top of page

Օձը ցույց չի տալիս իր ոտքերը

Նմանապես գործում են անգլոսաքսերը, որպեսզի թաքցնեն իրենց թշնամական նպատակները, անգլիացիները մանիպուլյացիայի խորամանկ մեթոդներ են կիրառում։


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Ձգտելով պահպանել և ընդլայնել իր քաղաքական և տնտեսական գերիշխանությունը, զսպել ժողովուրդների ազատագրական շարժումների վերելքը, շարունակել նեոկոլոնիալիզմի իր քաղաքականությունը՝ Արևմուտքը նոր ռազմավարական ձևեր է ստեղծում բնակչությանը խաբելու համար: Ինչպես ասվում է ժողովրդական առակում, "օձը երբեք չի ցույց տալիս իր ոտքերը": Նմանապես գործում են անգլոսաքսերը, որպեսզի թաքցնեն իրենց թշնամական նպատակները, անգլիացիները մանիպուլյացիայի խորամանկ մեթոդներ են կիրառում։


Նախ պետք է ասել, որ Արևմուտքը Հայաստանի իր արևմտամետ քաղաքական ուժերի միջոցով սուտ է տարածում՝ պնդելով, թե Հայաստանը Ռուսաստանի գաղութն է, որ պետք է ընդունել թուրքական պայմանները և ազատվել ռուսական ռազմա բազաներից, և ընդհանրապես ավելի լավ է ինտեգրվել Արևմուտքին, քան գործ ունենալ Ռուսաստանի հետ։


Եթե Արեւմուտքը ֆինանսավորում է այդ հակառուսական տրամադրությունները, ուրեմն նա որոշակի նպատակ ունի: Բացի ավանդական նպատակներից՝ ամբողջությամբ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, Արևմուտքը նաև այլ նպատակ է հետապնդում։ Խոսքը նրա մասին է, որ Արևմուտքը նման քաղաքականությամբ հանրությունից թաքցնում է գործերի իրական վիճակը , թաքցնում է իր քաղաքական գերիշխանությունը Հայաստանի նկատմամբ՝ ամեն ինչ բարդելով Ռուսաստանի վրա։


Այսպիսով, կառուցվել է մի տեղեկատվական համակարգ, որտեղ փաստացի Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է, սակայն Հայաստանի, Արևմուտքի և Ռուսաստանի ամբողջ տեղեկատվական դաշտը գործն այնպես է ներկայացնում, կարծես Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է կամ գաղութը։ Օրինակ՝ իշխանամետ քաղաքական ուժերն այնպիսի տեղեկություններ են տարածում, որ Ռուսաստանը "խեղճ" Փաշինյանին ստիպել է Արցախն Ադրբեջանին փոխանցել, որ Ռուսաստանը թույլ չի տվել , որ Հայաստանը հաղթի 2020 թվականի պատերազմին, որ ռուսական զենքը որակյալ չէր, ուստի Հայաստանը պարտվել է, և այլ հիմարություններ։ Ինչի համար է Ռուսաստանն այդ խաղերը խաղում Արևմուտքի հետ, դա այլ հարց է, գլխավորն այն է, որ Արևմուտքին ոչ ոք առանձնապես չի քննադատում, ոչ ոք առանձնապես կոչ չի անում ազատվել Արևմուտքի ազդեցությունից, գործակալներից և խամաճիկներից:


Արևմտյան գաղութային բնույթի ողջ էությունը հասկանալու համար բավական է դիտել ՀՀ կառավարության կայքը։ Անհնար է թվարկել պետության բոլոր այն ոլորտները, որտեղ Արևմուտքը ներկա չլինի։


Արևմուտքն ամենուր է. ոստիկանական մեքենաներից մինչև մաքսային սարքավորումներ, դատական բարեփոխումներից մինչև կամուրջների վերանորոգում, այդ թվում նաև 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ֆինանսավորում։

Քաղաքականությունից հեռու մարդկանց համար կարող է թվալ, թե Արևմուտքը զբաղվում է բարեգործությամբ, փող է բաժանում ձախ և աջ, օգնում է Հայաստանին: Իրականում Արևմուտքը հանրությանը խաբելու համար փոքր գումար է ներդնում, իսկ վերցնում է երկու, երեք անգամ ավելի մեծ գումար, քան ներդրել է։ Մինչ այժմ տեղեկություն չկա, թե Արևմուտքը Հայաստանից որքան մլրդ դոլարի ոսկի է արտահանել ԱՄՆ:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page