top of page

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային

Այստեղ կա բացահայտ պետական դավաճանությանը բնորոշ գործողություն, որն տեսանելի է գրեթե բոլորի համար:


Դավիթ Մկրտչյան


Երբ մենք ասում ենք, որ Փաշինյանը միտումնավոր է փորձում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, վերացական գնահատական չենք տալիս:


Օրինակ, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել են Ուկրաինայի Բուչա քաղաք։ Հիշեցնենք, որ ուկրայինացիները Բուչան փորձում են դարձնել ռուսների կողմից, իբր կոտորածների ենթարկված քաղաք, ինչպես որ ադրբեջանցիները նույնը ուզում են անել Խոջալուի մասով:


Հիշեցնենք, որ Տիգրան Տեր-Մարգարյանը նշանակվել էր Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, որպես Արամ Զավենիչի կուսակից, ով Երևանի ավագանիում հանդես է գալիս, որպես ՔՊ-ի դաշնակից քաղաքական ուժ:


Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է նվիրաբերել նաև Բուչայի միջնակարգ բժշկական հաստատություններին։


Եվ որ ամենակարևորն է, Արամ Զավենիչի այս կուսակից-չինովնիկը հայտարարել է հետևյալը.

«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում։ Երևանը և Նոր Նորքի վարչական շրջանը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին։ Այս մարդասիրական օգնությունը մեր համերաշխության մի փոքր մասն է միայն»:


Փաստորեն, հարգելի երևանցիներ, պարզվում է, մենք բոլորս «հպարտանում ենք» ուկրաինացիներով, որ իրենք պայքարում են ռուսական ագրեսիայի դեմ:


-Մենք «հպարտանում ենք» այն ուկրաինացիներով, ովքեր թե՛ առաջին ղարաբաղյան պատերազմում, և թե՛ երկրորդ ղարաբաղյան պատերազմում անվերապահ աջակցել են ադրբեջանցիներին:


Մենք «հպարտանում ենք»  այն ուկրաինացիներով, ովքեր 2020-ին շնորհավորել են Ադրբեջանին՝ հաղթանակի համար:


Մենք «հպարտանում ենք»  այն ուկրաինացիներով, ովքեր աջակցում էին այն ադրբեջանցիներին, ովքեր իրենց հերթին միզում էին սպարապետ   Վազգեն Սարգսյանի արձանի վրա:


Այն որ Արամ Զավենիչը նույնիսկ մարդկային տարրական արժանապատվություն չունի,  ակներև է, բայց դա իր գործն է: Ի վերջո, նման մարդիկ քիչ չեն ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտերկրում:


Սակայն հայ հանրությունը այդ աստիճան պրիմիտիվ չէ, որ չհասկանա, որ Արամ Զավենիչ կոչեցյալը բացահայտորեն աջակցում է Հայաստանի գրեթե բոլոր թշնամիներին և բացասական  դիրքորոշում ունի Հայաստանի բոլոր բարեկամների հանդեպ, քանի որ դրա մեջ կա իր անձնական շահը, որը հակապետական և հակահայկական բովանդակություն ունի:


Այստեղ չկա ո՛չ քաղաքականություն, աշխարհաքաղաքականություն, ո՛չ էլ իբր սեփական տեսակետ ունենալու իրավունքի սկզբունք: Այստեղ կա բացահայտ պետական դավաճանությանը բնորոշ գործողություն, որն տեսանելի է գրեթե բոլորի համար: Քաղաքական այսչափ «սև բիզնեսով» զբաղվելու հարցում Արամ Զավենիչը ոչ մի ամոթ չունի: Որոհետև նա վաղուց է կորցրել իր ամոթի հատկությունը, երբ 100 տոկոսով դավաճանել է իր եղբոր պաշտպանած արժեքները: Իսկ եղբորը դավաճանողը Հայրենիքին կդավաճանի ավելի հանգիստ ձևով:


Բայց դա խնդրի մի կողմն է, մյուս կողմը այն է, որ  չի կարող Հայաստանում ապրող մարդը բոլոր հարցերում ունենալ Հայաստանի բոլոր թշնամիների հանդեպ բարեկամական դիրքորոշում: Դա նշանակում է, որ այս մարդու անձնական շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են մեր թշնամիների շահերի հետ:


Եթե մենք դա ընկալենք, որպես դեմոկրատական դրսևորման ձև, ապա պիտի թույլ տանք  նաև, որ Թուրքիայից և Ադրբեջանից Հայաստան գան գործիչներ, որոնք կհայտարարեն, որ Հայաստանը չպետք է լինի այս տարածաշրջանում:


Չէ՞ որ դա էլ է տեսակետ, որը կարող է գոյության  իրավունք ունենալ: Եթե Արամ Զավինիչը կարող է ապրել Հայաստանում, ապա ինչու՞ թուրք և ադրբեջանցի ազգայնականները իրավունք չունեն նույնպես ապրել Հայաստանում: Ո՞րն է նրանց տարբերությունը:


Մանավանդ, որ իրենք, ի տարբերություն Արամ Զավենիչի, այդչափ լկտիություն չեն ունենա նման ատելությունը հայերի հանդեպ ցույց տալ այսչափ բացահայտորեն: Այդպիսի երևակայություն չեն ունենա, քանզի կհասկանան, որ ամոթ է, որ ապրեն մի երկում և այդ չափ ատելությամբ լցված լինեն այդ երկրի հանդեպ:


Սա առաջին հերթին մեր խայտառակությունն է:  Քանզի հարևան բոլոր ժողովուրդները դիտում են մեր այսօրվա անկման աստիճանը և զարմացած են, որ 3000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը այսչափ անկման մեջ հայտնված կարող է մնալ արդեն  վեց տարի:


Սա՛  է իրականությունը:


Kommentare


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page