top of page

Փաշինյանը հարված է հասցնում հայ-ռուսական միության կողմնակիցներին

Որքան բարձր են բղավում ժողովրդի առաջ ինքնիշխանության մասին, այնքան ավելի էժան են այդ նույն ինքնիշխանությունը վաճառում փակ դռների հետևում։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


"ՀՀ արդարադատության նախարարությունն", ավելի ճիշտ Փաշինյանի գրպանաին արդարադատության նախարարությունը, առաջարկում է լրացումներ կատարել Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածում (տարածքային ամբողջականության խախտում): Փոփոխությունները նախատեսում են քրեականացնել կոչերը կամ գործողությունները, որոնք ուղղված են ինքնիշխանության մերժմանը կամ մասնակի սահմանափակմանը:


Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը Արևմուտքի կիսագաղութն է, արդարադատության նախարարության նման առաջարկը առաջացնում է իսկական ծաղր ողջախոհության նկատմամբ։

Միանգամայն ակնհայտ է, որ իշխող հանցավոր խունտան՝ Փաշինյանի գլխավորությամբ, որը Հայաստանի պետական շահերը վաճառում է ձախ ու աջ, Հայաստանի տարածքները հանձնում է թշնամուն, իրավական հող է նախապատրաստում բռնաճնշումների համար այն քաղաքական ուժերի դեմ, որոնք կողմ են Ռուսաստանի հետ Հայաստանի ինտեգրմանը, որոնք կողմ են հայ-ռուսական միությանը, ինչպես որ ունեն Ռուսաստանն ու Բելառուսը։


Հաշվի առնելով Փաշինյանի արևմտամետ քաղաքականությունը, Արևմուտքի ֆինանսական և քաղաքական աջակցությունը Փաշինյանի ռեժիմին, ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը արտաքին քաղաքականության վերաբերյալ, մասնավորապես, -"Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է եվրոպական ընտանիքին մերձեցումը՝ հենվելով եվրոպական կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների և ընդհանուր արժեքների վրա":


Համոզված եղեք, որ այս օրենքը չի վերաբերվելու արևմտամետ ուժերին, Փաշինյանի և նրա արբանյակներին, որոնք որքան բարձր են բղավում ժողովրդի առաջ ինքնիշխանության մասին, այնքան ավելի էժան են այդ նույն ինքնիշխանությունը վաճառում փակ դռների հետևում։


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023-LVA-02.jpg

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page