top of page

Փաշինյանն անտեսում է Հայաստանի շահերը, ծառայում է ԱՄՆ-ի շահերին, իսկ դրա դիմաց ստանում է Արևմուտքի վարկերը և աջակցությունը

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • 2 ene 2024
  • 2 Min. de lectura

Արեւմուտքն ամեն կերպ փորձում է խանգարել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին:



Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Սանկտ Պետերբուրգում մասնակցելով Եվրասիական տնտեսական միության նիստին՝ հայատյաց Փաշինյանը հերթական անգամ հանդես է եկել հակառուսական ելույթով,- "Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ":


Այս կարճ մեջբերման մեջ ի հայտ է գալիս Փաշինյանի էժանագին քաղաքական խամաճիկային էությունը: Ըստ էության, նա այդ հայտարարությամբ կրկնեց Արևմուտքի իր հովանավորների հակառուսական մտքերը: 2012թ. դեկտեմբերի 7-ին Դուբլինում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրման գործընթացին հակազդելու ԱՄՆ մտադրության մասին: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները փորձում են վերակենդանացնել Խորհրդային Միությունը: "Մենք որոշակի տեղաշարժ ենք նկատում տարածաշրջանի խորհրդայնացման ուղղությամբ", -պնդում էր Քլինթոնը։  -Բայց, իհարկե, այդպես չի կոչվի։ Այն կկոչվի Մաքսային միություն, կկոչվի Եվրասիական միություն կամ նման մի բան։ Մենք գիտենք, թե որն է նպատակը, և մենք փորձում ենք արդյունավետ ուղիներ մշակել, թե ինչպես դանդաղեցնել այն կամ կանխել այն":


Այսպիսով, հետխորհրդային հանրապետությունների ներքին գործերին ակտիվ միջամտությունը, պետական հեղաշրջումների իրականացումը և արևմտամետ խամաճիկային ռեժիմների հաստատումը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու Արևմուտքի ռազմավարություններից են։  Արեւմուտքն ամեն կերպ փորձում է խանգարել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին: Նպատակը մեկն է՝ Փաշինյանի տիպի արևմտամետ խամաճիկներ դնել, ամեն կերպ դանդաղեցնել հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացները, փչացնել հայ- ռուսական ավանդական բարեկամական հարաբերությունները, տարածել ռուսատյացության քաղաքականությունը և այլն:


Այս պատմության մեջ ուշագրավն այն է, թե ինչպես է Ռուսաստանը՝ ի դեմս նախագահ Վ. Պուտինի, հանգիստ հանդուրժում այս ամենը և ամենակարևորը թույլ է տալիս, որ Արևմուտքը հետխորհրդային հանրապետությունները դարձնի հակառուսական ճամբար:

Commenti


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page