինյանին

Լիբերալ ընդդիմադիր ուժերի գլխավոր խնդիրն այն է, որ չի կարելի դեմ հանդես գալ միայն Փաշինյանի քաղաքականությանը և միաժամանակ հանդես գալ Հայաստանի արևմտյան ինտեգրման օգտին։

Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ


Եվ այսպես, ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները Հայաստանում և իրականացվեցին մասնագետների այն բազմաթիվ կանխատեսումները, որ Փաշինյանը կշարունակի ղեկավարել Հայաստանը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած "Հայաստան" դաշինքի խայտառակ պարտության կապակցությամբ պետք է նշել գլխավոր գործոնը, թե ինչու է ընդդիմությունը պարտվել այս ընտրություններում և ինչու է նրան վիճակված միշտ պարտվել Փաշինյանին։


2018 թվականից սկսած՝ շատ ընդդիմադիր ներկայացուցիչներ, պետական ճգնաժամն այնպես էին ներկայացնում հասարակությանը, որ Հայաստանն իբր անկախ պետություն է, և այն ամենը, ինչ այնտեղ տեղի է ունենում ներպետական գործերում, Արևմուտքը կապ չունի։ Ըստ այդ տրամաբանության, երբ Փաշինյանը զավթեց իշխանությունը, դա տեղի է ունեցել բացառապես ժողովրդի ձեռքերով, առանց Արեւմուտքի միջամտության, ուստի, որպեսզի Փաշինյանին իշխանությունից վռնդել անհրաժեշտ է նաեւ միայն ժողովրդի աջակցությունը: Խոսքն այն մասին է, որ ընդդիմադիր ուժերի շատ ներկայացուցիչներ մի շարք պատճառներով անտեսում են Արևմուտքի դերը ներհայաստանյան պետական գործերում։ Կարծես ինչ-որ մեկը տաբու է դրել այդ թեմայի վրա: Պատճառը, թե ինչու են ընդդիմադիր ուժերն իրենց այդպես պահում, բավական պարզ է, եթե ընդդիմադիր առաջատար ուժերը սկսեն խոսել այն մասին, թե ինչպես է Արևմուտքը միջամտում ներհայաստանյան գործերին, ապա դա կնշանակի որ Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է։ Իսկ դա ձեռնտու չէ, ո՛չ Լ. Տեր-Պետրոսյանին, ոչ էլ Ռ. Քոչարյանին, ոչ Ս. Սարգսյանին, ոչ է առավել եւս Ն. Փաշինյանին: Այս բոլոր ազատական, բուրժուական ուժերին ձեռնտու է պատրանքների մեջ պահել հայ ժողովրդին։ Չէ որ հենց այդ բոլոր քաղաքական գործիչները Լ. Տեր-Պետրոսյանից մինչև Ն. Փաշինյան քայլ առ քայլ Հայաստանը դարձրին արևմտյան կիսագաղութ: Հայ ժողովրդի շատ ներկայացուցիչներ այնքան անկեղծորեն հավատացին այդ պատրանքներին, որ մինչ օրս հավատում են, որ Հայաստանը անկախ պետություն է, որ բոլորը օրենքի առաջ հավասար են, որ բոլորն ունեն հավասար հնարավորություններ և այլն:


Արեւմուտքի հետ ընդդիմության հարաբերությունները կարեւոր բնույթ են կրում, քանի որ կապիտալիստական Հայաստանը արեւմտյան կապիտալիզմի կախյալ երկիր է։ Ընդդիմությունը չի կարող կտրուկ քայլերի գնալ, իշխանությունը զավթել ուժային ճանապարհով և Արեւմուտքի հետ հարաբերությունները փչացնել, քանի որ կհաջորդի Արևմուտքի կոշտ պատասխանը՝ տարբեր պատիժների և պատժամիջոցների տեսքով: Ի դեպ, նույն իրավիճակը տեղի է ունենում Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ այլն, հենց այդ պատճառով Արևմուտքի մի խամաճիկ փոխարինում է Արևմուտքի մյուս խամաճիկին։ Փոխվում են պետությունների ղեկավարների ազգանունները, իսկ արևմտամետ քաղաքականությունը մնում է անփոփոխ: Տեղի ունեցածից հետո, արդեն հստակ կարելի է ասել, Փաշինյանին կփոխարինի նոր "փաշինյանը" (թեկնածուները բազմաթիվ են), այսինքն՝ կգա ժամանակը եւ Փաշինյանը կհեռանա, իսկ նրա ժառանգորդը կշարունակի նրա արևմտամետ քաղաքականությունը:


Ընդդիմության խնդիրը անիրագործելի է, փորձել հասնել իշխանության, այսինքն՝ հեռացնել Արևմուտքի խամաճիկ Փաշինյանին և, միևնույն ժամանակ, չփչացնել հարաբերությունները Արևմուտքի՝ Փաշինյանի տերերի հետ։

