top of page

Իրավագիտակցությունը և կապիտալիստական պառլամենտարիզմը

  • hace 5 horas
  • 2 Min. de lectura

Ընտրություններում կապիտալիստների ներկայացուցիչները խոստանում են տալիս բոլոր տեսակի որոշումների, որտեղ հաշվի կառնվեն աշխատավոր ժողովրդի մեծամասնության շահերը, բայց գալով իշխանության՝ նրանք անմիջապես մոռանում են իրենց խոստումների մասին:



Յուրաքանչյուր պատմական ժամանակ և յուրաքանչյուր սոցիալ-տնտեսական համակարգում գոյություն ունի կոլեկտիվ իրավագիտակցության պատկերացում, թե ինչն է ճիշտ և ինչը՝ ոչ, ինչպես պետք է լինի և ինչպես չպետք է լինի: Դատելով Հայաստանում քաղաքական իրավիճակի զարգացումից՝ կարելի է ասել, որ կապիտալիստական պառլամենտարիզմը դեֆորմացրել է բազմաթիվ քաղաքացիների իրավագիտակցությունը:


Այսպիսով, շատ կապիտալիստական երկրներում կապիտալիստների իշխող դասերը օգտագործում են բնակչությանը խաբելու մեթոդը՝ հակաժողովրդական քաղաքականություն վարելու և միևնույն ժամանակ իշխանությունը պահպանելու համար:

Սովորաբար գործը տեղի է ունենում այսպես կոչված ընտրությունների միջոցով, ընտրություններում կապիտալիստների ներկայացուցիչները խոստանում են տալիս բոլոր տեսակի որոշումների, որտեղ հաշվի կառնվեն աշխատավոր ժողովրդի մեծամասնության շահերը, բայց գալով իշխանության՝ նրանք անմիջապես մոռանում են իրենց խոստումների մասին և սկսում են վարել իրենց խոստումներին ճիշտ հակառակ քաղաքականություն՝ գործելով իշխող կապիտալիստական փոքրամասնության շահերից ելնելով: Սա, բնականաբար, հանգեցնում է ժողովրդի վրդովմունքին, քանի որ իրավագիտակցությունը թելադրում է, որ այդպես վարվելը ճիշտ չէ, ճիշտ չէ, որ իշխանությունները մոլորեցնեն մարդկանց և խաբեն ժողովրդին: Եվ հետո, որպեսզի շարունակեն իշխել և հանգստացնել ժողովրդական վրդովմունքը, կապիտլիստները կազմակերպում են հերթական ընտրությունները: Որտեղ ի հայտ են գալիս նոր քաղաքական գործիչներ, որոնք կրկին երկնային մանանա են խոստանում ժողովրդին, հետո գալիս են իշխանության, կրկին բոլորը մոռանում են ու սկսում են իրենց խոստումներին հակառակ քաղաքականություն վարել: Եվ այսպես շարունակվում է ամեն ինչ պարբերական շրջանով, քանի դեռ մի սերունդը չի փոխարինում մյուսին, և արդյունքում ժողովուրդը մոռանում է, որ իրեն քցել են, օգտագործել ու հիմարի տեղ են դրել: Ստախոս քաղաքական գործիչներն էլ իրենց ձևով շարունակում են հարուստ բարեկեցիկ ապրել՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու:


Հայաստանի իշխող դասը՝ Փաշինյանի գլխավորությամբ, արևմուտքից պատճենեց պառլամենտարիզմի այս մոդելը, բայց մեծ սխալով։ Ինչպես հայտնի է Փաշինյանը 2018-ին, 2021-ին ժողովրդին ինչ ասես խոստացել էր, ընդհուպ մինչև այն, որ նա կախարդական փայտիկ ունի, որը կլուծի բոլոր խնդիրները: Եկավ իշխանության, ընդունեց կառավարության գործունեության ծրագիրը և անմիջապես մոռացավ իր բոլոր խոստումների և իր իսկ ընդունած կառավարության ծրագրի մասին, այսինքն՝ կատարեց հերթական պետական հանցագործությունը: Բացի այդ, Փաշինյանի հանցավոր խումբը սկսել էր իր խոստումների և կառավարության ծրագրին հակառակ քաղաքականություն վարել:


Հետո պարզվեց, որ Հայաստանի կապիտալիստական Սահմանադրությունը չի նախատեսում ստախոս կառավարիչներին իշխանությունից հեռացնելու մեխանիզմներ, որոնք չեն իրականացնում իրենց իսկ ընդունած ծրագիրը:

Հիմա Հայաստանի չմո իշխանությունները հերթական ընտրություններն են անցկացնում, ինչպես նախատեսված է կապիտալիստական պառլամենտարիզմի ժամանակ: Սակայն Փաշինյանի սխալն այն է, որ նա արդեն կոտրված քարտ է, նա արդեն օգտագործված պահպանակ է, կապիտալիստական պառլամենտարիզմի կանոնների համաձայն՝ պետք է հայտնվի նոր դեմք, որը կսկսի կրկին խաբել ժողովրդին իր խոստումներով: Հայաստանի քաղաքացիների իրավագիտակցությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի, ճիշտ չէ, որ կառավարությունը, որը խաբել է ժողովրդին, իր իսկ ընդունած կառավարության ծրագիրը չկատարելով, նորից գա իշխանության։

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page