top of page

Գերմանիան գտնվում է ԱՄՆ-ի օկուպացիայի տակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ Գերմանիայում ԱՄՆ զորքերը ինչպես իրավաբանորեն, այնպես էլ փաստացի օկուպացիոն մնում են մինչ օրս:


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Ուսանողների օրվա առթիվ Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ Գերմանիայում ԱՄՆ զորքերը ինչպես իրավաբանորեն, այնպես էլ փաստացի օկուպացիոն մնում են մինչ օրս:


Պուտինը նաև նշել է, -"որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիան բաժանվեց չորս օկուպացիոն գոտիների՝ ամերիկյան, անգլիական, ֆրանսիական և խորհրդային։ ԽՍՀՄ-ը հետագայում իրավաբանորեն ձևակերպեց օկուպացիոն կարգավիճակի դադարեցումը, բայց ԱՄՆ-ը մինչ այժմ դա այդպես էլ չի արել։ Պաշտոնապես և իրավաբանորեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում են գտնվում Ամերիկյան օկուպացիոն զորքերը։ Իսկ իրականում այդպես էլ կա, նրանք այնտեղ շատ են"-, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նաեւ նշել է, որ մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ գիտակցում են իրենց երկրի ոչ բավարար անկախությունը եւ պնդում են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան կորցրել է ինքնիշխան պետության կարգավիճակը:


Այդ ժամանակ հարց է ծագում, եթե Գերմանիան գտնվում է ամերիկյան օկուպացիայի տակ և չունի երկրի անկախ կարգավիճակ, ապա ինչու՞ է Մոսկվան ընդունում Գերմանիան որպես անկախ երկիր: Նույն Պուտինը Մինսկում բանակցություններ էր վարում Գերմանիայի, Ֆրանսիայի հետ Դոնբասում խաղաղության մասին, նրանք բանակցում էին մինչև ուշ գիշեր: Իսկ հիմա Մերկելը, Օլանդը բացահայտ հայտարարում են, որ այդ բանակցություններն անցկացվել են Պուտինին խաբելու համար, որպեսզի ժամանակ ձգեն ուկրաինական բանակի ամրապնդման համար: Ստացվում է, երբ դա ձեռնտու չէ, ապա Գերմանիան անկախ չէ, եւ եթե դա ձեռնտու է, ապա Գերմանիան անկախ է:


Այս ամբողջ պատմությունը վերաբերվում է նաև հայ-ռուսական հարաբերություններին: Մոսկվան համառորեն չի ցանկանում Հայաստանը ճանաչել Արևմուտքի կիսագաղութը, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը երկար ժամանակ չէր ընդունում, որ Ուկրաինան և Վրաստանը գտնվում են Արևմուտքի արտաքին կառավարման ներքո: Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրագույն մարմնի համաձայն խորհրդարանի ընտրությունները՝ 2018 թվականին ֆինանսավորել է Մեծ Բրիտանիան: Բայց ոչինչ, ինչպես Գերմանիայի, Վրաստանի, Ուկրաինայի դեպքում, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Կգա ժամանակը, երբ Ռուսաստանի ղեկավարությունը կհայտարարի, որ Հայաստանը կառավարվում է Արևմուտքի կողմից: Բայց դա կլինի ուշ և բոլորովին անօգուտ քայլ:


Սա մեզ իրավունք է տալիս պնդելու, որ ռուսական քաղաքականությունն իր անհեռատեսությամբ աջակցում է Արևմուտքի նեոգաղութատիրական քաղաքականությանը: Ձեւացնել, խաբել ժողովուրդներին, թե Արեւմուտքի գաղութային երկրներն անկախ են, ի վերջո ֆիասկոյի է հանգեցնում: Իհարկե, կան տնտեսական և առևտրային շահեր, բայց ինչու պետք է անպայման դիվանագիտական հարաբերություններ ունենալ, եթե կարելի է սահմանափակվել առևտրային կապերով։

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page