Գերմանիան պատերազմում է Ռուսաստանի դեմ
Այս տեսակի ագրեսիվ հայտարարություններին պատասխանը պետք է լինի կոշտ ու ադեկվատ:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Ինչպես ճիշտ ասում էր հայտնի հայ գրող Ավետիք Իսահակյանը, -"Եվրոպան գազան է և ավազակ", օրերս հերթական անգամ դա հաստատվեց: Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ի նիստում իր ելույթի ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը հայտարարեց, որ "Եվրոպայի երկրները պետք է միասին օգնություն ցուցաբերեն Ուկրաինային, այլ ոչ թե խաղան "գտիր մեղավորին" խաղը։ Որովհետև մենք պատերազմում ենք Ռուսաստանի դեմ, ոչ թե միմյանց":
Սա ուղղակի մարտահրավեր է ոչ միայն Ռուսաստանին, այլ բոլոր նրանց, ում պապերը կռվել են Հայրենական մեծ պատերազմում, այդ թվում՝ հայ ժողովրդին: Բնականաբար այս տեսակի ագրեսիվ հայտարարություններին պատասխանը պետք է լինի կոշտ ու ադեկվատ: Գերմանիայի քաղաքական գործիչները հնազանդորեն կատարում են իրենց ամերիկյան իմպերիալիստական տերերի կամքը: Աշխարհի երկրները ստրկացնելու ամերիկացիների գլոբալիստական ծրագրերում Գերմանիան բորբոքողի դեր է խաղում: Գերմանացի քաղաքական գործիչներին, որոնց իբր ընտրել է գերմանացի ժողովուրդը, բնավ չի հետաքրքրում գերմանացիների շահերը: Օրինակ, -"Եթե ես Ուկրաինայի ժողովրդին խոստացել եմ, որ մենք ձեզ հետ կլինենք այնքան, որքան ձեզ հարկավոր կլինի, ես ցանկանում եմ կատարել այդ խոստումը։ Կարևոր չէ, թե ինչ են մտածում իմ գերմանացի ընտրողները", -Չեխիայում "Ֆորում 2000"-ի ելույթի ժամանակ հայտարարել է նույն Բերբոկը։
Ցավոք, Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, հետևողականորեն Հայաստանը վերածում են Գերմանիայի: Բայց ոչ թե աշխատավարձերի ու կենսաթոշակների առումով, այլ ԱՄՆ-ին ստրկամիտ խոնարհվելու, սեփական շահերն անտեսելու առումով: Հայ ժողովուրդը պետք է հստակ հասկանա, որ եթե ուզում է ապրել Արևմուտքի ստրուկի պես, վարկեր ստանալ և հակահայկական քաղաքականություն իրականացնել, ապա դա նշանակում է գնալ լիբերալ-կապիտալիստական քաղաքական գործիչների հետևից: Դե, իսկ եթե հայ ժողովուրդն ուզում է ապրել արժանապատիվ ազատ, ինքնուրույն կյանքով, անել այն, ինչ ձեռնտու է ժողովրդին, այլ ոչ թե Վաշինգտոնի քեռի Սեմի, ապա պետք է գնալ սոցիալիստների հետևից։ Կամ կապիտալիզմը կամ սոցիալիզմը, ահա երկու հակադիր հասարակական քաղաքական համակարգեր:
Այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, տեղի է ունենում ռուսական լիբերալ քաղաքականության շնորհիվ: Ռուսաստանը ստանում է իր անհեռատես քաղաքականության պտուղները: Հոնեկերի դավաճանությունը, զորքերի դուրսբերումը ԳԴՀ-ից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ միավորման քողի տակ, պարզապես գրավեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, ՆԱՏՕ-ի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին և այլն, այս բոլոր գործոնները ձևավորեցին այն պատկերը, որը հիմա տեսնում ենք:
Comments