Այս դիրքորոշման դրսևորումը դարձավ հասարակության մեջ այն պատրանքային գաղափարի ներդրումը, որ միայն խաղաղ, սահմանադրական եղանակով պետք է շարժվել որպեսզի հասնել նպատակին։ Զինված ապստամբությունը, ազգային ազատագրական շարժումը, պետական հեղաշրջումը, պարտիզանական պայքարը, հեղափոխությունը, դավադրությունները եւ այլ քաղաքական պայքարի մեթոդներ դուրս են մղվել ընդդիմության զինանոցից, թողնելով միայն ընտրությունները՝ որպես պայքարի միջոց:

Այս բոլոր անվերջ և անիմաստ հանրահավաքները, անվերջ ելույթները, բերել են նրան, ինչը մենք հիմա ունենք՝ ընդդիմության պարտությանը: Այսինքն՝ ընդդիմությունն ընդունել է խաղի կանոնները, գործել բուրժուական ժողովրդավարության շրջանակներում: Ընդդիմադիր ուժերը շատ զգուշորեն են արտահայտվում Արևմուտքի քաղաքականության մասին։ Նման դիրքորոշումը ջուր է լցնում Հայաստանի թշնամիների ջրաղացին, քանի որ հասարակության ինքնապաշտպանությունը բթացնում է, կորցնում զգոնությունը, և ժողովուրդը սկսում է թշնամուն ընկալել որպես ոչ թշնամի։ Ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական քաղաքական ուժերը չեն կարող արդար հակաարևմտյան քաղաքականություն եւ ելույթներ ունենալ։ Քանի որ ով էլ լինի այդ լիբերալներից Հայաստանում իշխանության ղեկին, Հայաստանը կլինի Արևմուտքի կիսագաղութը՝ բոլոր իր հետևանքներով:


Ոչ այնքան վաղուց, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լ. Թրեյսին հանդիպել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։ Դեսպան Թրեյսին ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ գործակցությունը։ Դեսպանը նաև շեշտել է կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի կարևորությունը։ Եթե դեսպանի դիվանագիտական արտահայտությունը թարգմանենք հասկանալի լեզվով, դա նշանակում է, որ ԱՄՆ դեսպանը ընդդիմության տղաներին ասում է՝ Արևմուտքը պաշտպանում է Փաշինյանի քաղաքականությունը, քանի որ Փաշինյանը վարում է Արևմուտքին անհրաժեշտ քաղաքականություն, իսկ ընդդիմությունը պետք է չխանգարի ամերիկյան իմպերիալիզմի քաղաքականությանը:


Այժմ Հայաստանում չկա որևէ կազմակերպված քաղաքական ուժ, որն իր ձեռքը կվերցնի արևմտյան ստրկությունից երկիրը դուրս բերելու, նրա ազատությանն ու անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ապագային սպառնացող վտանգները կանխելու պատասխանատվությունը։ Պետք է հրաժարվել պատրանքներից, որ լիբերալ քաղաքական կուսակցությունները կարող են ինչ-որ կերպ դիմակայել Արևմուտքի քաղաքականությանը՝ ի դեմս Փաշինյանի։ Բայց դա չի նշանակում, որ Փաշինյանի ռեժիմն այնքան ուժեղ է, որ երբեք պարտություն չի կրի: Փաշինյանի իշխանությունը նույնքան թույլ է, որքան Սերժ Սարգսյանի իշխանությունը, կգա ժամանակը, եւ Փաշինյանի իշխանությունը հաշված րոպեների ընթացքում կփլուզվի որպես թղթե տնակ:


Լիբերալ ընդդիմադիր ուժերի գլխավոր խնդիրն այն է, որ չի կարելի դեմ հանդես գալ միայն Փաշինյանի քաղաքականությանը և միաժամանակ հանդես գալ Հայաստանի արևմտյան ինտեգրման օգտին։ Դա աբսուրդ է: Եթե դու դեմ ես Փաշինյանի քաղաքականությանը, ուրեմն դու պետք է դեմ լինես նաեւ Արևմուտքի քաղաքականությանը: Իսկ դա ներկայիս լիբերալ կապիտալիստական մոդելում իրատեսական չէ, քանի որ դու Արևմուտքից վարկեր չես կարող վերցնել, որպեսզի հետո քննադատես նրան: Եթե վարկեր ես վերցնում Արեւմուտքից, ուրեմն ընդունում ես նրա պայմանները: Հենց այդ պատճառով էլ ընդդիմությանը միշտ վիճակված է պարտվել Արևմուտքի խամաճիկներին:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page