top of page

Մանկավարժին ավելի մեծ պահանջներ են ներկայացվում, քան՝նախարարին



Գայանե Հովսեփյան, Վանաձոր, ազատ լրոգրող, բլոգեր


Մենք հիմա ի՞նչ ենք տեսնում․ մենք հիմա տեսնում ենք, որ մանկավարժի թափուր հաստիք զբաղեցնելու համար (որի առթիվ տարիներ շարունակ հեղեղված է Լոռու մարզային պաշտոնաթերթը), կամ բարձր աշխատավարձի արժանանալու համար (ինչպես պահանջում է կառավարությունը), ավելի մեծ պահանջներ են ներկայացվում, քան՝ նախարար դառնալու համար։


Ահա թե ինչու, մանկավարժի մեծաքանակ թափուր աշխատատեղեր են առկա երկրում, ու դպրոցներում ավելի շատ՝ սովետական մանկավարժական կրթություն ստացած տարեցներն են, որովհետեվ նրանք իրենց գործի նվիրյալներ են, ու հիմա ինչ, այդ նվիրյալներն է՞լ պետք է ատեստացիայի ենթարկվե՞ն, որպեսզի բարձր աշխատավարձի արժանանան․․․


Նախարար, օմբուդսմեն․․․ հասկացանք, քաղաքական պորտֆելներ են, բայց դա նշանակում է, որ պետք է պարտադիր երիտասարդ ու անփորձ լինե՞ն․․․ Մի հատ տեսեք ովքեր էին քաղավիացիայի վարչության պետը (վերջերս վերջապես հրաժարական տված եվ իր քառամյա պաշտոնավարման ընթացքում 2 անգամ ֆիզարձակուրդ գնացած․․․․), առողջապահության նախարարը, հիմա արդեն՝ նաեւ գլխավոր դատախազի թեկնածուն․․․ բոլորը երիտասարդ կանայք են, մինչդեռ նրանց տրված պաշտոնները փորձառություն են պահանջում՝ մասնագիտական գիտելիքներից բացի։


Կամ որտե՞ղ է լսված, որ մի պատմաբանն զբաղեցնի Պաշտպանության նախարարի, մյուսն պատմաբանն էլ՝ արտգործնախարարի պաշտոնը։


Ակնհայտ է, որ "Վրաստանի վարդերի հեղափոխության" չստացված մոդելը փաթաթել են Հայաստանի վզին․ որովհետեվ ինչքան կառավարումը վատ, էնքան՝ դրսի ուժերի համար լավ, ինչքան երիտասարդ, այնքան՝ հարմարվող "դրսի" ազգակործան ծրագրերին։


-----

Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023-LVA-02.jpg

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page