Նորվեգիան արգելել է ռուս զբոսաշրջիկների մուտքը երկիր
Եթե Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ, ուրեմն Հայաստանն էլ պետք է պայքարի Ռուսաստանի դեմ:
Ռուսաստանի դեմ Արեւմուտքի հակամարտության շարունակական խորացման ֆոնին Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի քաղաքացիների համար զբոսաշրջության նպատակով մուտքն արգելելու մասին: Նորվեգիայի կառավարությունը նոր սահմանափակումները բացատրել է Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությամբ: Ռուսաստանի քաղաքացիների համար զբոսաշրջության նպատակով մուտքն արդեն արգելել են Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը և Չեխիան: Թվում է, թե բնորոշ նորություն է, և ինչ կապ ունի այստեղ Հայաստանը, սակայն այս ամենն ուղղակիորեն առնչվում է և Հայաստանին, և հայկական Սփյուռքին:
Նախ, Հայաստանի կապիտալիստական ղեկավարությունը սկսած 1991 թվականից մինչև այսօր վարում է Արևմուտքի և առաջին հերթին Եվրոպական Միության հետ ինտեգրվելու քաղաքականություն։ Այս գործում մեծ ներդրում ունի արևմտյան խամաճիկի՝ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը: Հայ լիբերալների հակաժողովրդական, հակապետական քաղաքականության շնորհիվ Հայաստանը վերածվել է մանրադրամի Արևմուտքի ձեռքում, ուստի երբ Հայաստանը կանդամակցի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին միայն ժամանակի հարց է:
Երկրորդ՝ եթե Հայաստանն Արևմուտքի հետ է, ապա դա ավտոմատ նշանակում է, որ Հայաստանը պետք է կատարի այն ամենը, ինչ կասի Արևմուտքը։ Եթե Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ, ուրեմն Հայաստանն էլ պետք է պայքարի Ռուսաստանի դեմ:
Երրորդ՝ ակնհայտ է, որ ամեն ինչ գնում է նրան, որ Հայաստանի իշխանությունները նույնպիսի արգելք կընդունեն ռուս զբոսաշրջիկների մուտքի, ռուսական հեռուստատեսության արգելքի, ռուսաց լեզվի արգելքի, ռուսական մշակույթի արգելքի և այլն, մի խոսքով այն ամենը, ինչ արվում է արևմտյան երկրներում։
Սա նշանակում է մեկ բան՝ Հայաստանի արևմտամետ իշխանությունները պատրաստվում են հայրենազրկել ռուսաստանաբնակ երկու միլիոն հայերին: Խզել հայ-ռուսական ավանդական եղբայրական հարաբերությունները:
Ընդ որում, սխալ է ուշադրությունը կենտրոնացնել այն բանի վրա, թե ինչպես են ծաղկում առեւտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև, այսինքն՝ որքան ձեռնտու է երկու կողմերին էլ լավ հարաբերություններ ունենալ, թե իբր խելամիտ չէ նման շահավետ հարաբերություններ ունենալ, եւ դրանից հետո գնալ հարաբերությունների խզման: Սխալ է, որովհետև Արևմուտքի խամաճիկները, որոնք կոչվում են "Հայաստանի ղեկավարություն", բացարձակապես թքած ունեն Ռուսաստանի հետ այդ առևտրային տնտեսական օգուտների վրա։ Դրանք ծառայում են ոչ թե Հայաստանի, այլ Արևմուտքի շահերին։ Փաստացի ամեն ինչ նման է Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի իրավիճակին, որտեղ արևմտամետ խամաճիկները Ռուսաստանի հետ տնտեսապես շահավետ հարաբերությունների փոխարեն գերադասեցին ծառայել Արևմուտքի շահերին:
Comments